Մոհամեդ Աբդելաուե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մոհամեդ Աբդելաուե
Mohammed Abdellaoue 02.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Norway.svg Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 23, 1985(1985-10-23)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Օսլո, Նորվեգիա
Հասակ 182 սմ
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նորվեգիա Վոլերենգա
Համար 15
Պատանեկան կարիերա
1997-2000 Նորվեգիա Հասլե-Լյորեն
2001-2003 Նորվեգիա Շեյդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2007 Նորվեգիա Շեյդ 86 (40)
2008-2010 Նորվեգիա Վոլերենգա 67 (30)
2010-2013 Գերմանիա Հաննովեր 96 64 (25)
2013-2015 Գերմանիա Շտուտգարտ 12 (1)
2015-մ.հ. Նորվեգիա Վոլերենգա 0 (0)
Ազգային հավաքական
2003-2004 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 18) 6 (3)
2004 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 19) 1 (0)
2005 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 21) 1 (0)
2008-մ.հ. Նորվեգիա Նորվեգիա 32 (7)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2015 թվականի օգոստոսի 8-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2014 թվականի ապրիլի 4-ի

Մոհամեդ Աբդելաուե (նորվ.՝ Mohammed Abdellaoue, հոկտեմբերի 23, 1985(1985-10-23)[1], Օսլո, Նորվեգիա), մարոկկյան ծագմամբ նորվեգացի ֆուտբոլիստ, «Վոլերենգա» ֆուտբոլային ակումբի հարձակվող:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հասլե Լյորեն» և «Սեյդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոհամեդ Աբդելաուեն սկսել է իր կարիերան «Հասլե-Լյորեն» և «Շեյդ» ակումբների ֆուտբոլային ակադեմիաներում: 2003 թվականին Աբդելաուեն համալրել է «Շեյդի» առաջին թիմի կազմը: Նույն թվականի հունիսի 9-ին դուրս գալով խաղադաշտ «Հյոդի» դեմ խաղում՝ նա կատարել է իր նորամուտը այդ ակումբի կազմում: Մրցաշրջանի տասնչորսերորդ խաղում նորվեգացին առաջին անգամ դուբլի հեղինակ է դառնում, ինչի շնորհիվ «Շեյդը» «Ռաուֆոսի» դեմ խաղում տանում է 2-1 հաշվով հաղթանակ: Աբդելաուեն «Շեյդի» կազմում անցկացրած հինգ մրցաշրջանների ընթացքում դառնում է 40 գոլի հեղինակ, ինչպես նաև 2004 և 2007 թվականների մրցաշրջաններում ճանաչվում է առաջնության լավագույն ռմբարկու[2]:

«Վոլերենգա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի նոյեմբերի 15-ին Աբդելաուեն երեք տարի ժամկետով պայմանագիր է կնքում «Վոլերենգայի» հետ: Նոր ակումբի կազմում իր առաջին մրցաշրջանի ընթացքում նա 23 խաղերում հեղինակած 9 գոլերի շնորհիվ դառնում է ակումբի լավագույն ռմբարկուն: Աբդելաուեն վեց գոլ է հեղինակում նաև 2007-08 մրցաշրջանի Նորվեգիայի Գավաթի խաղարկությունում (այդ թվում նաև եզրափակչում խփած նրա երկու գնդակները, որի օգնությամբ «Վոլերենգան» 4-1 հաշվով հաղթում է «Ստաբեկին» և դառնում է գավաթի դափնեկիրը):

«Հաննովեր 96»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոհամեդ Աբդելաուեն երկրպագուներին ինքնագրեր բաժանելիս (2012 թվական):

2010 թվականի օգոստոսի 17-ին Մոհամեդ Աբելաուեն կնքելով չորս տարի ժամկետով պայմանագիր՝ համալրում է «Հաննովեր 96» ֆուտբոլային ակումբի կազմը[3]:

2010 թվականի օգոստոսի 21-ին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ տնային հանդիպման ժամանակ նորվեգացին կատարում է իր նորամուտը Բունդեսլիգայում: Խաղն ավարտվում է «Հաննովերի» 2-1 հաշվով հաղթանակով: 2010 թվականի օգոստոսի 28-ին Աբդելաուեն հեղինակում է «Շալկե 04»-ի դեմ արտագնա խաղի առաջին գնդակը, իսկ «Հաննովերը» կրկին 2-1 հաշվով հաղթանակ է տանում: Առաջնության հաջորդ՝ Լևերկուզենի «Բայերի» դեմ խաղում նորվեգացին իր առաջին գոլն է հեղինակում «Հաննովերի» տնային մարզադաշտում[4][5]: Հաջորդ երկու խաղերում Աբդուլաեն երկու գոլերի հեղինակ է դառնում: Ընդհանուր հաշվարկով նորվեգացի հարձակվողը «Հաննովերի» կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում դառնում է 10 գոլի հեղինակ: 2011 թվականի հոկտեմբերի 2-ին Աբդելաուեն «Վերդերի» դեմ խաղում հետ-տրիկի հեղինակ է դառնում, ինչի շնորհիվ «Հաննովերը» կարողանում է հաղթել բրեմենյան ակումբին՝ 3-2 հաշվով[6][7]:

