Յայցե
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յայցե (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Յայցե | |||
բոս․՝ Jajce | |||
| |||
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա | ||
Երկրամաս | [[Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն]] | ||
Կանտոն | Միջբոսնիական | ||
Համայնք | Յայցե (համայնք) | ||
Քաղաքապետ | Մլադեն Կրեկիչ[1] | ||
Առաջին հիշատակում | 1323 թվական | ||
Մակերես | 297 կմ² կմ² | ||
ԲԾՄ | 105 մ | ||
Կլիմայի տեսակ | մայրցամաքային | ||
Խոսվող լեզուներ | բոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն | ||
Բնակչություն | 12 000 մարդ (1985) | ||
Ազգային կազմ | բոսնիացիներ, խորվաթներ, սերբեր | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Փոստային ինդեքս | 74 480 | ||
Փոստային դասիչ | 70101 | ||
Պաշտոնական կայք | modrica.ba | ||
| |||
Յայցե (բոս․՝ Jajce), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայում։ Համանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Տեղակայված է Վրբաս գետի վրա։ Պլիվա գետի վրա գտվնում է էլեկտրակայանների կասկադ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի անվանումը ծագում է սերբախորվաթերեն jaje բառից, որը թարգմանաբար նշանակում է «ձու»[2]։
Յայցեն առաջին անգամ հիշատակվում է 1396 թվականին։ Հիմնադրվել է Հրվոե Վուկչիչի կողմից 1391-1404 թվականներին միջև, որը հավանաբար կառուցել է ամրոցը Մեդվեդ աշտարակի տեղում։ Հրվոեից հետո քաղաքն անցել է Ռադիվոյ Յաբլանովիչին, իսկ հետո՝ Կոտրոմանիչներին՝ դառնալով թագավորական մայրաքաղաքներից մեկը։ 1423 և 1431 թվականին թագավորությունն այստեղից ղեկավարել է Տվրտկո II-ը, իսկ 1444, 1446, 1450 և 1456 թվականներին՝ Տոմաշը։ 1461 թվականին այստեղ է թագադրվել Բոսնիայի վերջին թագավոր Ստեպան Տոմաշևիչը։ 1439 թվականին թուրքական զինված խմբերն առաջին անգամ մոտեցել են Յայցեին[3]։
1463 թվականին թուրքերը գրավել են Յայցեն և կարողացել են պահել այն մինչև այդ թվականի դեկտեմբերի 24-ը։ Այսպես կոչված Յայցեի բանովինայի գոյության տարիներին, 1464-1527 թվականներին, Յայցեն եղել է դրա վարչական կենտրոնը։ Այդ ժամանակահատվածում քաղաքի կառուցվումն ավարտին է հասցվել հունգարական թագավորների կողմից։ 1527 թվականի դեկտեմբերին քաղաքը վերջնականապես գրավվել է թուրքերի կողմից, ինչի մասին Վիեննայում և Վենետիկում իմացել են 1528 թվականի հունվարի 20-28-ը։ Թուրքերն այդ ժամանակ դիձարի կողմից կառավարվող քաղաքում կայազոր են տեղավորել։ 17-րդ դարի երկրորդ կեսին ստեղծվել է Յայցեի կապետանիան։ Սուլեյմանբեգ Կուլենովիչը եղել է Յայցեի վերջին դիձարը։ 1833 թվականին այստեղ են գտնվել 12 հրանոթ[4]։
1992 թվականին Յայցե շրջանում անցկացվել է «Վրբաս-92» ռազմական գործողությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «IZBORI 2008». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Jajce». // mirjanadetelic.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Redžić, Husref. Srednjovjekovni gradovi u Bosni i Hercegovini. — Сараево: Sarajevo Publishing, 2006. — С. 112.(սերբ.)
- ↑ Kreševljaković, Hamdija. Старые боснийские города = Stari bosanski gradovi. — Сараево: Nase starine, 1953. — С. 24.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յայցե» հոդվածին։ |
|