Մոնոպոլիա (խաղ)
Մոնոպոլիա | |
---|---|
Տեսակ | խաղեր տախտակի վրա և economic simulation board game? |
Ենթատեսակ | խաղեր տախտակի վրա |
Մշակող | Էլիզաբեթ Ֆիլլիպս[1] և Չարլզ Դարրոու[1] |
Հրատարակիչ | Hasbro |
Արտադրող | Parker Brothers և Hasbro |
Միավոր արտադրված | 275 000 000[2] |
Ժանր | roll-and-move game? |
Խաղացողների քանակ մինիմալ | 2 |
Խաղացողների քանակ մաքսիմալ | 8 |
Կայք | shop.hasbro.com/en-us/monopoly(անգլ.) |
Monopoly (game) Վիքիպահեստում |
«Մոնոպոլիա», սեղանի տնտեսական և ռազմավարական խաղ երկու և ավելի խաղացողների համար։ Մեծ տարածում է ստացել 20-րդ դարում տարբեր երկրներում, նաև` ԽՍՀՄ֊ում։ Վերջինիս երկրներում հայտնի է եղել նաև «Մենեջեր», «Կայսրություն», «Բիզնեսմեն» անուններով։ Խաղի նպատակն է ռացիոնալ օգտագործելով մեկնարկային կապիտալը` հասնել մյուս խաղացողների սնանկացմանը։ Փաստացի «Մոնոպոլիան» խաղադաշտ է` կազմված քառակուսիներից, որով խաղացողները հերթով շրջանաձև անցնում են։ Վանդակները բաժանվում են երկու տիպի` ակտիվներ (ձեռնարկություն, արժեքավոր բան) և իրադարձություններ։ Երբ խաղացողի շարժվելու հերթն է գալիս, նա նետում է խաղոսկրը և իմանում, թե քանի վանդակ պետք է անցնի (ամեն քայլ հանապատասխանում է մեկ վանդակի)։ Ներկայումս կան «Մոնոպոլիայի» բազմաթիվ համակարգչային տարբերակներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1934 թվականին՝ Մեծ ճգնաժամի ժամանակ, Փենսիլվանիա նահանգի Գերմանթաուն քաղաքից Չարլզ Դարոուն «Parker Brothers» ընկերությանը ներկայացրեց Մոնոպոլիա խաղի նախագիծը։ Նախագիծը մերժվեց «դիզայնի 52 սխալի» պատճառով, բայց դա չկանգնեցրեց գործազուրկ Չարլզին, որը որոշեց ինքնուրույն թողարկել խաղը։
1935 թվականին Չարլզ Դարոուն ընկերոջ օգնությամբ Մոնոպոլիայի 5000 ինքնաշեն օրինակ արտադրեց և վաճառեց Ֆիլադելֆիայի հանրախանութում[4]։ Որոշ ժամանակ անց նա, չկարողանալով բավարարել անընդհատ աճող պահանջարկը, նորից դիմեց «Parker Brothers» ընկերությանը։ Մոնոպոլիան մտավ պատմության մեջ, և արդեն 1936 թվականին այն դարձավ ամենաշատ վաճառված խաղը ԱՄՆ֊ում[5]։
Այսօրվա դրությամբ Մոնոպոլիա խաղացողների թիվը գերազանցել է կես միլիարդը։ Աշխարհում անցկացվում են առևտրային մրցումներ Մոնոպոլիա խաղով` զգալի մրցանակային ֆոնդով[6][7]։
Կանոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացողները հերթականությամբ նետում են խաղոսկրը և համապատասխան քանակով քայլեր կատարում խաղադաշտի վրա։ Կանգնելով ակտիվի վրա՝ խաղացողը կարող է ձեռք բերել այն, եթե ազատ է, իսկ եթե այն պատկանում է մեկ այլ խաղացողի, ապա դաշտում կանգնած խաղացողը պետք է վճարի այդ դաշտ այցելելու համար` ըստ կանոններով սահմանված գնացուցակի։ Իրադարձություններով խաղադաշտ այցելելիս խաղացողին հանձնարարվում է հետևել իր համար ընկած իրադարձությանը, օրինակ՝ Բանկից ստանալ լրացուցիչ միջոցներ (Բանկը ևս մեկ խաղացող է, որը խաղում է տեղի ունեցող իրադարձությունների միջոցով մարդկային խաղացողների հետ), իր միջոցների մի մասը փոխանցել Բանկին, տեղափոխվել մեկ այլ դաշտ, իր միջոցների մի մասը տրամադրել այլ խաղացողների, բաց թողնել իր հաջորդ քայլը, ստանալ լրացուցիչ քայլ և այլն։
Ռազմավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղում ակտիվները պատկանում են տարբեր բնագավառների, և բնագավառում կարող է լինել 2-4 ձեռնարկություն (ակտիվ)։ Խաղադաշտում նույնատիպ արդյունաբերության ձեռնարկությունները, որպես կանոն, գտնվում են միմյանց մոտ և նշվում են նույն գույնով։ Դրանք ունեն նաև տնտեսական նմանատիպ բնութագրեր (գին, վաստակած եկամուտ)։ Այն խաղացողը, որը տիրապետում է նույն տեսակի բոլոր ակտիվներին, դառնում է մոնոպոլիստ, ինչը մեծացնում է նրա եկամուտը։ Ուստի խաղի ռազմավարությունն է գնել նույն տեսակի քարտեր բնագավառը մենաշնորհելու համար։ Տարբեր բնագավառներ իրենց տերերին բերում են տարբեր տնտեսական եկամուտներ, ուստի խաղի տարբեր փուլերում պետք է հավաքել տարբեր քարտեր (քարտը հաստատում է կոնկրետ ակտիվի սեփականության իրավունքը)․ սկզբում ամենաէժանները, իսկ խաղի վերջում՝ ավելի արժեքավորները։ Մենաշնորհ ունեցող ակտիվները կարող են «բարելավվել» նաև գումարով, ինչը մեծացնում է հակառակորդի ծախսերը դաշտ ընկնելու դեպքում։
Խաղացողին որոշում կայացնելու շատ հնարավորություններ են տրվում, հետևաբար հաղթելու ռազմավարությունը գումարի մտածված ծախսելն է։
Չորրորդ բնագավառը համարվում է առանցքային (իրական Մոնոպոլիայում այն նարնջագույն է)։ Բանտարկության պատճառով խաղացողները շատ հաճախ են կանգ առնում այս բնագավառում, իսկ գները հաջողությամբ հավասարակշռված են․ հենց սկզբից այստեղ ընկնելով՝ ոչ հարուստ խաղացողները կործանվում են։
Առցանց մոնոպոլիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան շատ կայքեր, որոնք իրենց օգտվողներին առաջարկում են խաղալ հանրահայտ խաղի առցանց տարբերակը։ Ծառայությունները աջակցում են օգտագործողների չաթին և անընդհատ անցկացնում մրցույթներ։ Մոնոպոլիայի առցանց տարբերակները ավելի շատ հայտնիություն են վայելում օգտվողների շրջանում՝ իրականության և հեշտության պատճառով։
Այլ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 թվականին խաղալիքները արտադրող «Hasbro Inc.» ընկերությունը և «Universal Pictures» կինոընկերությունը որոշել էին հայտնի խաղի մոտիվներով նկարահանել գեղարվեստական ֆիլմ, սակայն այն չնկարահանվեց[8]։ Ֆիլմը նկարահանել է «Lionsgate» ընկերությունը «Hasbro» ընկերության հետ միասին[9]։
- «Ալադին» մուլտֆիլմի «The Wind Jackal of Mozenrath» սեզոնի 42-րդ սերիայում Ջինը և Գորգը «Մոնոպոլիա» են խաղում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Orbanes P. Monopoly: The World's Most Famous Game--And How It Got That Way — 2006.
- ↑ http://www.hasbro.com/monopoly/en_GB/discover/about.cfm
- ↑ [1] Early Monopoly Game Box Designs
- ↑ Lily Rothman. «See 80 Years of Monopoly Games». TIME.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Лучшее средство от Великой депрессии: кто и как придумал главные игры современности :: Хобби :: Кругозор :: РБК.Стиль». РБК.Стиль. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Home - 2015 U.S. Monopoly Game Quiz». www.monopolychamps.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Nicoló Falcone of Italy Defeats Defending Champion Bjørn Halvard Knappskog of Norway to Win 2015 Monopoly World Championship! | Business Wire». www.businesswire.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Раскрыты детали сюжета фильма по мотивам игры «Монополия»
- ↑ «Душевная игра арендодателя». Газета.Ru. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тённесманн А. Монополия: Игра, город и фортуна / Пер. с нем. А. Бояркиной. — СПб.: Издательство Ивана Лимбаха, 2013. — 216 с., ил., 1500 экз., ISBN 978-5-89059-192-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Monopoly հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնոպոլիա (խաղ)» հոդվածին։ |
|