Յաան Տեեմանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաան Տեեմանտ
 
Կուսակցություն՝ Farmers' Assemblies?
Կրթություն՝ Հյուգո Տրեֆների գիմնազիա և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր սեպտեմբերի 24, 1872(1872-09-24)
Ծննդավայր Վիգալա, Էսթլյանդյան նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր հուլիսի 23, 1940(1940-07-23) (67 տարեկան)
Վախճանի վայր Տալլին, Էստոնական ԽՍՀ
Քաղաքացիություն  Էստոնիա

Յաան Տեեմանտ (էստ․՝ Jaan Teemant, սեպտեմբերի 24, 1872(1872-09-24), Վիգալա, Էսթլյանդյան նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 23, 1940(1940-07-23), Տալլին, Էստոնական ԽՍՀ), Էստոնիայի պետական գործիչ[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Հուգո Տրեֆների մասնավոր գիմնազիան, Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, (1901): Տարտուի համալսարանի իրավունքի պատվավոր դոկտոր (1932):

Հեղափոխական գործունեություն և բանտարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա Ռեվելեում (այժմ` Տալլին) երդվյալ հավատարմատարի օգնականն էր։ 1904-1905 թվականներին` Ռեվելեի քաղաքային խորհրդի անդամ։ 1905 թվականին նա ակտիվորեն մասնակցել է հեղափոխական իրադարձություններին, 1905 թվականի դեկտեմբերին ընտրվել է Տարտուում ժողովրդական ներկայացուցիչների Համաէստոնական ժողովի ղեկավար, ղեկավարել է ժողովը Յուրիևսկու (ներկայումս Տարտուի) համալսարանի նիստերի դահլիճում, այսպես կոչված` «աուլային ժողով»։ Նա ստիպված էր արտագաղթել Շվեյցարիա, ռազմական դրության պայմաններում դատապարտվել էր մահապատժի։ Զինվորական դրության և մահապատժի վերացումից հետո նա վերադարձել է Էստոնիա (1908 թվական)։ Դատապարտվել է մեկուկես տարի ազատազրկման։ Պատիժը կրելու ընթացքում 1911-1913 թվականներին նա գտնվել է Արխանգելսկի նահանգում։

Փաստաբան և քաղաքական գործիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

1913/1914-1940 թվականներին` Տալլինում փաստաբան, 1919-1925 թվականներին` փաստաբանների կոլեգիայի նախագահ։ 1917-1919 թվականներին` անդամ, 1917 թվականին եղել է Էստոնիայի ժամանակավոր տեղական խորհրդի առաջին փոխնախագահ, 1918-1919 թվականներին` Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ, 1919-1920 թվականներին` հիմնադիր ժողովի անդամ։ Նա Ռիյգիկոգուի երկրորդից հինգերորդ գումարման պատգամավոր էր։ 1925 թվականի դեկտեմբերի 15-ից 1927 թվականի դեկտեմբերի 9-ը և 1932 թվականի փետրվարի 19-ից մինչև 1932 թվականի հւլիսի 19-ը եղել է պետական ավագ (պետության ղեկավար)։

Նա քննադատել է 1934 թվականի հեղաշրջումից հետո ստեղծված Կոնստանտին Պյատսի ավտորիտար վարչակարգը։ 1939-1940 թվականներին նա Էստոնիայի ներկայացուցիչն էր գերմանական հոգաբարձուների վարչությունում (այդ ժամանակահատվածում Գերմանիա տեղափոխված գերմանացիների գույքի խնամատարության մարմին)։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի հուլիսի 23-ին ձերբակալվել է Ներքին գործերի ժողկոմիսարիատի (НКВД) կողմից։ Տարբեր աղբյուրների համաձայն, նա մահացել կամ գնդակահարվվել է 1941 թվականին Տալլինի կենտրոնական բանտում։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jaan Teemanti sünd» (Estonian). Histrodamus. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]