Jump to content

Յոլանդա Կոդրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոլանդա Կոդրա
ալբ․՝ Jolanda Kodra
Ծնվել էմարտի 18, 1910(1910-03-18)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա
Վախճանվել էօգոստոսի 16, 1963(1963-08-16) (53 տարեկան)
Մասնագիտությունգրող և թարգմանչուհի
Քաղաքացիություն Ալբանիա

Յոլանդա Կոդրա (ալբ․՝ Jolanda Kodra, մարտի 18, 1910(1910-03-18), Հռոմ, Իտալիա - օգոստոսի 16, 1963(1963-08-16)), ալբանացի գրող և թարգմանիչ, ալբանացի առաջին կին գրողներից, որ գրել է ալբաներենով, ինչպես նաև ալբանացի գրողների (Նդեր Մյեդա, Միգենի, Պետրո Մարկո և Ստերո Սպասսե) աշխատանքները թարգմանել է իտալերեն[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոլանդա Կոդրան (ի ծնե անունը` Յոլանդա Գուազոնի) ծնվել է Հռոմում, Իտալիա, 1910 թվականին, իտալացի սցենարիստ և ռեժիսոր Էնրիկո Գաուզոնիի զարմուհին է։ Լիցեյում սովորելու տարիներին հանդիպել է Մալո Կոդրային, որն ուսանող էր Հռոմում։ Նա Յոլանդային Ալբանիա է բերել 1931 թվականին։ Շուտով Յոլանդան սովորել է ալբաներեն և սկսել է ոչ միայն շփվել այդ լեզվով, այլ նաև բանաստեղծություններ ու գրական քննադատություններ է գրել ալբաներենով ու հրատարակել դրանք մի շարք հայտնի ամսագրերում[2]։ Կոդրան ուսումնասիրել է հիմնականում ալբանացի գրողներ Միգենիի ու Մյեդայի ստեղծագործությունները, որոնք նա հետագայում թարգմանել է իտալերեն։ Նա Սելֆիքս Ցիուի ու Մուսինե Կոկալարիի հետ առաջին կին գրողներից մեկն է եղել, որ սկսել է տպագրվել ալբաներենով[1]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխատել է որպես իտալերենի ու ռուսերենի թարգմանչուհի։ Կոմունիստական ռեժիմն արգելել է նրան դասավանդել կամ վերադառնալ իր հայրենիք մինչև 1962 թվականը, որից մեկ տարի անց մահացել է[2]։

Որպես թարգմանիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոդրան իտալերեն է թարգմանել Միգենիի գրեթե ամբողջ ստեղծագործությունը։ Նա գրողի պոեզիայի վրա սկսել է աշխատել 1957 թվականին և ավարտել 1962-ին` թարգմանելով գրեթե բոլոր բանաստեղծությունները։ Նա նաև թարգմանել է գրողի նշումները։ Նրա կատարած թարգմանություններն այսօր դժվար է ձեռք բերել։ Որպես թարգմանիչ Կոդրան հավատարիմ է մնում սկզբնական տեքստին[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Jorgaqi, Nasho (2015 թ․ մարտի 8). «Nasho Jorgaqi: Zërat e parë femërorë të letërsisë shqipe». Shqiptarja. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  2. 2,0 2,1 Shekulli interview (2010 թ․ մայիսի 19). «Jolanda Guazzoni në shkrime dhe kujtime». Ylli Press, taken from Shekulli. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  3. «MIGJENI ITALISHT NGA JOLANDA KODRA». Gazeta shqip. 2010 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.