Jump to content

Մու Սոչուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մու Սոչուա
Դիմանկար
Ծնվել էմայիսի 15, 1954(1954-05-15) (70 տարեկան)
ԾննդավայրՊնոմպեն, Կամբոջա
Քաղաքացիություն Կամբոջա
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Նահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում
Մասնագիտությունիրավապաշտպան և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններMember of the National Assembly of Cambodia?
ԿուսակցությունNational United Front for an Independent, Neutral, Peaceful and Cooperative Cambodia?
 Mu Sochua Վիքիպահեստում

Մու Սոչուա (քմեր.՝ មូរ សុខហួ, մայիսի 15, 1954(1954-05-15), Պնոմպեն, Կամբոջա), կամբոջացի քաղաքական գործիչ և իրավապաշտպան, խորհրդարանի պատգամավոր Բաթամբանգից։ 2005 թվականին ստացել է առաջնորդության մրցանակ, որը շնորհվել է Vital Voices Foundation հիմնադրամի կողմից, որի համահիմնադիրը Հիլարի Քլինթոնն էր։ 2002 թվականին Մուն մոբիլիզացրեց 12000 կին թեկնածուների՝ համայնքային ընտրություններին մասնակցելու համար, արդյունքում 900-ից ավելի կանայք հաղթեցին և ակտիվորեն օժանդակում են կանանց հուզող օրակարգային հարցերի առաջ քաշման և լուծման հարցում։ Նույն թվականին նա զգալի աշխատանք կատարեց ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունման գործում, որը նախատեսում է խիստ տուգանքներ բռնաբարության և անչափահասների նկատմամբ ոտնձգությունների համար։ Կամբոջայում Մուի գործունեությունը ներառում է նաև տղամարդկանց հետ տարվող աաշխատանքները` ընտանեկան բռնությունը և ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի տարածումը կանխելու միջոցներ ձեռնարկելը, կին ձեռներեցների իրավունքների պաշտպանությունը, աշխատանքային օրենսդրության բնագավառում տարվող աշխատանքները, արդար աշխատավարձի և աշխատող կանանց անվտանգ աշխատանքային պայմանների ապահովումը և համայնքների վերաբնակեցման, առողջության, սանիտարական և զբաղվածության կենտրոնների աշխատանքների կազմակերպումը[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոչուան ծնվել է Պնոմպենում, նախնական կրթությունը ստացել է ֆրանսիական լիցեյում։ 1972 թվականին ծնողները նրան ուղարկեցին Փարիզ՝ հետագա կրթություն ստանալու համար[2]։ Մեկ տարի անց նա տեղափոխվեց Սան Ֆրանցիսկո, որտեղ ապրում էր իր եղբայրը։ Երբ Կարմիր քմերականները 1975 թվականին Կամբոջայում տիրեցին իշխանության, նրա ծնողներն անհետացան։ Սոչուան չկարողացավ վերադառնալ տուն և հետագա 18 տարիները անցկացրեց տարագրության մեջ։ Կամբոջա վերադառնալուց առաջ, ցանկանալով օգնել պատերազմի հետևանքով ավերված հասարակությունը վերակառուցելուն, նա ստացավ Սան Ֆրանցիսկոյի համալսարանի հոգեբանության բակալավրի աստիճան և սոցիալական աշխատանքի մագիստրոսի աստիճան Բերկլիի կալիֆորնյան համալսարանից։

Վերադարձ տարագրությունից

[խմբագրել | խմբագրել կոդը]

18-ամյա տարագրությունից հետո Սոչուան 1989 թվականին վերադառնում է Կամբոջա և սկսում զբաղվել մարդու իրավունքների պաշտպանության, մարդկանց առևտրի, ընտանեկան բռնության և աշխատողների շահագործման բնագավառում իրավապաշտպանական գործունեությամբ։ Մուն ստեղծեց կանանց առաջին կազմակերպությունը՝ «Հեմարա»-ն, ընդունվեց ՖՈՒՆՍԻՆՊԵԿ քաղաքական կուսակցության շարքերը և 1998 թվականին Բաթամբանգից ընտրվեց Ազգային խորհրդարանի պատգամավոր։ Դրանից անմիջապես հետո նրան առաջարկեցին ղեկավարել Կանանց և վետերանների գործերի նախարարությունը՝ դառնալով կառավարական կաբինետի երկու կին նախարարներից մեկը։ 2004 թվականի հուլիսին Սոչուան հրաժարվեց նախարարի պաշտոնից՝ կոռուպցիան համարելով իր աշխատանքի հիմնական խոչընդոտը և համարյա անմիջապես տեղափոխվեց Սեմ Ռայնսի կուսակցություն, որտեղ նա հանձնաժողովի ղեկավարի տեղակալն էր։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին Մուն ամուսնացավ ամերիկացի Սքոթ Լեյպերի հետ և ունեցավ երեք դուստր։ Լեյպերը մահացավ 2016 թվականին։ Նա 18 տարի բնակվեց Միացյալ Նահանգներում, որտեղ սովորում էր համալսարանում։ Երկար տարիներ բնակվելով ԱՄՆ-ում՝ նա շեշտադրությամբ է խոսում մայրենի լեզվով[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Opposition MP to sue Hun Sen for defamation | Connect Asia». www.radioaustralia.net.au. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. «Mu Sochua: Protesting with poise -». Advisor (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. ppp_webadmin (2004 թ․ մայիսի 21). «Uphill fight for women's rights». Phnom Penh Post. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.