Յոն Գոնսալես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոն Գոնսալես
իսպ.՝ Yon González Luna
Ծնվել էմայիսի 20, 1986(1986-05-20) (37 տարեկան)
ԾննդավայրԲերգարա, Գիպուսկոա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան

Յոն Գոնսալես Լունա (իսպ.՝ Yon González Luna, մայիսի 20, 1986(1986-05-20), Բերգարա, Գիպուսկոա, Իսպանիա[1]), իսպանացի դերասան։ Նկարահանվել է այնպիսի ֆիլմերում և հեռուստասերիալներում, ինչպիսիք են՝ «SMS», «Սև ծովածոց», «Սեքս, երեկույթներ և սուտ», ինչպես նաև «Գրանդ հոթել»։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոն Գոնսալեսի կարիերան սկսվել դերի «SMS» հեռուստասերիալում Անդրեսի դերով (La Sexta հեռուստաընկերություն), բայց լայն ճանաչում նրան բերեց Իվան Նոյրետի դերը «Սև ծովածոց» հեռուստասերիալում, որի համար դերասանը ստացել է երկու մրցանակ. լատինաամերիկյան քննադատների («Լավագույն նոր դերասան»)[2] և Մոնտե Կառլոյի հեռուստատեսային փառատոնի «Ոսկե հավերժահարս» մրցանակները։

2009 թվականին նկարահանվել է Նիկոյի դերում «Սեքս, երեկույթ և սուտ» ֆիլմում (բնօրինակը՝ «Մեծ սուտ»), որտեղ խաղացել է Մարիո Կասասի և Ուգո Սիլվայի հետ[3]։ Նկարահանվել է նաև մի քանի կարճամետրաժ ֆիլմերում՝ El forjador de historias, Amores imposibles, Muñecos de latex:

2011 թվականին խաղացել է հույն Կոնստանտին II-ի դերը «Սոֆիա» հեռուստասերիալում[4]։

2011 թվականին Յոն Գոնսալեսը հրավիրվեց Խուլիո Օլմեդոյի դերի համար «Գրանդ-հոթել» հեռուստասերիալ[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006-2007 ս Երազել առանց վախի SMS (հեռուստասերիալ) (Sin Miedo a Soñar) Անդրես
2009 ս Սև ծովածոց El internado Իվան
2008 կֆ Պատմությունների դարբին El forjador de historias Վիկտոր
2009 ֆ Սեքս, երեկույթ և սուտ Mentiras y gordas Նիկո
2009 ֆ Ցասում Rabia Ադրիան
2010 ս Խոշոր պահեստ Gran reserva Մանուել Էռնանդես
2011 ս Սոֆյա Sofía Կոնստանտինո
2011 ֆ Ջեյմս Պոնտե Torrente 4 Պերալտա
2011 ս Նրանք, ովքեր Los Quién Կառլոս
2011 ֆ Տրանսգրեսիա Transgression Խելիո
2011-2013 ս Գրանդ հոթել Gran Hotel Խուլիո Օլմեդո
2014-ներկա ս Կասկածի տակ Bajo sospecha Վիկտոր
2014 ֆ El club de los incomprendidos Ռոդրիգո
2015 ֆ Կորսված հյուսիս Perdiendo el norte Ուգո
2015 ֆ Matar el tiempo Բորիս

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կատեգորիա Ֆիլմը/հեռուստասերիալը Արդյունքը
Մոնտե Կառլոյի հեռուստատեսային փառատոն 2009 Ոսկե ջրահարս Սև ծովածոց Առաջադրված
Լատինաամերիկյան քննադատների մրցանակ 2010 Լավագույն նոր դերասան Հաղթանակ
Fotogramas de Plata 2011 Լավագույն հեռուստատեսային դերասան Գրանդ-հյուրանոց Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Yon Gonzalez». elinternado.lacoctelera.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  2. «Yon González y Ana Duato, premiados en Nueva York». lavozlibre.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  3. ««Mentiras y gordas», la incomprendida epopeya trágica del cine español». copepodo.wordpress.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  4. «Yon González encarnará al hermano de la reina Sofia». quemedices.diezminutos.es. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. «Así trabaja Yon González en 'Gran Hotel'». antena3.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]