Յասեմին Ալլեն
| Ծնվել է | հուլիսի 10, 1989[1][2] (36 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
| Կրթություն | Müjdat Gezen Arts Center Conservatory Theater Department? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և մոդել |
| Ծնողներ | մայր՝ Suna Yıldızoğlu? |
Յասեմին Քայ Ալլեն (թուրքերեն՝ Yasemin Kay Allen, հուլիսի 10, 1989[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանական ծագմամբ թուրք դերասանուհի[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յասեմին Քայ Ալլենը ծնվել է 1989 թվականի հուլիսի 10-ին Լոնդոնում անգլիացի Դադլի Ալլենի և նրա կնոջ՝ թուրք դերասանուհի Սունա Յըլդըզօղլուի ընտանիքում[4][5]։ Ունի Քաան անունով փոքր եղբայր[5][6]։ Երբ Յասեմինը երեք տարեկան էր, նրա ծնողները տեղափոխվել են Թուրքիա[5]։ 10 տարի անց Յասեմինը մոր հետ միասին տեղափոխվել է Ավստրալիա[7]։ Սովորել է Քվիսլենդի համալսարանի կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետում[7]։ 18 տարեկանում ետ է վերադարձել Թուրքիա[5], որտեղ ավարտել է Մյուջեթ Գյուզենի կոնսերվատորիայի թատերական բաժինը[8]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Յասեմինը դարձել է L’Oréal-ի «Նոր դեմք» մրցույթի եզրափակչի մասնակից[7]։ Նույն տարում իր առաջնախաղն է ունեցել հեռուստասերիալում՝ իր մոր հետ նկարահանվելով «Էլիֆ» հեռուստասերիալում[6]։ 2010 թվականին Յասեմինը հայտնվել է միանգամից երկու նախագծերում՝ «Երազողները» և «Բարձր տեղ»[7]։ 2011 թվականին խաղացել է «Կյանքը շարունակվում է» հեռուստասերիալում[7]։ Երկու տարի անց՝ 2013 թվականին, Յասեմինը ստացել է դեր «Փափկասրտություն» հեռուստասերիալում[7]։ Նույն տարում դարձել է «N11.com» կայքի դեմքը[7] և առաջնախաղ ունեցել ֆիլմում[9]։ 2014 թվականին Յասեմինը նկարահանվել է «Հոյակապ դար» հեռուստասերիալում[10]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Էլիֆ» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ Յասեմինը ծանոթացել է դերասան Օնուր Թունայի հետ[11], որի հետ հարաբերությունները շարունակվել են մինչև 2013 թվականը։ 2014 թվականից հանդիպում է Արմաղան Օղուզի հետ[12]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 2008 | ս | Էլիֆ | Elif | Էլիֆ Դողան |
| 2010 | ս | Երազողները | Kavak Yelleri | Ելենա Բանդերենկո/Քարաքուշ |
| 2010-2011 | ս | Բարձր տեղ | Yerden Yüksek | Ջուլիետտա |
| 2011-2012 | ս | Կյանքը շարունակվում է | Hayat Devam Ediyor | Պելին Աքար |
| 2013 | ֆ | Ջուր և կրակ | Su ve Ateş | Յաղմուր Էֆե |
| 2013-2014 | ս | Փափկասրտություն | Merhamet | Ըրմաք Թունալը |
| 2014 | ս | Հոյակապ դար | Muhteşem Yüzyıl | Դեֆնե Սուլթան/Լուիզա |
| 2014-2015 | ս | Պատվի խնդիր | Şeref Meselesi | Սիբել |
| 2016 | ս | 46 կորածները | 46 Yok Olan | Սելին |
| 2016 | ս | Եթե վերադառնա, քոնն է | Eğer dungurur seninki | Սելին |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Оzcan Deniz: Senaryolarim Berene uymaz». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Ünlü anneler ve kızları» (թուրքերեն). Milliyet. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
- 1 2 3 4 Asu Maro. «Ben de sahiplenmeyi severim ama Irmak nevrotik» (թուրքերեն). Milliyet. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
- 1 2 «Ana-kız Karşılıklı Rol Kesiyor» (թուրքերեն). Yeni Aktüel. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
- 1 2 3 4 5 6 7 «Yasemin Kay Allen kimdir?» (թուրքերեն). Bugün. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Yasemin Allen - ICON» (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Aydil Durgun. «Sevgiliyi oynayacaksam arada samimiyet olmalı» (թուրքերեն). Milliyet. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Yasemin Allen, Muhteşem Yüzyıl'da» (թուրքերեն). Akşam. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Yasemin Allen: Hayatımda ilk defa aşık oldum» (թուրքերեն). Akşam. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Yasemin Allen ve sevgilisi Armağan Oğuz'dan ayrılmadık pozu
| ||||||||||
- Հուլիսի 10 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Թուրք դերասանուհիներ
- Թուրք կինոդերասանուհիներ
- Թուրք հեռուստադերասանուհիներ
- Թուրք մոդելներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Անգլիացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Անգլիացի կինոդերասանուհիներ