Մոդալ բայերը անգլերենում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոդալ բայեր, օժանդակ բայերի փոքր խումբ անգլերենում, հիմնականում օգտագործվում են մտքին երանգ հաղորդելու նպատակով (հնարավորություն, պարտավորվածություն և այլ հատկանիշներ)[1]։ Դրանք տարբերվում են մնացած բայերից, քանի որ թերի են և չեզոք[2] (չունեն դերբայական ձևեր) և 3-րդ դեմք, եզակի թվում չեն վերցնում (e)s վերջավորությունը։

Անգլերենի հիմնական մոդալ բայերն են՝ can, could, may, might, must, shall, should, will և would: Կան այլ բայեր ևս, որոնք նույնպես երբեմն դասվում են այս շարքին. սրանք են ought, had better և որոշ դեպքերում dare և need բայերը։ Այն բայերը, որոնք չունեն մոդալ բայերին բնորոշ բոլոր հատկանիշները, երբեմն կոչվում են «կիսամոդալ» կամ «կեղծ մոդալ» բայեր[2]։

Մոդալ բայեր և նրանց բնորոշ հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերենում մոդալ բայերի շարքին դասվող բայերը ունեն հետևյալ հատկանիշները.

  • չեն խոնարհվում (ժամանակակից լեզվում), չնայած որոշները հանդես են գալիս ներկա-անցյալ զույգերով։ Դրանք 3-րդ դեմք, եզակի թվում չեն վերցնում -(e)s վերջավորությունը[Ն 1]:
  • թերի են. չեն օգտագործվում որպես դերբայներ, չունեն հրամայական և ըղձական եղանակ։
  • ունեն օժանդակ բայերի գործառույթ. դրանք եղանակավորում են այն բայը, որի հետ օգտագործվում են։ Վերջինս կարող է օգտագործվել և՛ «to» մասնիկով, և՛ առանց դրա։
  • ունեն օժանդակ բային բնորոշ շարահյուսական հատկանիշներ. հենց իրենցով ենք կազմում հարցական և ժխտական նախադասությունները։

Հետևյալ բայերը ունեն վերոնշյալ բոլոր հատկանիշները և համարվում են հիմնական մոդալ բայեր։ Նրանք ներկայացված են ներկա-անցյալ զույգերով առկայության դեպքում։

  • can և could (ֆիզիկական կամ մտավոր կարողություն)
  • may և might (թույլտվություն)
  • shall և should (խորհուրդ)
  • will և would (ինքնակամ ցանկություն)
  • must (պարտադրանք) (չունի անցյալ ձև. տես ստուգաբանությունը ներքևում)

Պետք է նշել, որ անցյալ ձևերը միշտ չէ, որ օգտագործվում են անցյալ ժամանակի մեջ, և որոշ դեպքերում համապատասխանում են ներկա ժամանակին։ Այսպես կոչված անցյալ ձևերը հաճախ օգտագործվում են ըղձական եղանակի ներկա ժամանակով։ May (թույլ տալ) և let (թույլ տալ) օժանդակ բայերը նույնպես օգտագործվում են ըղձական եղանակի մեջ։ Դրանց հայտնի օրինակներ են "May The Force be with you," (Թող ուժը միշտ քեզ հետ լինի:) և "Let God bless you with good" (Թող Աստված միշտ օրհնի քեզ:)։ Այս նախադասություններն արտահայտում են որոշակի անորոշություն և հետևաբար համարվում են ըղձական եղանակի նախադասություններ։

Ներքոհիշյալ բայերը հիմնականում ունեն վերը նշված հատկությունները, բայց որոշ տարբերություններով։ Նրանք միշտ չէ, որ համարվում են մոդալ բայեր[3]։ Նրանք նաև կոչվում են «կիսամոդալ» բայեր։