«Շտուտգարտ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսի 11-ին Աբդուլաեն կրկին կնքելով չորս տարի ժամկետով պայմանագիր, չորս միլիոն եվրոյի դիմաց՝ համալրում է գերմանական «Շտուտգարտ»[8][9]: 2013 թվականի օգոստոսի 1-ին Մոհամեդը ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգայի որակավորման փուլի շրջանակներում կայացած «Բոտևի» դեմ խաղի 88-րդ րոպեին փոխարինման դուրս գալով և մտնելով խաղադաշտ՝ կատարում է իր նորամուտը նոր ակումբի կազմում[10]: Նա իր առաջին գոլն է հեղինակում «Շտուտգարտի» կազմում 2013 թվականի հունվարի 25-ին կայացած «Մայնցի» դեմ խաղում, որը չնայած Աբդելաուեի վստահ խաղի «Շտուտգարտի» համար ավարտվում է 2-1 հաշվով պարտությամբ[11]: Այդ խաղը նաև հանդիսանում էր նորվեգացու «Շտուտգարտի» կազմում անցկացրած առաջին լրիվ խաղը: Այդ գոլի շնորհիվ ավարտվում է նրա 274 օր տևած անարդյունավետ սերիան (Աբդելաուեն Բունդեսլիգայում գոլի հեղինակ չէր դարձել սկսած 2012 թվականի ապրիլի 26-ից)[12]: Մրցաշրջանի վերջում նորվեգացին տեղափոխվում է ակումբի պահեստային թիմ[13]:

Վերադարձ «Վոլերենգա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդելաուեն 2015 թվականին կայացած հարցազրույցներից մեկի ժամանակ:

2015 թվականի օգոստոսի 7-ին Մոհամեդը պայմանագիր է կնքում իր նախկին ակումբի՝ «Վոլերենգայի» հետ[14][15]:

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի հավաքականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 և 2004 թվականներին Մոհամեդ Աբդելաուեն Նորվեգիայի մինչև էր տարեկանների պատանեկան հավաքականի կազմում անցկացնում է վեց հանդիպում և դառնում է երեք գոլի հեղինակ: Մինչև ազգային հավաքականում հանդես գալը, նորվեգացին մեկական խաղ է անցկացնում Նորվեգիայի մինչև 19 տարեկանների պատանեկան և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում[16]:

Աբդելաուեն 2008 թվականի օգոստոսի 20-ին կայացած Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում՝ կատարում է իր նորամուտը Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում: Հավաքականի կազմում իր առաջին գոլը նորվեգացին հեղինակում է իր յոթերորդ խաղում: Այդ խաղը 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում կայացած Իսլանդիայի ազգային հավաքականի դեմ խաղն էր[17]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Mohammed Abdellaoue – national team appearances»։ Football Association of Norway (Norwegian)։ Վերցված է 10 January 2009 (չաշխատող հղում)
  3. «Ганновер-96» приобрел нападающего сборной Норвегии
  4. «"Moa"-Transfer perfekt» (German)։ Hanover 96։ 18 August 2010։ Վերցված է 29 October 2010 
  5. «Moa til Bundesliga» (Norwegian)։ vif-fotball.no։ 17 August 2010։ Վերցված է 29 October 2010 
  6. Абделлауе оформил второй норвежский хет-трик в Бундеслиге
  7. Lundstadsveen John Chr (11 June 2013)։ «Moa offisielt klar for Stuttgart» (Norwegian)։ TV 2։ Վերցված է 12 June 2013 
  8. Der VfB verpflichtet Mohammed Abdellaoue — VfB.de
  9. «VfB sign Mohammed Abdellaoue»։ VfB Stuttgart։ 11 June 2013։ Վերցված է 11 June 2013 
  10. «Moa fikk spille to minutter i Stuttgart-debuten»։ Dagbladet (Norwegian)։ Norwegian News Agency։ 1 August 2013։ Վերցված է 26 January 2014 
  11. Saltbones Fredrik (25 January 2014)։ «Her scorer Moa for første gang på 274 dager»։ Verdens Gang (Norwegian)։ Վերցված է 26 January 2014 
  12. «Abdellaoue bekommt Spielpraxis in der VfB-Zweiten»։ kicker։ 26 February 2015։ Վերցված է 3 March 2015 
  13. «Breier: Spielverderber bei Schwarz´ Heimpremiere» (German)։ kicker։ 28 February 2015։ Վերցված է 3 March 2015 
  14. «Move to Norway»։ vfb.de։ VfB Stuttgart։ 7 August 2015։ Վերցված է 7 August 2015 
  15. «Moa er tilbake i Vålerenga»։ vif-fotball.no (նորվեգերեն)։ Vålerenga։ 7 August 2015։ Վերցված է 7 August 2015 
  16. «Moa kaptein for Norge»։ vg.no (Norwegian)։ Verdens Gang։ 29 February 2012։ Վերցված է 29 February 2012 
  17. Stormoen Stein-Erik (21 March 2013)։ «Nordtveit: - Det advares alltid mot Moa» (Norwegian)։ Verdens Gang։ Վերցված է 27 March 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]