Յան Կոցյան
Քաղաքացիությունը | Սլովակիա և Չեխոսլովակիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 13, 1958[1][2] (66 տարեկան) | ||
Ծննդավայր | Zlaté Moravce, Nitra Region, Սլովակիա | ||
Հասակ | 188 սանտիմետր | ||
Քաշ | 80 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Յան Կոցյան (չեխ․՝ Ján Kocian,մարտի 13, 1958[1][2], Zlaté Moravce, Nitra Region, Սլովակիա), սլովակ ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի մեծ մասն անցկացրել է Չեխոսլովակիայի առաջնությունում Բանսկա Բիստրիցայի «Դուկլուի» կազմում։ Կարիերայի ավարտին Կոցյանին հաջողվել է տեղափոխվել Գերմանիա, որտեղ նա 5 մրցաշրջան է անցկացրել, որոնցից 3-ը Բունդեսլիգայում, մնացածը՝ «Սանկտ Պաուլիում»։ 1990 թվականին պաշտպանը Չեխոսլովակիայում ճանաչվել է Տարվա խաղացող[3]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կարիերայի ընթացքում Յան Կոցյանը բազմիցս հրավիրվել է Չեխոսլովակիայի հավաքական։ 1990 թվականին պաշտպանն ընդգրկվել է ազգային հավաքականի կազմում Իտալիայում կայանալիք աշխարհի առաջնությունին մասնակցելու համար։ Մունդիալում ֆուտբոլիստը երեք հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի[4], Ավստրիայի[5], և Կոստա Ռիկայի հավաքականների դեմ[6]։ Մրցաշարում Չեխոսլովակիան հասել է 1/4 եզրափակիչ։ Հավաքականի կազմում Յան Կոցյանը 26 հանդիպում է անցկացրել։
Մարզչի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտելով խաղը՝ Կոցյանն ընդգրկվել է Սլովակիայի հավաքականի մարզչական շտաբում։ Երկու տարի անց սկսել է ինքնուրույն կարիերա։ 1998 թվականին սլովակը չեխական «Դրնովիցե» ակումբը դուրս է բերել երկրի գավաթի եզրափակիչ։ Ապա տեղափոխվել է Գերմանիա, որտեղ մի քանի տարի որպես օգնական աշխատել է Բունդեսլիգայի «Քյոլն» ու «Այնտրախտ» (Ֆրանկֆուրտ) ակումբներում։ Այնուհետև սլովակն ինքնուրույն աշխատել է ցածր լիգաների կոլեկտիվների հետ։ 2006 թվականին Սլովակիայի հավաքականի ղեկին Դուշան Գալիսին փոխարինել է Յան Կոցյանը։ Սակայն նրան չի հաջողվել թիմին դուրս բերել Եվրո-2008, ինչից հետո լքել է պաշտոնը[7]։ Որոշ ժամանակ մասնագետն աշխատել է Չինաստանում և Լեհաստանում։ Կոցյանը 2018 թվականի հոկտեմբերին գլխավորել Է Եմենի հավաքականը[8]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ակումբային
- Չեխոսլովակիայի տարվա ֆուտբոլիստ՝ 1990
- Մարզչական
- Չեխիայի գավաթի եզրափակչի մասնակից (1)՝ 1997/1998
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Кубок Азии — 2019. Группа D. Сборная Йемена. Счастье за горами». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
- ↑ 10.06.1990 США-Чехословакия — 1:5 (протокол) Արխիվացված 2019-01-11 Wayback Machine(անգլ.)
- ↑ 15.06.1990 Австрия-Чехословакия — 0:1 (протокол) Արխիվացված 2020-07-01 Wayback Machine(անգլ.)
- ↑ 23.06.1990 Чехословакия-Коста-Рика — 4:1 (протокол) Արխիվացված 2019-01-11 Wayback Machine(անգլ.)
- ↑ «Главный тренер сборной Словакии покинул свой пост». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «السلوفاكي جان كوسيان مدرباً للمنتخب الوطني الأول». www.yemenfa.com (արաբերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Կոցյան» հոդվածին։ |
|