Մուրրիսբուրգ
Բնակավայր | ||
---|---|---|
անգլ.՝ Moorreesburg | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1882 թ. | |
Մակերես | 27,8 կմ² | |
ԲԾՄ | 252 մետր | |
Բնակչություն | 12 877 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 022 | |
Փոստային դասիչ | 7310[1][2] և 7310[1][2] | |
| ||
Մուրրիսբուրգ (Մորրիսբուրգ, աֆրիկաանս՝ և անգլ.՝ Moorreesburg), քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Արևմտյան Կապ նահանգի տարածքում[3][4]: Ուեսթ Քոսթի շրջանի և Սվարտլանդ տեղական մունիցիպալիտետի վարչական կենտրոնն է: Կազմված է երկու մասից՝ Մուրիսբուրգից և Ռոսենհոֆից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից քաղաքի տեղում բնակավայրը հիմնադրվել է 1879 թվականին Հոյկրալ (Hooikraal) ֆերմայի տարածքներում։ 1882 թվականին բնակավայրն ստացել է գյուղական համայնքի կարգավիճակ, իսկ 1909 թվականին՝ մունիցիպալիտետի կարգավիճակ[5]։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է նահանգի հարավ-արևմտյան մասում՝ Բերխրիֆիր գետից արևմուտք, նահանգի վարչական կենտրոն Քեյփթաունից մոտավորապես 82 կիլոմետր (ուղիղ գծով) հյուսիս-հյուսիս-արևելք (NNE): Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 252 մետր[6]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի կլիման մերձարևադարձային-միջերկրածովյան է։ Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 315 մմ: Առավելագույն տեղումների քանակը լինում է ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Միջին առավելագույն ջերմաստիճանը տատանվում է 17 °C-ից (հուլիսին) մինչև 29,2 °C (փետրվարին): Տարվա ամենացուրտ ամիսը հուլիսն է: Միջին նվազագույն գիշերային ջերմաստիճանն այդ ամսում լինում է 6,6 °C[7]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ քաղաքում բնակվել է 8574 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 47,45 %, կանայք՝ համապատասխանաբար 52,55 %: Ռասայական տեսակետից՝ գունամորթները եղել են քաղաքի բնակչության 66,34 %-ը, սպիտակամորթները՝ 30,48 %, նեգրոիդները՝ 3,15 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,03 %։ Քաղաքացիների շրջանում առավել տարածված լեզուներն են եղել աֆրիկաանսը (95,78 %), կոսան (1,85%), անգլերենը (1,63%) և սեսոտոն (0,59%)[8]։
2011 թվականի պաշտոնական մարդահամարի անցկացման ընթացքում ստացված տվյալների համաձայն՝ Մուրիսբուրգի և Ռոսենհոֆի ընդհանուր բնակչությունը կազմել է 12 877 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 47,79 %, կանայք՝ 52,21 %: Ռասայական տեսակետից՝ գունամորթները եղել են քաղաքի բնակչության 70,09 %-ը, սպիտակամորթները՝ 22,53 %, նեգրոիդները՝ 6,72 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկները)՝ 0,25 %, այլ ցեղերի ներկայացուցիչները՝ 0,41 %։ Քաղաքի բնակիչների շրջանում առավել տարածված լեզուներն են եղել աֆրիկաանսը (89,95%), կոսան (3,41%), անգլերենը (2,17 %), սեսոտոն (0,52 %) և թսվանան (0,47 %)[9][10]։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքով անցնում է N7 ազգային ավտոճանապարհը, ինչպես նաև R311 տարածաշրջանային խճուղին։ Գործում է երկաթուղային կայարան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 South African Post Office
- ↑ 2,0 2,1 http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
- ↑ Южно-Африканская Республика, Свазиленд, Лесото // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 157. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
- ↑ Южно-Африканская Республика : Справочная карта : Масштаб 1:2 500 000. — М.: ГУГК, 1980.
- ↑ Raper, R.E. Dictionary of Southern African Place Names. — HSRC.
- ↑ «Moorreesburg, South Africa Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Վերցված է 2017-06-05
- ↑ «Moorreesburg climate» (անգլերեն)։ South Africa Explorer։ Վերցված է 2017-06-05
- ↑ «Moorreesburg» (անգլերեն)։ Census 2001։ Վերցված է 2017-06-06
- ↑ «Moorreesburg» (անգլերեն)։ Census 2011։ Վերցված է 2017-06-06
- ↑ «Rosenhof» (անգլերեն)։ Census 2011։ Վերցված է 2017-06-06
|