Մոցարտկուգել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոցարտկուգել
Mozartkugel
Գերմանական խոհանոց
Ծագում
Տեսակկոնֆետներ
ԵնթատեսակՀրուշակեղեն և Belgian praline?
Առաջացման երկիրԳերմանիա Գերմանիա
Ստեղծման տարեթիվ1890
Բաղադրամասեր
Հիմնական

  • մարցիպանի միջուկ
 Mozartkugel Վիքիպահեստում
Մոցարտկուգել

Մոցարտկուգել (գերմ.՝ Mozartkugel - Մոցարտի շարիկներ), ավանդական կլոր շոկոլադե կոնֆետներ, մարցիպանե միջուկով, որն արտադրվել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի մահից 100 տարի հետո՝ 1890 թվականին զալցբուրգյան հրուշակագործ Պաուլ Ֆյուրստի կողմից։

1884 թվականին հրուշակագործ Պաուլ Ֆյուրստը ժամանել է Զալցբուրգ և հիմնադրել սեփական հրուշակեղենի խանութ, որը գտնվում էր Բրեդգասսե 13 հասցեում։ 1890 թվականին նա առաջին անգամ ներկայացրեց մոցարտական կոնֆետները, որոնք հետագայում անվանվեցին մոցարտական գնդիկներ։ 1905 թվականին Մոցարտկուգելը ներկայացրել է Փարիզյան ցուցահանդեսին և նվաճել երեք ոսկե մեդալ։

Ըստ Ֆյուրստի բաղադրատոմսի՝ սկզբում գետնանուշի մարցիպանից, որը պատված է նուգայով, ստանում են գնդիկ, որը հետո կանգնեցնում են փայտիկի վրա, որպեսզի այն թաթախեն մուգ շոկոլադե գլազուրի մեջ։ Գնդիկով փայտիկը դրվում է ուղղահայաց, որպեսզի կոնֆետը սառի և ամրանա։ Դրանից հետո փայտիկը հանում են, և գնդիկի վրայի բացված անցքի մեջ լցնում են շոկոլադե գլազուրը։ Պատրաստե Մոցարտկուգելը փաթաթվում է արթածագույն թղթի մեջ։ Ըստ հրուշակագործի, այդ տեխնոլոգիայով տարեկան արտադրվում է մոտ 1,4 միլիոն մոցարտկուգել։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]