Jump to content

Մոհամեդ Աբդելաուե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոհամեդ Աբդելաուե
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 23, 1985(1985-10-23)[1][2] (39 տարեկան)
Ծննդավայր Օսլո, Նորվեգիա
Հասակ 182 սմ
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նորվեգիա Վոլերենգա
Համար 15
Պատանեկան կարիերա
1997-2000 Նորվեգիա Հասլե-Լյորեն
2001-2003 Նորվեգիա Շեյդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2007 Նորվեգիա Շեյդ 86 (40)
2008-2010 Նորվեգիա Վոլերենգա 67 (30)
2010-2013 Գերմանիա Հաննովեր 96 64 (25)
2013-2015 Գերմանիա Շտուտգարտ 12 (1)
2015-մ.հ. Նորվեգիա Վոլերենգա 0 (0)
Ազգային հավաքական
2003-2004 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 18) 6 (3)
2004 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 19) 1 (0)
2005 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 21) 1 (0)
2008-մ.հ. Նորվեգիա Նորվեգիա 32 (7)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2015 թվականի օգոստոսի 8-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2014 թվականի ապրիլի 4-ի

Մոհամեդ Աբդելաուե (նորվ.՝ Mohammed Abdellaoue, հոկտեմբերի 23, 1985(1985-10-23)[1][2], Օսլո, Նորվեգիա), մարոկկյան ծագմամբ նորվեգացի ֆուտբոլիստ, «Վոլերենգա» ֆուտբոլային ակումբի հարձակվող։

«Հասլե Լյորեն» և «Սեյդ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոհամեդ Աբդելաուեն սկսել է իր կարիերան «Հասլե-Լյորեն» և «Շեյդ» ակումբների ֆուտբոլային ակադեմիաներում։ 2003 թվականին Աբդելաուեն համալրել է «Շեյդի» առաջին թիմի կազմը։ Նույն թվականի հունիսի 9-ին դուրս գալով խաղադաշտ «Հյոդի» դեմ խաղում՝ նա կատարել է իր նորամուտը այդ ակումբի կազմում։ Մրցաշրջանի տասնչորսերորդ խաղում նորվեգացին առաջին անգամ դուբլի հեղինակ է դառնում, ինչի շնորհիվ «Շեյդը» «Ռաուֆոսի» դեմ խաղում տանում է 2-1 հաշվով հաղթանակ։ Աբդելաուեն «Շեյդի» կազմում անցկացրած հինգ մրցաշրջանների ընթացքում դառնում է 40 գոլի հեղինակ, ինչպես նաև 2004 և 2007 թվականների մրցաշրջաններում ճանաչվում է առաջնության լավագույն ռմբարկու[3]։

2007 թվականի նոյեմբերի 15-ին Աբդելաուեն երեք տարի ժամկետով պայմանագիր է կնքում «Վոլերենգայի» հետ։ Նոր ակումբի կազմում իր առաջին մրցաշրջանի ընթացքում նա 23 խաղերում հեղինակած 9 գոլերի շնորհիվ դառնում է ակումբի լավագույն ռմբարկուն։ Աբդելաուեն վեց գոլ է հեղինակում նաև 2007-08 մրցաշրջանի Նորվեգիայի Գավաթի խաղարկությունում (այդ թվում նաև եզրափակչում խփած նրա երկու գնդակները, որի օգնությամբ «Վոլերենգան» 4-1 հաշվով հաղթում է «Ստաբեկին» և դառնում է գավաթի դափնեկիրը)։

«Հաննովեր 96»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոհամեդ Աբդելաուեն երկրպագուներին ինքնագրեր բաժանելիս (2012 թվական):

2010 թվականի օգոստոսի 17-ին Մոհամեդ Աբելաուեն կնքելով չորս տարի ժամկետով պայմանագիր՝ համալրում է «Հաննովեր 96» ֆուտբոլային ակումբի կազմը[4]։

2010 թվականի օգոստոսի 21-ին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ տնային հանդիպման ժամանակ նորվեգացին կատարում է իր նորամուտը Բունդեսլիգայում։ Խաղն ավարտվում է «Հաննովերի» 2-1 հաշվով հաղթանակով։ 2010 թվականի օգոստոսի 28-ին Աբդելաուեն հեղինակում է «Շալկե 04»-ի դեմ արտագնա խաղի առաջին գնդակը, իսկ «Հաննովերը» կրկին 2-1 հաշվով հաղթանակ է տանում։ Առաջնության հաջորդ՝ Լևերկուզենի «Բայերի» դեմ խաղում նորվեգացին իր առաջին գոլն է հեղինակում «Հաննովերի» տնային մարզադաշտում[5][6]։ Հաջորդ երկու խաղերում Աբդուլաեն երկու գոլերի հեղինակ է դառնում։ Ընդհանուր հաշվարկով նորվեգացի հարձակվողը «Հաննովերի» կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում դառնում է 10 գոլի հեղինակ։ 2011 թվականի հոկտեմբերի 2-ին Աբդելաուեն «Վերդերի» դեմ խաղում հետ-տրիկի հեղինակ է դառնում, ինչի շնորհիվ «Հաննովերը» կարողանում է հաղթել բրեմենյան ակումբին՝ 3-2 հաշվով[7][8]։