  • Ought բայը տարբերվում է մնացած մոդալ բայերից նրանով, որ իրենից հետո պահանջում է to-ով անորոշ դերբայ (համեմատենք «he should go» (Լավ կլինի, որ նա գնա) և «he ought to go» (Նա պարտավոր է գնալ) ձևերը)։
  • Dare (համարձակվել) և need (կարիք ունենալ) բայերը որպես մոդալ բայ հիմնականում հանդես են գալիս ժխտական նախադասությունների մեջ (Dare he fight? (Նա կհամարձակվի՞ կռվել:), You dare not do that. (Դու չես համարձակվի անել դա:), You need not go. (Կարիք չկա, որ դու գնաս:)), չնայած ավելի հաճախ նրանց հանդիպում ենք սովորական խոնարհված բայերի տեսքով (He dares to fight (Նա կհամարձակվի կռվել:), You don't need to go (Կարիք չկա, որ դու գնաս:)։ Կա գործածությունից գրեթե դուրս եկած darest բայը, որը նշանակում է "dare not", օրինակ՝ "You darest do that." (Դու չես համարձակվի դան անել:) Սա երբեմն հանդիպում է Ապալաչներում և Ամերիկայի Միացյալ Նահանգների խորը հարավում։
  • had բառը had better (լավ կլինի) արտահայտության մեջ գործում է մոդալ բայի նման, ուստի այն երբեմն համարվում է մոդալ կամ կիսամոդալ բայ։
  • Used բայը used to do something (անցյալում ունեցած սովորություն) արտահայտության մեջ հանդես է գալիս մոդալ բայի նման, բայց ավելի հաճախ օգտագործվում է do օժանդակ բայի օգնությամբ։ Օրինակ՝ Did she used to do it? (or Did she use to do it?) (Նա սովո՞ր էր դա անել:) և She didn't used to do it (or She didn't use to do it) (Նա սովոր չէր դա անել:)[Ն 2] տարբերակները ավելի տարածված են, քան Used she to do it? և She used not (usedn't) to do it ձևերը։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Can և could (կարողանալ) մոդալ բայերը գալիս են հին անգլերենի can(n) և cuþ բայերից, որոնք համապատասխանաբար cunnan ("to be able"-ի վիճակի լինել) բայի ներկա և անցյալ ձևերն էին։ Could-ի «l» տառը չի արտասանվում, would և should բառերի համանմանությամբ։

Նմանապես may և might (թույլտվություն) բայերը գալիս են հին անգլերենի mæg և meahte բայերից, որոնք համապատասխանաբար magan ("may, to be able"-թույլտվություն ունենալ) բայի ներկա և անցյալ ձևերն են։ Shall և should (խորհուրդ տալ) բայերը գալիս են sceal and sceolde բայերից, որոնք համապատասխանաբար sculan ("to owe, be obliged"-պարտական լինել) բայի ներկա և անցյալ ձևերն են։ Will և would (ինքնակամ ցանկություն) բայերը գալիս են wille և wolde բայերից ,որոնք համապատասխանաբար willan ("to wish, want"-ցանկանալ) բայի ներկա և անցյալ ձևերն են։

Must (պետք է) բայը գալիս է հին անգլերենի moste բայից, որը հանդիսանում է motan ("be obliged to"-պարտավորված լինել) բայի մի մասը։ Ought (պարտավոր է) բայը ի սկզբանե հանդիսանում էր անցյալ ձև, որը վերցված է ahte բայից, որը agan ("to own"-ունենալ) բայի անցյալն է։

Dare (համարձակություն ունենալ)բայը նույնպես ծագել է durran ("to dare"-համարձակություն ունենալ) բայից, որի ներկա ժամանակը ունեցել է dear(r) տեսքը։ Need (կարիք ունենալ) բայը ծագում է հին անգլերենի neodian ("to be necessary"-անհրաժեշտ լինել) բայից։ Այլընտրանքային 3-րդ դեմք եզակի թվի need ձևը (needs -ի փոխարեն) գործածության մեջ է մտել 16-րդ դարում[8]։

Շարահայուսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդալ բայը հանդիսանում է օժանդակ բայ իրեն հաջորդող բայի համար։ Վերջինս հանդես է գալիս անորոշ դերբայի տեսքով. երբեմն to մասնիկով, երբեմն էլ առանց դրա։

Մոդալ բայերը օգտագործվում են անջատողական հարցեր կազմելիս, օր.՝ He can play football, can't he? (Նա կարող է խաղալ ֆուտբոլ, այնպես չէ՞:)

Մնացած օժանդակ բայերի նման մոդալ բայերի ժխտական տեսքը ստանում ենք նրանց ավելացնելով "not" ժխտական մասնիկը։ Can մոդալ բային ավելացնելիս ստանում ենք մեկ ամբողջական "cannot" բառը և շեշտը ընկնում է առաջին վանկի վրա։ Շատ մոդալ բայեր ունեն հետևյալ կրճատ "n't" ժխտական տեսքը can't, mustn't, won't և այլն։

