Jump to content

Մուրրիսբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մուրրիսբուրգ
անգլ.՝ Moorreesburg
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
ՀամայնքSwartland Local Municipality?
Հիմնադրված է1882 թ.
Մակերես27,8 կմ²
ԲԾՄ252 մետր
Բնակչություն12 877 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ022
Փոստային դասիչ7310[1][2] և 7310[1][2]
Մուրրիսբուրգ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Մուրրիսբուրգ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Մուրրիսբուրգ (Մորրիսբուրգ, աֆրիկաանս՝  և անգլ.՝ Moorreesburg), քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Արևմտյան Կապ նահանգի տարածքում[3][4]։ Ուեսթ Քոսթի շրջանի և Սվարտլանդ տեղական մունիցիպալիտետի վարչական կենտրոնն է։ Կազմված է երկու մասից՝ Մուրիսբուրգից և Ռոսենհոֆից։

Ժամանակակից քաղաքի տեղում բնակավայրը հիմնադրվել է 1879 թվականին Հոյկրալ (Hooikraal) ֆերմայի տարածքներում։ 1882 թվականին բնակավայրն ստացել է գյուղական համայնքի կարգավիճակ, իսկ 1909 թվականին՝ մունիցիպալիտետի կարգավիճակ[5]։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է նահանգի հարավ-արևմտյան մասում՝ Բերխրիֆիր գետից արևմուտք, նահանգի վարչական կենտրոն Քեյփթաունից մոտավորապես 82 կիլոմետր (ուղիղ գծով) հյուսիս-հյուսիս-արևելք (NNE): Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 252 մետր[6]։

Քաղաքի կլիման մերձարևադարձային-միջերկրածովյան է։ Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 315 մմ։ Առավելագույն տեղումների քանակը լինում է ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Միջին առավելագույն ջերմաստիճանը տատանվում է 17 °C-ից (հուլիսին) մինչև 29,2 °C (փետրվարին)։ Տարվա ամենացուրտ ամիսը հուլիսն է։ Միջին նվազագույն գիշերային ջերմաստիճանն այդ ամսում լինում է 6,6 °C[7]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ քաղաքում բնակվել է 8574 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 47,45 %, կանայք՝ համապատասխանաբար 52,55 %։ Ռասայական տեսակետից՝ գունամորթները եղել են քաղաքի բնակչության 66,34 %-ը, սպիտակամորթները՝ 30,48 %, նեգրոիդները՝ 3,15 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,03 %։ Քաղաքացիների շրջանում առավել տարածված լեզուներն են եղել աֆրիկաանսը (95,78 %), կոսան (1,85%), անգլերենը (1,63%) և սեսոտոն (0,59%)[8]։

2011 թվականի պաշտոնական մարդահամարի անցկացման ընթացքում ստացված տվյալների համաձայն՝ Մուրիսբուրգի և Ռոսենհոֆի ընդհանուր բնակչությունը կազմել է 12 877 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 47,79 %, կանայք՝ 52,21 %: Ռասայական տեսակետից՝ գունամորթները եղել են քաղաքի բնակչության 70,09 %-ը, սպիտակամորթները՝ 22,53 %, նեգրոիդները՝ 6,72 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկները)՝ 0,25 %, այլ ցեղերի ներկայացուցիչները՝ 0,41 %։ Քաղաքի բնակիչների շրջանում առավել տարածված լեզուներն են եղել աֆրիկաանսը (89,95%), կոսան (3,41%), անգլերենը (2,17 %), սեսոտոն (0,52 %) և թսվանան (0,47 %)[9][10]։

Քաղաքով անցնում է N7 ազգային ավտոճանապարհը, ինչպես նաև R311 տարածաշրջանային խճուղին։ Գործում է երկաթուղային կայարան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 South African Post Office
  2. 2,0 2,1 http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
  3. Южно-Африканская Республика, Свазиленд, Лесото // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 157. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  4. Южно-Африканская Республика : Справочная карта  : Масштаб 1:2 500 000. — М.: ГУГК, 1980.
  5. Raper, R.E. Dictionary of Southern African Place Names. — HSRC.
  6. «Moorreesburg, South Africa Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  7. «Moorreesburg climate» (անգլերեն). South Africa Explorer. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  8. «Moorreesburg» (անգլերեն). Census 2001. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  9. «Moorreesburg» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  10. «Rosenhof» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուրրիսբուրգ» հոդվածին։