Մոցարտկուգել
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Գերմանական խոհանոց | |
|---|---|
| Ծագում | |
| Տեսակ | կոնֆետներ |
| Ենթատեսակ | Հրուշակեղեն և Belgian praline? |
| Առաջացման երկիր | |
| Ստեղծման տարեթիվ | 1890 |
| Բաղադրամասեր | |
| Հիմնական |
|

Մոցարտկուգել (գերմ.՝ Mozartkugel - Մոցարտի գնդիկներ), ավանդական կլոր շոկոլադե կոնֆետներ, մարցիպանե միջուկով, որն արտադրվել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի մահից 100 տարի հետո՝ 1890 թվականին, զալցբուրգյան հրուշակագործ Պաուլ Ֆյուրստի կողմից։
1884 թվականին հրուշակագործ Պաուլ Ֆյուրստը ժամանել է Զալցբուրգ և հիմնադրել սեփական հրուշակեղենի խանութ, որը գտնվում էր Բրեդգասսե 13 հասցեում։ 1890 թվականին նա առաջին անգամ ներկայացրեց մոցարտական կոնֆետները, որոնք հետագայում անվանվեցին մոցարտական գնդիկներ։ 1905 թվականին Մոցարտկուգելը ներկայացրել է Փարիզյան ցուցահանդեսին և նվաճել երեք ոսկե մեդալ։
Ըստ Ֆյուրստի բաղադրատոմսի՝ սկզբում գետնանուշի մարցիպանից, որը պատված է նուգայով, ստանում են գնդիկ, որը հետո կանգնեցնում են փայտիկի վրա, որպեսզի այն թաթախեն մուգ շոկոլադե գլազուրի մեջ։ Գնդիկով փայտիկը դրվում է ուղղահայաց, որպեսզի կոնֆետը սառի և ամրանա։ Դրանից հետո փայտիկը հանում են, և գնդիկի վրայի բացված անցքի մեջ լցնում են շոկոլադե գլազուրը։ Պատրաստի Մոցարտկուգելը փաթաթվում է արթածագույն թղթի մեջ։ Ըստ հրուշակագործի, այդ տեխնոլոգիայով տարեկան արտադրվում է մոտ 1,4 միլիոն մոցարտկուգել։