Մնացած օժանդակ բայերի նման մոդալ բայերն էլ հարցական նախադասություն կազմում են շրջուն շարադասության միջոցով։ Օրինակ՝ Could you do this? (Կարո՞ղ եք սա անել:)

Անցյալ ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերը նշված անցյալ ձևերը (could, might, should and would) միշտ չէ, որ վերաբերում են անցյալ ժամանակի։ Միակը, որ կանոնավոր կերպով օգտագործվում է անցյալ ժամանակով, դա could-ն է, երբ ցույց է տալիս կարողություն։ I could swim (Ես կարող էի լողալ:) նախադասությունը համապատասխանաբար I can swim (Ես կարող եմ լողալ:) նախադասության անցյալ ժամանակն է։

Անցյալի բոլոր ձևերը օգտագործվում են որպես ներկա ժամանակով տրված մոդալ բայերի համապատասխան անցյալ ձևեր անուղղակի խոսքի փոխակերպման ժամանակ, երբ անհրաժեշտ է ժամանակաձևերի համաձայնեցման կիրառում։

Պակասավոր ձևերի փոխարինում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նշված է վերևում, անգլերենի մոդալ բայերը պակասավոր են, քանի որ չունեն դիմավոր բայերին տիպիկ բոլոր առանձնահատկությունները։ Սակայն շատ դեպքերում կան համարժեք արտահայտություններ, որոնք ցույց են տալիս մոդալ բայի իմաստը և օգտագործվում են մնացած ժամանակաձևերին փոխարինելու համար։ Մասնավորապես՝

  • Can և could մոդալ բայերին իմաստով կարող են փոխարինել am/is/are able to և was/were able to (ի վիճակի լինել) արտահայտությունները։
  • May և might մոդալ բայերին իմաստով կարող են փոխարինել am/is/are allowed to and was/were allowed to արտահայտությունները։
  • Must մոդալ բային շատ դեպքերում կարող է փոխարինել have/has to բայաձևը։
  • Should and ought to մոդալ բայերին կարող է փոխարինել am/is/are supposed to արտահայտությունը։

Կրճատումներ և կրճատ արտասանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինպես նշվել է արդեն մոդալ բայերից շատերը not մասնիկի օգնությամբ կրճատվում են՝ can't, won't և այլն։ Որոշ մոդալ բայեր իրենք իսկ ունեն կրճատ տեսքեր՝

  • shall,will – ունեն 'll կրճատ տարբերակը
  • would – ունի 'd կրճատ տարբերակը
  • had – ը ունի 'd կրճատ տարբերակը

Որոշ մոդալ բայեր սովորաբար ունեն թույլ արտասանություն։ Օրնակ՝ can–ը սովորաբար արտասանվում է /kən/, should have–ը՝ /ʃʊd(h)əv/, ought to–ն՝ /ɔːtə/։

Հատուկ բայերի կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Can և could[խմբագրել | խմբագրել կոդը]

Can մոդալ բայը կարող է ցույց է տալ հնարավորություն դինամիկ կամ իմացաբանական տեսակետներից, այսինքն՝ բնական կարողություն, թույլատրելիություն կամ հնարավոր հանգամանք․

  • I can speak English․ նախադասությունը նշանակում է «Ես ի վիճակի եմ խոսել անգլերեն»։ կամ «Ես գիտեմ, թե ինչպես խոսել անգլերեն»։
  • You can smoke here․ նախադասությունը նշանակում է «Դու կարող ես (քեզ թույլ է տրվում) ծխել այստեղ»։ Այս իմաստով ավելի ճիշտ կլինի օգտագործել may մոդալ բայը։
  • There can be strong rivalry between siblings․ նշանակում է, որ քույր–եղբայր հարաբերությունների դեպքում մրցակցությունը հնարավոր է։

Сould–ը բացի անցյալ ժամանակ ցույց տալուց, նաև օգտագործվում է հնարավոր հանգամանք ցույց տալու համար։ Օրինակ՝ We could be in trouble here․

Can և could մոդալ բայերը օգտագործվում են խնդրանքների դեպքում։ Can/could you pass me the cheese? նախադասությունը նշանակում է «Խնդրում եմ փոխանցի՛ր ինձ պանիրը»։ Այս դեպքում could–ը ավելի քաղաքավարի է (հարգական հոգնակի)։

Сould -ի օգտագործումը վաղակատար անորոշ բայաձևի մեջ արտահայտում է կարողություն կամ հնարավորություն անցյալում, ինչպես՝ I could have told him if I had seen him - « Ես նրան ասած կլինեի, եթե տեսած լինեի»: կամ I could have told him yesterday (but in fact I didn't)- « Ես կարող էի նրան ասած լինել երեկ»: (Բայց փաստացի չեմ ասել:)

Can-ի ժխտական ձևը ընդունում է can't կամ cannot տեսքը[9]։ Can not ձևը սովորաբար չի օգտագործվում։ Could-ի ժխտական ձևը could not կամ couldn't է։

May և might[խմբագրել | խմբագրել կոդը]

May մոդալ բայը արտահայտում է հնարավորության կամ թույլտվության իմաստ.

