Մոխրագույն մեղու
Մոխրագույն մեղու | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Anthophora cinerea
|
Մոխրագույն մեղու (լատին․՝ Anthophora cinerea), անթոֆորիդների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]11-13 մմ երկարությամբ միջին չափի մեղու է։ Երեսկալը հարթ փայլուն զոլով է, գլուխը առջևից սև է։ Հետին թաթերի 1-ին հատվածն արտաքինից ծածկված է արձաթափայլ մազիկներով, իսկ բոլոր ոտքերի թաթերը մուգ գույնի են։ Մեջքի և փորիկի 1-3-րդ անհավասար, բաց գույնի տրամակապերով տերգիտների մազիկներն երկար են։ Արուի գլուխն առջևից սև գույնի է, փորիկի 1-2-րդ, երեսի, գլխի ներքևի մասի հատվածները ծածկված են մոխրագույն մազերով, 2-4-րդ տերգիտները ունեն սպիտակ մազերից կազմված գագաթնային տրամակոպ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Եվրոպայի հարավ-արևելքում, Անդրկովկասում, Թուրքմենստանում, Ղազախստանում։ Հայաստանում հայտնի է Գեղարքունիքի (Սևան քաղաքի մոտ), Կոտայքի (Գողթ գյուղի շրջակայք՝ Գեղարդ վանքի մոտ) մարզերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ մեծ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Միայնակ, բազմակեր մեղուներ են։ Հայաստանի պայմաններում թռիչքը դիտվում է հունիսին։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազվադեպ է հանդիպում, հայտնի են եզակի հայտնաբերումներ։ Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։
Վտանգման հիմնական գործոններն են հողերի յուրացումը, անասունների գերարածեցումը, լայն ազդեցությամբ միջատասպանների օգտագործումը։
Պահպանվում է Խոսրովի անտառ պետական արգելոցում և «Սևան» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.