Յանն Էրիկ դե Լանլայ
Անձնական տվյալներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Յանն Էրիկ Ռանդա Բահեղրե դե Լանլայ | ||||||||
Քաղաքացիությունը |
Նորվեգիա Ֆրանսիա Ֆրանսիա | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 14, 1992[1][2] (32 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Ստավանգեր, Նորվեգիա | ||||||||
Հասակ | 180 | ||||||||
Քաշ | 73 | ||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Ռուսենբորգ | ||||||||
Համար | 19 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Յանն Էրիկ Ռանդա Բահեզրե դե Լանլայ (նորվ.՝ Yann-Erik Randa Bahezre de Lanlay; ծնվել է 1992 թվականի մայիսի 14-ին Ստավանգերում, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, «Ռուսենբորգ» ակումբի և Նորվեգիայի հավաքականի հարձակողական կիսապաշտպան։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Յանն Էրիկը համարվում է «Վիկինգ» ֆուտբոլային ակումբի սան։ 2010 թվականի հոկտեմբերի 17-ին «Օդդա»-յի դեմ խաղում նա նշեց իր դեբյուտը Տիպպելիգայում[3]։ 2011 թվականի հուլիսի 31-ին «Ֆրեդրիկստադ»-ի դեմ արտագնա խաղում Լանլայը խփեց իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[4]։
2015 թվականի հուլիսի 17-ին «Վիկինգ» և «Ռուսենբորգ» ակումբները համաձայնության եկան Լանլայի տրանսֆերի շուրջ։ Նոր ակումբում Յանն Էրիկը պետք է խաղար «19» համարի ներքո։ Օգոստոսի 2-ին «Սարպսբորգ 08»-ի դեմ խաղում Լանլայը նշեց իր դեբյուտը նոր թիմի կազմում[5]։ Սեպտեմբերի 27-ին իր նախկին թիմի` «Վիկինգ»-ի դեմ արտագնա խաղում նա խփեց իր առաջին գոլը «Ռուսենբորգ»-ի կազմում[6]։ Ակումբի կազմում Էրիկը կրկնակի անգամ դարձել է առաջնության չեմպիոն։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Յանն Էրիկի հայրը եղել է ֆրանսիացի, մայրը` նորվեգացի, դրա համար էլ Լանլայը կարող էր հանդես գալ կամ Ֆրանսիայի հավաքականում, կամ էլ Նորվեգիայի հավաքականում։ Լանլայը ընտրեց Նորվեգիայի հավաքականը և նրա կազմում հանդես եկավ տարբեր տարիքայինների խմբերում։ 2013 թվականի նոյեմբերի 8-ին ՀԱՀ-ի հավաքականի դեմ ընկերական խաղում Յանն Էրիկը նշեց իր դեբյուտը Նորվեգիայի հավաքականի կազմում[7]։ 2014 թվականի հունվարի 15-ին Մոլդովայի հավաքականի դեմ արտագնա խաղում նա խփեց իր առաջին գոլը Նորվեգիայի հավաքականի կազմում[8]։
2013 թվականի հունիսին Լանլայը հայտավորված էր Նորվեգիայի երիտասարդական հավաքականի կազմում, որպեսզի մասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որն անցկացվում էր Իսրայելում։ Մրցաշարում նա մասնակցեց Իսրայելի երիտասարդական հավաքականի[9] և Իտալիայի դեմ արտագնա խաղերին[10]։
Գոլերը Նորվեգիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Տեղ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
01. | 2014 թվականի հունվարի 15 | Մուհամմեդ բին Զայեդ Ստադիում, Աբու Դաբի, ԱՄԷ | Կաղապար:Դրոշավորում/Մոլդավա Մոլդովա | 1:2 | 1:2 | Ընկերական խաղ |
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային
- Նորվեգիայի ֆուտբոլի առաջնություն — 2015
- Նորվեգիայի ֆուտբոլի առաջնություն — 2016
- Նորվեգիայի գավաթի հաղթող — 2015
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ «Одд VS. Викинг 2:1» (ռուսերեն). soccerway.com. 17-11-2010.
- ↑ «Викинг VS. Фредрикстад 2:0» (ռուսերեն). soccerway.com. 31-07-2011.
- ↑ «Русенборг VS. Сарпсборг 08 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2015—08—02.
- ↑ «Русенборг VS. Викинг 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015—09—27.
- ↑ «ЮАР VS. Норвегия 0:1» (ռուսերեն). soccerway.com. 08-01-2013.
- ↑ «Молдавия VS. Норвегия 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2014—01—15.
- ↑ «Израиль (до 21) VS. Норвегия (до 21) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 05-06-2013.
- ↑ «Норвегия (до 21) VS. Италия (до 21) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 11-06-2013.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|