Մյուզիքլի թատրոն
Մյուզիքլի թատրոն Театр мюзикла | |
---|---|
Տեսակ | թատրոն |
տնօրեն | Ալեքսանդր Նովիկով |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Մոսկվա, Ռուսաստան |
Հիմնադրման ամսաթիվ | 1929-1938 |
Ճարտարապետ | Յակով Կորնֆելդ |
Կայք | teamuz.ru |
The Musical Theatre Վիքիպահեստում |
Մյուզիքլի թատրոն (ինչպես նաև` Մոսկվայի մյուզիքլի թատրոն), թատրոն Մոսկվայում, Ռուսաստանում։ Գտնվում է «Ս. Պ. Գորբունովի անվան մշակույթի պալատ»-ի շենքում, որը պատկանում է Խրունիչովի անվան պետական տիեզերական գիտա-արտադրական կենտրոնին[1]։ Ղեկավարվում է «Մյուզիքլի թատրոն» ընկերության կողմից։ Այն այստեղ ներկայացումներ է բեմադրում և կազմակերպում է այլ միջոցառումերի անցկացումը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հացի կոշտ կտոր» ("Горбушка")
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկվայի առաջին ակումբային շինություններից մեկը կառուցվել է 1929-1938 թվականներին ճարտարապետ Յակով Կորնֆելդի նախագծով։ Արտաքին տեսքը 20-րդ դարի 20-ական թվականների նովատորյան ձևով է, իսկ ներքին հարդարանքը ար-դեկո ոճով է[2]։ Այս պալատը տասնամյակներ շարունակ եղել է Մոսկվայի արևմտյան մասի գլխավոր թատերա-համերգային տարածքը։ Այստեղ ելույթ են ունեցել Մեծ թատրոնի, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի, «Սովրեմեննիկ» թատրոնի խմբերը[3]։ 80-ականների կեսերին պալատը գործունեության տարածք է դարձել ինքնագործ երաժշտության ակումբի համար, իսկ ավելի ուշ` հիմնական համերգային դահլիճ ռոքերների համար։ Այստեղ անց են կացվել այս երաժշտական ուղղության համերգներ ու փառատոններ մինչև 2010 թվականի հունիս, իսկ հետո այն փակվել է վերակառուցման համար։
«Մյուզիքլի թատրոն»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Горбушка» վերակառուցված շենքը բացվել է նոր «Մյուզիքլի թատրոն» անվամբ Մաքսիմ Լեոնիդովի «Պիտերից Մոսկվա» հոբելյանական համերգով 2012 թվականի փետրվարի 17-ին։ Վերակառուցման վրա ծախսվել է կես տարի և 100 միլիոն ռուբլի[4]։ Նախասրահի ու հանդիսասրահի ներքին հարդարանքը ժամանակակից տեսք է ձեռք բերել։ Առաջին թատերական ներկայացումն է եղել «Ժամանակները չեն ընտրում» մյուզիքլը։ Այն բեմադրվել է փետրվարի 21-ին։
Մայիսի 29-ին այստեղ կայացել է ՏԷՖԻ հեռուստատեսային արվեստի ոլորտի մրցանակաբաշխության 17-րդ հանդիսակարգը։ 2012 թվականի նոյեմբերին «Մյուզիքլի թատրոնը» բացել է թատերական սեզոնը «Վատնողները» մյուզիքլի առաջնախաղով։ 2013 թվականի սեպտեմբերի 20-ին խաղացանկին ավելացել է «Կյանքը հիասքանչ է» ռեվյուն[5] 2014 թվականի հոկտեմբերի 22-ին թատրոնը բացել է չորրորդ խաղաշրջանը Ռայմոնդ Պաուլսի երաժշտությամբ գրված «Ամեն ինչ Մոխրոտիկի մասին» կատակերգական մյուզիքլով[6]։ 2015 թվականին թատրոնում թարմացվել են հնչունային սարքավորումները[7]։ 2016 թվականի մարտի 17-ին կայացել է «Ոճիր և պատիժ» ռոք-օպերայի առաջնախաղն ըստ Ֆ. Դոստոևսկու համանուն վեպի[8], իսկ աշնանը կայացել է «Կրկեսի արքայադուստրը» մյուզիքլի