Յաան Տեեմանտ
Յաան Տեեմանտ | |
Կուսակցություն՝ | Farmers' Assemblies? |
---|---|
Կրթություն՝ | Հյուգո Տրեֆների գիմնազիա և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծննդյան օր | սեպտեմբերի 24, 1872 |
Ծննդավայր | Վիգալա, Էսթլյանդյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | հուլիսի 23, 1940 (67 տարեկան) |
Վախճանի վայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ |
Քաղաքացիություն | Էստոնիա |
Յաան Տեեմանտ (էստ․՝ Jaan Teemant, սեպտեմբերի 24, 1872, Վիգալա, Էսթլյանդյան նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 23, 1940, Տալլին, Էստոնական ԽՍՀ), Էստոնիայի պետական գործիչ[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Հուգո Տրեֆների մասնավոր գիմնազիան, Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, (1901): Տարտուի համալսարանի իրավունքի պատվավոր դոկտոր (1932):
Հեղափոխական գործունեություն և բանտարկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա Ռեվելեում (այժմ` Տալլին) երդվյալ հավատարմատարի օգնականն էր։ 1904-1905 թվականներին` Ռեվելեի քաղաքային խորհրդի անդամ։ 1905 թվականին նա ակտիվորեն մասնակցել է հեղափոխական իրադարձություններին, 1905 թվականի դեկտեմբերին ընտրվել է Տարտուում ժողովրդական ներկայացուցիչների Համաէստոնական ժողովի ղեկավար, ղեկավարել է ժողովը Յուրիևսկու (ներկայումս Տարտուի) համալսարանի նիստերի դահլիճում, այսպես կոչված` «աուլային ժողով»։ Նա ստիպված էր արտագաղթել Շվեյցարիա, ռազմական դրության պայմաններում դատապարտվել էր մահապատժի։ Զինվորական դրության և մահապատժի վերացումից հետո նա վերադարձել է Էստոնիա (1908 թվական)։ Դատապարտվել է մեկուկես տարի ազատազրկման։ Պատիժը կրելու ընթացքում 1911-1913 թվականներին նա գտնվել է Արխանգելսկի նահանգում։
Փաստաբան և քաղաքական գործիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]1913/1914-1940 թվականներին` Տալլինում փաստաբան, 1919-1925 թվականներին` փաստաբանների կոլեգիայի նախագահ։ 1917-1919 թվականներին` անդամ, 1917 թվականին եղել է Էստոնիայի ժամանակավոր տեղական խորհրդի առաջին փոխնախագահ, 1918-1919 թվականներին` Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ, 1919-1920 թվականներին` հիմնադիր ժողովի անդամ։ Նա Ռիյգիկոգուի երկրորդից հինգերորդ գումարման պատգամավոր էր։ 1925 թվականի դեկտեմբերի 15-ից 1927 թվականի դեկտեմբերի 9-ը և 1932 թվականի փետրվարի 19-ից մինչև 1932 թվականի հւլիսի 19-ը եղել է պետական ավագ (պետության ղեկավար)։
Նա քննադատել է 1934 թվականի հեղաշրջումից հետո ստեղծված Կոնստանտին Պյատսի ավտորիտար վարչակարգը։ 1939-1940 թվականներին նա Էստոնիայի ներկայացուցիչն էր գերմանական հոգաբարձուների վարչությունում (այդ ժամանակահատվածում Գերմանիա տեղափոխված գերմանացիների գույքի խնամատարության մարմին)։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականի հուլիսի 23-ին ձերբակալվել է Ներքին գործերի ժողկոմիսարիատի (НКВД) կողմից։ Տարբեր աղբյուրների համաձայն, նա մահացել կամ գնդակահարվվել է 1941 թվականին Տալլինի կենտրոնական բանտում։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էստոնական կենսագրական բառարան, Տալլին, 2002։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Jaan Teemanti sünd» (Estonian). Histrodamus. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)