Մորա Վալվերդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորա Վալվերդե
Ծնվել է օգոստոսի 27, 1909({{padleft:1909|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:27|2|0}})
Ծննդավայր Սան Խոսե
Մահացել է դեկտեմբերի 29, 1994({{padleft:1994|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:29|2|0}}) (85 տարեկանում)
Մահվան վայր Սան Խոսե
Քաղաքացիություն Flag of Costa Rica.svg Կոստա Ռիկա
Մասնագիտություն քաղաքական գործիչ և փաստաբան
Քաղաքական կուսակցություն Կոստա Ռիկայի կոմունիստական կուսակցություն

Մանուել Մորա Վալվերդե (իսպ.՝ Manuel Mora Valverde), (օգոստոսի 27, 1909 - դեկտեմբերի 29, 1994), Կոստա Ռիկայի կոմունիստական շարժման գործիչ։ 1920—1930 թվականին ղեկավարել է երկրի դեմոկրատական երիտասարդության և ուսանողության շարժումը։ Կոստա Ռիկայի կոմկուսի (1943 թվականից՝ ժողովրդական ավանգարդ կուսակցություն, ԺԱԿ) անդամ 1931 թվականից։ 1948 թվականի քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է երկրի դեմոկրատական ուժերի զինված պայքարի ղեկավարներից։ Ռեակցիայի հաղթանակից հետո արտաքսվել է Մեքսիկա, որ տեղից հայրենիք է վերադարձել 1950 թվականին։ 1949—1957 թվականին՝ ԺԱԿ-ի նախագահ, 1962—1966 թվականին՝ ԺԱԿ-ի ԿԿ առաջին քարտուղար, 1948—1949, 1957—1962 թվականին և 1966 թվականից՝ ԺԱԿ-ի ԿԿ գլխավոր քարտուղար։ 1970—1974 թվականին ընտրվել է օրենսդիր ասամբլեայի պատգամավոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 47 CC-BY-SA-icon-80x15.png