Յավրի բեկի և Գուլասարի խաչքար (Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատուն)
Արտաքին տեսք
Յավրի բեկի և Գուլասարի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի կենտրոնում՝ Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատանը։ |
Սկզբնական տեղադրություն | Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատանը։ |
Ներկա տեղադրություն | Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատուն։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Խաչքարը նվիրված է Յավրի բեկին և Գուլասարին։ |
Խաչագործ | Խաչքագործն անհայտ է։ |
Պատվիրող | Խաչքարի պատվիրատուն անհայտ է։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1656թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարի ճակատի կենտրոնական հատվածում Հիսուս Քրիստոսն է, որի շուրջը չորս ավետարանիչներն են։ Մնացած չորս խորաններում ամբողջ հասակով կանգնած մարդկանց քանդակներ է։ |
Նյութ | տուֆ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Վայր | Գերեզմանոց. Մելիք–Շահնազարյանների տոհմակակ տապանատունը |
Melik-Shahnazaryan family grave Վիքիպահեստում |
Յավրի բեկի և Գուլասարի խաչքար, որը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի կենտրոնում՝ Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատանը։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (5.65/5.6)[1]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարը կանգնեցված է պատվանդանին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարի ճակատի կենտրոնում քանդակված է Հիսուս Քրիստոսը։
Քրիստոսի ոտքերի կողմերում քանդակված են 4 ավետարանիչներն,
- Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով։
- Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է։
- Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Ավետարանը սկսվում է Զաքարիայի՝ տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ։ Այս պատմությունն իր հերթին դիտվել է իբրև պատրաստություն Քրիստոսի զոհաբերության։
- Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր՝ հայտարարելով Քրիստոսի աստվածությունը։
Մնացած չորս խորաններում ամբողջ հասակով կանգնած սրբապատկերներ են։
Վիմական արձանագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարի քիվին, ճակատին և խաչի թևերի արանքներում կան վիմական արձանագրություններ, որոնք գրված են ուռուցիկ տառերով[2]։
Արձանագրություն 1
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԷԽԱՒՍ ՊԱՐՈՆ ԵԱՒՐԻ ՊԷԿԻՆ
- ԵԻ ԿՈՂԱԿՑԻՆ ԳՈՒԼԱՍԱՐԻՆ, ՈՐ Է
- ՈՐԴԻ ՊԱՐՈՆ
- ՂԱՐԱՑ
- ԳՕԶ
- ՊԵԿԻՆ
- ԹԻՆ
- ՌՃԵ
Արձանագրություն 2
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԿԱՍՈՎՆ ԱՅ
- ԵՍ ԴԻՎԱՆ
- ԲԷԿՍ ՏԷՐ ՎԱՐԴԱՆ, Պ
- ԱՐՈՒՆ ՊԱՊՍ, ԿԱՆԿՆԵՑԱՔ
- ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԵԽԱԻՒՍ
- ԾՆՈՂԱՑ ՄԵՐ ԵՍԱՒ
- ՐԻ ՊԷԿԻՆ, ԴՈՒԼԱՍԱՐԻՆ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մելիք-Շահնազարյաններ
- Աբաս Բեկի խաչքար (Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատուն)
- Մելիք բեկի խաչքար (Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատուն)