Մորա Վալվերդե
Մորա Վալվերդե | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1909 |
Ծննդավայր | Սան Խոսե, Կոստա Ռիկա |
Մահացել է | դեկտեմբերի 29, 1994 (85 տարեկան) |
Մահվան վայր | Սան Խոսե, Կոստա Ռիկա |
Քաղաքացիություն | Կոստա Ռիկա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և փաստաբան |
Կուսակցություն | Կոստա Ռիկայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Մանուել Մորա Վալվերդե (իսպ.՝ Manuel Mora Valverde, օգոստոսի 27, 1909, Սան Խոսե, Կոստա Ռիկա - դեկտեմբերի 29, 1994, Սան Խոսե, Կոստա Ռիկա), կոստառիկացի կոմունիստ քաղաքական գործիչ։
1920-1930 թվականներին ղեկավարել է երկրի դեմոկրատական երիտասարդության և ուսանողության շարժումը։ Կոստա Ռիկայի կոմկուսի (1943 թվականից՝ ժողովրդական ավանգարդ կուսակցություն, ԺԱԿ) անդամ 1931 թվականից։ 1948 թվականի քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է զինված պայքարի ղեկավարներից։ Ռեակցիայի հաղթանակից հետո արտաքսվել է Մեքսիկա, որտեղից հայրենիք է վերադարձել 1950 թվականին։ 1949-1957 թվականներին՝ ԺԱԿ-ի նախագահ, 1962-1966 թվականներին՝ ԺԱԿ-ի ԿԿ առաջին քարտուղար, 1948-1949, 1957-1962 թվականներին և 1966 թվականից՝ ԺԱԿ-ի ԿԿ գլխավոր քարտուղար։ 1970-1974 թվականներին ընտրվել է օրենսդիր ասամբլեայի պատգամավոր։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրություն(իսպ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 47)։ |
|