Մելիք բեկի խաչքար (Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելիք բեկի խաչքար
Մելիք բեկի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԳեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի կենտրոնում՝ Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատանը։
Սկզբնական տեղադրությունՄելիք-Շահնազարյանների տոհմական տապանատանը։
Ներկա տեղադրությունՄելիք-Շահնազարյանների տոհմական տապանատուն։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Մելիք բեկին։
ԽաչագործԽաչքագործն անհայտ է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուն անհայտ է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1678 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարի ճակատին 5 խորան, որոնց մեջ մելիքների պատկերներ են։
Նյութտուֆ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԳերեզմանոց. Մելիք–Շահնազարյանների տոհմակակ տապանատունը
Քարտեզ
Քարտեզ
 Melik-Shahnazaryan family grave Վիքիպահեստում

Մելիք բեկի խաչքար, որը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի կենտրոնում՝ Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատանը։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (5.65/5.4)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը կանգնեցված է երկաստիճան պատվանդանին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիք բեկի խաչքարը Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատանը

Խաչքարի քիվի կենտրոնում քանդակված է Հիսուս Քրիստոսը։

Քրիստոսի ոտքերի կողմերում քանդակված են 4 ավետարանիչներն,

  1. Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով։
  2. Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է։
  3. Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Ավետարանը սկսվում է Զաքարիայի` տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ։ Այս պատմությունն իր հերթին դիտվել է իբրև պատրաստություն Քրիստոսի զոհաբերության։
  4. Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր` հայտարարելով Քրիստոսի աստվածությունը։

Խաչքարը բարձր և գեղաքանդակ է, ճակատին 5 խորան, որոնց մեջ մելիքների պատկերներ են, կենտրոնում խաչ և շուրջը արձանագրություն։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի կենտրոնում քանդակված խաչի շուրջը վիմական արձանագրություններ են[2]։

Արձանագրություն 1[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԹՎԻՆ ՌՃԻԵ
  2. ԿԱՄԱԻՆ ԱՅ ՄԵՔ Ե ԵՂԲ
  3. ԱՐՔՍ՝ ԵՍ ՊԱՐՈՆ ՄԵԼԻՔ ՇԱՀ
  4. ՆԱԶԱՐՍ, ՄԱՅԻԼ ՊԷԿՍ, ՏԱԹԼ
  5. ՈՒ ՊԷԿՍ, ՄԻՐԶԱՅ ՊԷԿՍ, ՄԵԼԻՔ
  6. ՈՒՄ ՊԷԿՍ, ՄԱՅՐ ՄԵՐ ԽԱՆՈՒՄԱՂԷՍ՝
  7. ԿԱՆԳՆԵՑԱՔ ԶԽԱՉՍ ԲԱՐԵԽԱ
  8. ՒՍ
  9. ՀՕՐՆ ՄԵՐՈՅ ՄԵԼԻՔ-ՄԷԼԻՔ ՊԵԿԻՆ։

Արձանագրություն 2[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԷԽԱՒՍ ՊԱՐՈՆ ՄԷԼԻՔ ՄԷԼԻՔ ՊԷԿԻՆ,
  2. ՈՐԴԻ, ՊԱՐՈՆ ՄԷԼԻՔ ԱԾԱՊՈՎԻՆ, ԹՈՌ ՊԱՐՈՆ ՔԱՄԱԼ ՊԷԿԻՆ ՊԱՐՈՆ ՔԱՄԱԼ ՊԷԿ։ ԱԾԱԾԻՆ ՅՍ ՔՍ ՈՀԱՆԷՍ ԳԱԲՐԻԷԼ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]