2013 թվականի հունիսի 11-ին Աբդուլաեն կրկին կնքելով չորս տարի ժամկետով պայմանագիր, չորս միլիոն եվրոյի դիմաց՝ համալրում է գերմանական «Շտուտգարտ»[9][10]։ 2013 թվականի օգոստոսի 1-ին Մոհամեդը ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգայի որակավորման փուլի շրջանակներում կայացած «Բոտևի» դեմ խաղի 88-րդ րոպեին փոխարինման դուրս գալով և մտնելով խաղադաշտ՝ կատարում է իր նորամուտը նոր ակումբի կազմում[11]։ Նա իր առաջին գոլն է հեղինակում «Շտուտգարտի» կազմում 2013 թվականի հունվարի 25-ին կայացած «Մայնցի» դեմ խաղում, որը չնայած Աբդելաուեի վստահ խաղի «Շտուտգարտի» համար ավարտվում է 2-1 հաշվով պարտությամբ[12]։ Այդ խաղը նաև հանդիսանում էր նորվեգացու «Շտուտգարտի» կազմում անցկացրած առաջին լրիվ խաղը։ Այդ գոլի շնորհիվ ավարտվում է նրա 274 օր տևած անարդյունավետ սերիան (Աբդելաուեն Բունդեսլիգայում գոլի հեղինակ չէր դարձել սկսած 2012 թվականի ապրիլի 26-ից)[13]։ Մրցաշրջանի վերջում նորվեգացին տեղափոխվում է ակումբի պահեստային թիմ[14]։

Վերադարձ «Վոլերենգա»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբդելաուեն 2015 թվականին կայացած հարցազրույցներից մեկի ժամանակ:

2015 թվականի օգոստոսի 7-ին Մոհամեդը պայմանագիր է կնքում իր նախկին ակումբի՝ «Վոլերենգայի» հետ[15][16]։

Նորվեգիայի հավաքականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 և 2004 թվականներին Մոհամեդ Աբդելաուեն Նորվեգիայի մինչև էր տարեկանների պատանեկան հավաքականի կազմում անցկացնում է վեց հանդիպում և դառնում է երեք գոլի հեղինակ։ Մինչև ազգային հավաքականում հանդես գալը, նորվեգացին մեկական խաղ է անցկացնում Նորվեգիայի մինչև 19 տարեկանների պատանեկան և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում[17]։

Աբդելաուեն 2008 թվականի օգոստոսի 20-ին կայացած Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում՝ կատարում է իր նորամուտը Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Հավաքականի կազմում իր առաջին գոլը նորվեգացին հեղինակում է իր յոթերորդ խաղում։ Այդ խաղը 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում կայացած Իսլանդիայի ազգային հավաքականի դեմ խաղն էր[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Mohammed Abdellaoue – national team appearances». Football Association of Norway (Norwegian). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Ганновер-96» приобрел нападающего сборной Норвегии
  5. «"Moa"-Transfer perfekt» (German). Hanover 96. 2010 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Moa til Bundesliga» (Norwegian). vif-fotball.no. 2010 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Абделлауе оформил второй норвежский хет-трик в Бундеслиге
  8. Lundstadsveen, John Chr (2013 թ․ հունիսի 11). «Moa offisielt klar for Stuttgart» (Norwegian). TV 2. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Der VfB verpflichtet Mohammed Abdellaoue — VfB.de». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  10. «VfB sign Mohammed Abdellaoue». VfB Stuttgart. 2013 թ․ հունիսի 11. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
  11. «Moa fikk spille to minutter i Stuttgart-debuten». Dagbladet (Norwegian). Norwegian News Agency. 2013 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Saltbones, Fredrik (2014 թ․ հունվարի 25). «Her scorer Moa for første gang på 274 dager». Verdens Gang (Norwegian). Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Abdellaoue bekommt Spielpraxis in der VfB-Zweiten». kicker. 2015 թ․ փետրվարի 26. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  14. «Breier: Spielverderber bei Schwarz´ Heimpremiere» (German). kicker. 2015 թ․ փետրվարի 28. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Move to Norway». vfb.de. VfB Stuttgart. 2015 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
  16. «Moa er tilbake i Vålerenga». vif-fotball.no (նորվեգերեն). Vålerenga. 2015 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
  17. «Moa kaptein for Norge». vg.no (Norwegian). Verdens Gang. 2012 թ․ փետրվարի 29. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. Stormoen, Stein-Erik (2013 թ․ մարտի 21). «Nordtveit: - Det advares alltid mot Moa» (Norwegian). Verdens Gang. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհամեդ Աբդելաուե» հոդվածին։