  • The mouse may be dead նախադասությունը նշանակում է «Հնարավոր է, որ մուկը սատկած է»։
  • You may leave the room նախադասությունը նշանակում է « Քեզ թույլատրվում է սենյակը լքել»։

Հնարավոր հանգամանք արտահայտելու դեպքում may-ը կարող է ունենալ նաև ապագայի իմաստ (He may arrive նշանակում է «Հնարավոր է, որ նա կգա»:, I may go to the mall նշանակում է «Ես մտածում եմ խանութ գնալու մասին»:) Might անցյալի ձևը օգտագործվում է որպես may մոդալ բայի հոմանիշ՝ արտահայտելով հնարավոր հանգամանք։

May-ը կարող է ցույց տալ թույլտվություն ներկա կամ ապագա գործողությունների համար։ Օրինակ՝ You may go now. - «Դու կարող ես գնալ հիմա»։ կամ May I use your phone?- «Կարո՞ղ եմ Ձեր հեռախոսից օգտվել»:

May- ի ավելի քիչ տարածված կիրառումն է ցանկություն արտահայտելը, ինչպես՝ May you live long and happy- «Երկար և երջանիկ կյանք ունեցեք»:

May օգտագործումը վաղակատար անորոշ բայաձևի մեջ արտահայտում է անորոշություն անցյալի ինչ-որ հանգամանքի վերաբերյալ, մինչդեռ այս պարագայում might-ը, ունենալով այս իմաստը, նաև ցույց է տալիս հնարավորություն, որ տեղի չի ունեցել, բայց տեղի կունենար այլ հանգամանքներում (տես նաև պայմանական նախադասություններ

  • She may have eaten the cake (խոսոողը չգիտի, թե արդյոք աղջիկը կերել է տորթը)
  • She might have eaten cake (սա կարող է նույն նշանակությունը ունենալ, ինչ նախորդ նախադասությունը, կամ այն, որ նա չի կերել, բայց հնարավոր էր, կամ հնարավոր կլիներ ուտել այն)

Նշենք նաև, որ վաղակատար ձևերի դեպքում ի նկատի ունենք հնարավորություն, ոչ թե թույլտվություն։

May- ի ժխտական տեսքը may not-ն է. mayn't կրճատված տեսք չունի։ Might -ի ժխտական տեսքը might not-ն է կամ mightn't-ը։

Shall և should[խմբագրել | խմբագրել կոդը]

Shall (should ) բայը անգլերենում կարող է օգտագործվել will (would )-ի փոխարեն ապառնի ժամանակաձևերում, երբ ենթական առաջին դեմքով է արտահայտված (I shall (should ), we shall (should )):

Եթե shall -ը դրվում է երկրորդ կամ երրորդ դեմքով արտահայտված ենթակայի հետ, ապա ստանում է հրամանի իմաստ, օրինակ՝ Cinderella, you shall go to the ball!- նախադասությունը նշանակում է « Մոխրո՛տ, գնա՛ այդ պարահանդեսին»: Հիմնականում օգտագործվում է օրենքներ կամ տեխնիկական բնութագրեր գրելիս, օրինակ՝ Those convicted of violating this law shall be imprisoned for a term of not less than three years - «Այս օրենքը խախտողները կբանտարկվեն ոչ պակաս, քան երեք տարով»:

Shall -ը երբեմն օգտագործվում է հարցական նախադասությունների մեջ խորհուրդ հարցնելու կամ առաջարկը հաստատելու համար, օրինակ՝ Shall I read now? - «Կարդա՞մ հիմա»։ կամ What shall we wear? - «Ի՞նչ ենք հագնելու»[9]։

