Մոիսես Վիլ (իդիշ՝ מאָזעסוויל, իսպ.՝ Moisés Ville), հրեական փոքրիկ քաղաք (գաղութ) Արգենտինական Սանտա-Ֆե պրովինցիայում, Սան Կրիստոբալ դեպարտամենտում։ Հիմնադրվել է 1889 թվականի հոկտեմբերի 23-ին` Եվրոպայի էմիգրանտների կողմից, այդ թվում նաև Ռուսական կայսրությունից։ Համարվում է Արգենտինայի հրեական, գյուղատնտեսական մայրաքաղաքը[1]։
Սկզբից նախատեսվում է քաղաքը Մորիս դը Գիրշի պատվին անվանել` Կիրյատ Մոշե (եբրայերենից թարգմանաբար` «Մովսեսի քաղաք»), սակայն մի պաշտոնյա, ով գրանցում էր բնակավայրը, թարգմանել էր այն Ֆրանսերեն` Moïsesville, որն էլ հետագայում իսպաներենի ազդեցությունից վերափոխվել էր այժմյա Moisés Ville-ի։
Քաղաքում որոշ ժամանակ ապրել է Ալբերտո Գերչունոֆֆը` հայտնի լրագրող և Արգենտինա-հրեական համայնքի կազմակերպիչներից մեկը։
Բնիկները էմիգրանտներին անվանում են «գաուչոս հիդիոս»[1]։