Յոն Գոնսալես
իսպ.՝ Yon González Luna | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 20, 1986 (40 տարեկան) |
| Ծննդավայր | Բերգարա, Գիպուսկոա, Իսպանիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան, մոդել և հեռուստատեսային դերասան |
Յոն Գոնսալես Լունա (իսպ.՝ Yon González Luna, մայիսի 20, 1986, Բերգարա, Գիպուսկոա, Իսպանիա[1]), իսպանացի դերասան։ Նկարահանվել է այնպիսի ֆիլմերում և հեռուստասերիալներում, ինչպիսիք են՝ «SMS», «Սև ծովածոց», «Սեքս, երեկույթներ և սուտ», ինչպես նաև «Գրանդ հոթել»։
Դերասանական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոն Գոնսալեսի կարիերան սկսվել դերի «SMS» հեռուստասերիալում Անդրեսի դերով (La Sexta հեռուստաընկերություն), բայց լայն ճանաչում նրան բերեց Իվան Նոյրետի դերը «Սև ծովածոց» հեռուստասերիալում, որի համար դերասանը ստացել է երկու մրցանակ. լատինաամերիկյան քննադատների («Լավագույն նոր դերասան»)[2] և Մոնտե Կառլոյի հեռուստատեսային փառատոնի «Ոսկե հավերժահարս» մրցանակները։
2009 թվականին նկարահանվել է Նիկոյի դերում «Սեքս, երեկույթ և սուտ» ֆիլմում (բնօրինակը՝ «Մեծ սուտ»), որտեղ խաղացել է Մարիո Կասասի և Ուգո Սիլվայի հետ[3]։ Նկարահանվել է նաև մի քանի կարճամետրաժ ֆիլմերում՝ El forjador de historias, Amores imposibles, Muñecos de latex:
2011 թվականին խաղացել է հույն Կոնստանտին II-ի դերը «Սոֆիա» հեռուստասերիալում[4]։
2011 թվականին Յոն Գոնսալեսը հրավիրվեց Խուլիո Օլմեդոյի դերի համար «Գրանդ-հոթել» հեռուստասերիալ[5]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 2006-2007 | ս | Երազել առանց վախի | SMS (հեռուստասերիալ) (Sin Miedo a Soñar) | Անդրես |
| 2009 | ս | Սև ծովածոց | El internado | Իվան |
| 2008 | կֆ | Պատմությունների դարբին | El forjador de historias | Վիկտոր |
| 2009 | ֆ | Սեքս, երեկույթ և սուտ | Mentiras y gordas | Նիկո |
| 2009 | ֆ | Ցասում | Rabia | Ադրիան |
| 2010 | ս | Խոշոր պահեստ | Gran reserva | Մանուել Էռնանդես |
| 2011 | ս | Սոֆյա | Sofía | Կոնստանտինո |
| 2011 | ֆ | Ջեյմս Պոնտե | Torrente 4 | Պերալտա |
| 2011 | ս | Նրանք, ովքեր | Los Quién | Կառլոս |
| 2011 | ֆ | Տրանսգրեսիա | Transgression | Խելիո |
| 2011-2013 | ս | Գրանդ հոթել | Gran Hotel | Խուլիո Օլմեդո |
| 2014-ներկա | ս | Կասկածի տակ | Bajo sospecha | Վիկտոր |
| 2014 | ֆ | El club de los incomprendidos | Ռոդրիգո | |
| 2015 | ֆ | Կորսված հյուսիս | Perdiendo el norte | Ուգո |
| 2015 | ֆ | Matar el tiempo | Բորիս |
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Կատեգորիա | Ֆիլմը/հեռուստասերիալը | Արդյունքը | |
|---|---|---|---|---|
| Մոնտե Կառլոյի հեռուստատեսային փառատոն | 2009 | Ոսկե ջրահարս | Սև ծովածոց | Առաջադրված |
| Լատինաամերիկյան քննադատների մրցանակ | 2010 | Լավագույն նոր դերասան | Հաղթանակ | |
| Fotogramas de Plata | 2011 | Լավագույն հեռուստատեսային դերասան | Գրանդ-հյուրանոց | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Yon Gonzalez». elinternado.lacoctelera.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Yon González y Ana Duato, premiados en Nueva York». lavozlibre.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ ««Mentiras y gordas», la incomprendida epopeya trágica del cine español». copepodo.wordpress.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Yon González encarnará al hermano de la reina Sofia». quemedices.diezminutos.es. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Así trabaja Yon González en 'Gran Hotel'». antena3.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «La profesion de actor es la mas bonita del mundo». elinternado.lacoctelera.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
| ||||||||||||||||