Should -ը հաճախ օգտագործվում է ցույց տալու համար խորհուրդ, որի մեջ պարտադրանք չկա կամ բարոյական նորմ, ի տարբերություն must կամ have to-ի։ You should never lie- «Չի կարելի ստել»։ նախադասությունը նկարագրում է սոցիալական կամ բարոյական նորմ։ Այն նաև կարող է ցույց տալ ակնկալվող արդյունք, որտեղ համարժեք է ought to մոդալ բային, օրինակ՝ This should work- «Սա պետք է, որ աշխատի»։

Ժխտական ձևերն են shall not և should not, իսկ դրանց կրճատ տեսքերը՝ shan't և shouldn't:

Will և would[խմբագրել | խմբագրել կոդը]

Will մոդալ բայը օգտագործվում է ապագա ցույց տալու համար, որի պատճառով էլ նրան ավելի շատ հանդիպում ենք ապառնի ժամանակաձևերի մեջ, օրինակ՝ The next meeting will be held on Thursday. - «Հաջորդ ժողովը տեղի կունենա հինգշաբթի օրը»։ Իսկ առաջին դեմքով արտահայտված ենթակայի հետ օգտագործվելիս ունի ինքնակամ ցանկության կամ պատրաստակամության իմաստ։

Would -ը օգտագործվում է որպես will օժանդակ բայի անցյալ ձև, ինչպես նաև ունի հետևյալ իմաստները.

  • քաղաքավարություն, ինչպես I would like... ("I want") - «Ես կուզենայի...» կամ Would you (be so kind as to) do this? ("Please do this").- «Չէի՞ք անի սա»։ նախադասությունների մեջ
  • անցյալում ինչ-որ մեկին բնորոշ սովորություն, ինչպես My grandfather would sit under the tree and smoke his pipe. - «Պապս նստում էր ծառի տակ, ծխում իր ծխամորճը»[10][11]։

Ժխտական ձևերն են will not (կրճատ՝ won't) և would not (կրճատ՝ wouldn't):

Must և have to[խմբագրել | խմբագրել կոդը]

Must մոդալ բայը ցույց է տալիս պարտադրանք կամ խիստ անհրաժեշտություն, օրինակ՝ You must use this form; We must try to escape.- «Դուք պետք է օգտագործեք այս ձևը»:, «Մենք պետք է փորձենք փախչել»։ Այն նաև կարող է արտահայտել վստահ ենթադրություն, ինչպես՝ It must be here somewhere. - «Դա պետք է, որ այստեղ լինի ինչ-որ տեղ»։

Must -ի այլընտրանքային տարբերակը have to կամ has to-ն է կախված ենթակայի թվից։

Must -ի օգտագործվում է վաղակատար անորոշ բայաձևի մեջ՝ ցույց տալով ենթադրություն, օրինակ՝ Sue must have left.- , որը նշանակում է, որ խոսողը վստահաբար ենթադրում է, որ Սյուն գնացել է։

Must -ի ժխտական ձևն է must not (կրճատ՝ mustn't): You must not do this.- «Դու չպետք է սա անես»:

Ought to և had better[խմբագրել | խմբագրել կոդը]

Ought -ն օգտագործվում է մոդալ բայի նման՝ արտահայտելով ակնկալիք կամ ներքին, բարոյական պահանջ։ Երբեմն այն համարում են կիսամոդալ։

Քերականորեն կրճատված տարբերակն է ought not or oughtn't:

Had better արտահայտությունը ցույց է տալիս խորհուրդ կամ ակնկալվող վարքագիծ՝ You'd better have finished that report by tomorrow. «Լավ կլինի մինչև վաղը ավարտած լինես այդ զեկույցը»։

Dare և need[խմբագրել | խմբագրել կոդը]

Dare ( համարձակվել) և need (կարիք ունենալ) բայերը կարող են օգտագործվել և՛ որպես մոդալ բայ, երբ նրանց հաջորդում է մեկ այլ բայ, և՛ որպես լիարժեք խոնարհվող բայ։

Օրինակներ՝

  • Dare he do it? ("Does he dare to do it?") - Կհամարձակվի՞ նա դա անել։
  • I daren't (or dare not or dasn't) try ("I don't dare to try") - Ես չեմ համարձակվում փորձել։
  • How dare you! - Ինչպե՞ս ես համարձակվում:
  • I dare say - Քաջություն ունեմ ասելու։
  • Need I continue? ("Do I need to continue? Must I continue?") - Կարիք կա՞, որ շարունակեմ։
  • You needn't water the grass ("You don't have to water the grass") - Այդ խոտը անհրաժեշտ չէ ջրել։

Used to[խմբագրել | խմբագրել կոդը]

Used to բայական արտահայտությունը ցույց է տալիս անցյալում ունեցած սովորություն, որը այլևս չկա։ I used to go to college նախադասությունը նշանակում է, որ ես առաջ քոլեջ էի հաճախում։

Այն իրականում կիսամոդալ բայ է, որովհետև չունի մոդալ բայերին բնորոշ բոլոր հատկանիշները։

Եզրահանգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերենում must, have to, have got to, can’t և couldn't մոդալ բայերը օգտագործվում են ցույց տալու համար եզրահանգում։ Նրանք նշում են, թե խոսողը որքանով է վստահ իր ասածի մեջ[12][13][14]։

  • You're shivering—you must be cold. - Դու դողում ես. պետք է, որ մրսած լինես։
  • Someone must have taken the key: it is not here. - Ինչ-որ մեկը պետք է, որ վերցրած լինի բանալին. այն այստեղ չէ։
  • I didn't order ten books. This has to be a mistake. - Ես տասը գիրք չեմ պատվիրել։ Սա պետք է, որ թյուրիմացություն լինի։
  • These aren't mine—they've got to be yours. -Սրանք իմը չեն. պետք է, որ քոնը լինեն։
  • It can't be a burglar. All the doors and windows are locked.- Դա չի կարող կողոպտիչ լինել։ Բոլոր դռներն ու պատուհանները կողպված են։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. However, they used to be declined by person and number, but with the preterite endings. Thus, they often have deviating second person singular forms, which still may be heard in quotes from the Bible (as in thou shalt not steal) or in poetry.
  2. Use of did ... used to is controversial. According to Garner's Modern American Usage didn't used to is the correct idiomatic form, encountered far more commonly in print than did ... use to.[4] On the other hand Fowler's Dictionary of Modern English Usage marks didn't used to as ungrammatical and states "The grammatically correct construction is didn't use to but this is less frequent in OEC [Oxford English Corpus] data than the "anomalous" *didn't used to. Despite its higher frequency, purists may well consider the latter incorrect."[5] A Comprehensive Grammar of the English Language states that this spelling "is often regarded as nonstandard" and that the spelling with did ... use to is "preferred" in both American and British English.[6] Merriam Webster's Concise Dictionary of English Usage finds that didn't use to is the usual form in American English.[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bybee, Joan, Revere Perkins, and William Pagliuca. 1994. Mood and modality. The evolution of grammar: Tense, aspect, and modality in the languages of the world, 176-242. Chicago: The University of Chicago Press.
  2. 2,0 2,1 Quirk, Randolph, Sidney Greenbaum, Jan Svartvik, & Geoffrey Leech. 1985. A comprehensive grammar of the English language. London: Longman.
  3. See Palmer, F. R., Mood and Modality, Cambridge Univ. Press, second edition, 2001, p. 33, and A Linguistic Study of the English Verb, Longmans, 1965. For an author who rejects ought as a modal because of the following particle to (and does not mention had better), see Warner, Anthony R., English Auxiliaries, Cambridge Univ. Press, 1993. For more examples of discrepancies between different authors' listings of modal or auxiliary verbs in English, see English auxiliaries.
  4. Garner, Bryan A. (2003). Garner's Modern American Usage. Oxford University Press. էջ 810. ISBN 978-0-19-516191-5.
  5. Jeremy; Butterfield, eds. (2015). Fowler's Dictionary of Modern English Usage (4th ed.). Oxford University Press. էջ 853. ISBN 978-0- 199-66135-0.
  6. Quirk, Randolph; Greenbaum, Sidney; Leech, Geoffrey; Svartvik, Jan (1985). A Comprehensive Grammar of the English Language. Harlow: Longman. էջ 140. ISBN 978-0-582-51734-9.
  7. Merriam-Webster's Concise Dictionary of English Usage. Merriam-Webster. 2002. էջեր 760–761. ISBN 978-0-87779-633-6.
  8. Oxford English Dictionary, Second Edition, entry for "need".
  9. 9,0 9,1 «Definition of cannot | Dictionary.com». www.dictionary.com.
  10. «UltraLingua Online Dictionary & Grammar, "Conditional tense"». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
  11. Spanish Conditional. StudySpanish.com
  12. Modals – deduction (present) Արխիվացված 2014-12-15 Wayback Machine learnenglish.britishcouncil.org
  13. Oxford Practice Grammar (Advanced), George Yule, Oxford University Press 9780194327541 Page:40
  14. Modals Deduction Past ecenglish.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]