Jump to content

Յասեմին Ալլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յասեմին Ալլեն
Ծնվել էհուլիսի 10, 1989(1989-07-10)[1][2] (35 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունMüjdat Gezen Arts Center Conservatory Theater Department?
Քաղաքացիություն Թուրքիա և  Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և մոդել
Ծնողներմայր՝ Suna Yıldızoğlu?

Յասեմին Քայ Ալլեն (թուրքերեն՝ Yasemin Kay Allen, հուլիսի 10, 1989(1989-07-10)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանական ծագմամբ թուրք դերասանուհի[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յասեմին Քայ Ալլենը ծնվել է 1989 թվականի հուլիսի 10-ին Լոնդոնում անգլիացի Դադլի Ալլենի և նրա կնոջ՝ թուրք դերասանուհի Սունա Յըլդըզօղլուի ընտանիքում[4][5]։ Ունի Քաան անունով փոքր եղբայր[5][6]։ Երբ Յասեմինը երեք տարեկան էր, նրա ծնողները տեղափոխվել են Թուրքիա[5]։ 10 տարի անց Յասեմինը մոր հետ միասին տեղափոխվել է Ավստրալիա[7]։ Սովորել է Քվիսլենդի համալսարանի կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետում[7]։ 18 տարեկանում ետ է վերադարձել Թուրքիա[5], որտեղ ավարտել է Մյուջեթ Գյուզենի կոնսերվատորիայի թատերական բաժինը[8]։

2008 թվականին Յասեմինը դարձել է L’Oréal-ի «Նոր դեմք» մրցույթի եզրափակչի մասնակից[7]։ Նույն տարում իր առաջնախաղն է ունեցել հեռուստասերիալում՝ իր մոր հետ նկարահանվելով «Էլիֆ» հեռուստասերիալում[6]։ 2010 թվականին Յասեմինը հայտնվել է միանգամից երկու նախագծերում՝ «Երազողները» և «Բարձր տեղ»[7]։ 2011 թվականին խաղացել է «Կյանքը շարունակվում է» հեռուստասերիալում[7]։ Երկու տարի անց՝ 2013 թվականին, Յասեմինը ստացել է դեր «Փափկասրտություն» հեռուստասերիալում[7]։ Նույն տարում դարձել է «N11.com» կայքի դեմքը[7] և առաջնախաղ ունեցել ֆիլմում[9]։ 2014 թվականին Յասեմինը նկարահանվել է «Հոյակապ դար» հեռուստասերիալում[10]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էլիֆ» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ Յասեմինը ծանոթացել է դերասան Օնուր Թունայի հետ[11], որի հետ հարաբերությունները շարունակվել են մինչև 2013 թվականը։ 2014 թվականից հանդիպում է Արմաղան Օղուզի հետ[12]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 ս Էլիֆ Elif Էլիֆ Դողան
2010 ս Երազողները Kavak Yelleri Ելենա Բանդերենկո/Քարաքուշ
2010-2011 ս Բարձր տեղ Yerden Yüksek Ջուլիետտա
2011-2012 ս Կյանքը շարունակվում է Hayat Devam Ediyor Պելին Աքար
2013 ֆ Ջուր և կրակ Su ve Ateş Յաղմուր Էֆե
2013-2014 ս Փափկասրտություն Merhamet Ըրմաք Թունալը
2014 ս Հոյակապ դար Muhteşem Yüzyıl Դեֆնե Սուլթան/Լուիզա
2014-2015 ս Պատվի խնդիր Şeref Meselesi Սիբել
2016 ս 46 կորածները 46 Yok Olan Սելին
2016 ս Եթե վերադառնա, քոնն է Eğer dungurur seninki Սելին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Оzcan Deniz: Senaryolarim Berene uymaz». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  4. «Ünlü anneler ve kızları» (թուրքերեն). Milliyet. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Asu Maro. «Ben de sahiplenmeyi severim ama Irmak nevrotik» (թուրքերեն). Milliyet. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  6. 6,0 6,1 «Ana-kız Karşılıklı Rol Kesiyor» (թուրքերեն). Yeni Aktüel. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 «Yasemin Kay Allen kimdir?» (թուրքերեն). Bugün. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  8. «Yasemin Allen - ICON» (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  9. Aydil Durgun. «Sevgiliyi oynayacaksam arada samimiyet olmalı» (թուրքերեն). Milliyet. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  10. «Yasemin Allen, Muhteşem Yüzyıl'da» (թուրքերեն). Akşam. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  11. «Yasemin Allen: Hayatımda ilk defa aşık oldum» (թուրքերեն). Akşam. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  12. Yasemin Allen ve sevgilisi Armağan Oğuz'dan ayrılmadık pozu