Մուրիլու Բենիսիու
Մուրիլու Բենիսիու պորտ.՝ Murilo Benício | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 1971 |
Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Ազգություն | բրազիլացի |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1993 — ներկա |
Ամուսին(ներ) | Ալեսանդրա Նեգրինի և Guilhermina Guinle? |
murilo-benicio.com | |
Մուրիլու Բենիսիու՝ Վիքիպահեստ | |
Մուրիլիու Բենիսիու (հուլիսի 13, 1971, Նիտերոյ, Ռիո դե Ժանեյրո), բրազիլացի դերասան։
Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Կլոն սերիալում նկարահանվելուց հետո։ Նրա հայրը՝ Մարիո Լուիսա Բենիսիուն, Բրազիլիայի բանկի ղեկավարներից էր, իսկ մայրը՝ ուսուցչուհի։ Նրան փոքր ժամանակ ներշնչել է Չառլի Չապլինը և նա 8 տարեկան հասակում հայտնել է ծնողներին, որ ուզում է դերասան դառնալ։ 1989 թ. նա տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո (ԱՄՆ), որտեղ աշխատում է որպես մատուցող և հավաքարար։ Հետո նա վերադարձավ Բրազիլիա և նկարահանվեց ճանաչում չգտած որոշ ֆիլմերում։ Նա համաշխարհային ճանաչման է արժանանում խաղալով Լուկասի/Դիեգոյի/Լեոյի դերերը Կլոն հեռուստասերիալում[1]։ Նա նկարահանվում է Հոլիվուդյան «Woman On Top» ֆիլմում Պենելոպե Կրուսի հետ։ 2012 թ. նա նկարահանվում է Բրազիլիայի պողոտա (հեռուստասերիալ) հեռուստասերիալում, որը նույնպես մեծ ճանաչում գտավ ամբողջ աշխարհում։ Նա ունի 2 երեխա։ Մեկը՝ Բրազիլացի դերասանուհի Ալեսսանդրա Նեգրինիից (Անտոնիո, 14 տարեկան), իսկ մյուսը՝ իր կոլլեգա Ջիովաննա Անտոնելլիից (Պետրո, 8 տարեկան)։ Այժմ նա ամուսնացած է Դեբորա Ֆալաբելլայի հետ, ով խաղացել է նրա հետ Բրազիլիայի պողոտա հեռուստասերիալում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «O Clone». Globo.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.