առաջնախաղը, որը բեմադրվել է 7 Fingers (Կանադա) թատրոն-կրկեսի հետ համատեղ։ 2017 թվականին «Ոճիր և պատիժ» ռոք-օպերան ներկայացվել է ազգային թատերական «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխությանը 6 անվանակարգերում[9]։ Անվանակարգերի հաղթող են դարձել Էդուարդ Արտեմևը և Մարիա Բրյուկը[10]։ 2016/17 թվականների թատերաշրջանը թատրոնն ավարտել է «Կրկեսի արքայադուստրը» մյուզիքլի երկու ցուցադրությամբ Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում։ Դա թատրոնի վերջին խաղաշրջանն էր նախկին շենքում։ Թատրոնը հայտարարել է Մշակույթի պալատից նախկին «Ռոսիա» կինոթատրոնի շենք տեղափոխվելու մասին։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մյուզիքլի թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացման ամսաթիվ | Փակման ամսաթիվ | Բեմադրություն | Ժանր |
---|---|---|---|
21.02.2012 | վարձույթ | «Ժամանակները չեն ընտրում» | մյուզիքլ |
18.11.2012 | 20.12.2015 | «Վատնողները» | մյուզիքլ |
20.09.2013 | վարձույթ | «Կյանքը հիասքանչ է» | ռեվյու |
22.10.2014 | վարձույթ | «Ամեն ինչ Մոխրոտիկի մասին» | մյուզիքլ |
17.03.2016 | վարձույթ | «Ոճիր և պատիժ» | ռոք-օպերա |
12.10.2016 | վարձույթ | «Կրկեսի արքայադուստրը» | մյուզիքլ |
Համերգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացման ամսաթիվ | Փակման ամսաթիվ | Ընկերություն | Բեմադրություն | Ժանր |
---|---|---|---|---|
18.10.2013 | 01.12.2013 | «Ռուսական մյուզիքլ» | «Ալ առագաստներ» | մյուզիքլ |
30.10.2013 | 17.11.2013 | «7 մատ» | «Հետքեր» | կրկեսային ներկայացում |
10.02.2015 | 01.03.2015 | «7 մատ» | «Խոհանոց։ Բացահայտումներ» | կրկեսային ներկայացում |
Համերգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012: «Պիտերից Մոսկվա» — Մաքսիմ Լեոնիդով։
- 2014: «Մաեստրո» — Ռայմոնդ Պաուլս, «Սերգեյ Մազաև. 55» — Սերգեյ Մազաև։
- 2015: «Ուիթնի Հյուսթոնի հիշատակին» — ռուսական էստրադայի աստղեր, «Դասականի խաղ» — Եվգենի Մարգուլիս, «Լյուդմիլա Գուրչենկոն բոլոր ժամանակների համար» — կինոյի և թատրոնի դերասաններ, «Պիաֆ։ Սինատրա։ 100» — կինոյի և թատրոնի դերասաններ։
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հանդիսասրահը տեղավորում է 1206 մարդ,
- Բեմի մակերեսը։ 304м²[11]:
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մյուզիքլի թատրոնը» դարձել է երկրորդ թատրոնը Մոսկվայում Մոսկվայի հրեական թատրոնից հետո, որտեղ ներկայացումների ծրագրերը բաժանվում են հանդիսատեսին անվճար[10]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Երկրորդ հարկի նախասրահը
-
Բուֆետ
-
Պարտերը և բեմը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мария Ганиянц. Театр мюзикла откроют на два месяца позже из-за ремонтных работ (15 ноября 2011).
- ↑ Дворец культуры имени С. П. Горбунова. Արխիվացված 2017-10-19 Wayback Machine СОВАРХ.
- ↑ О здании Արխիվացված 2018-09-08 Wayback Machine. «Московский Театр мюзикла».
- ↑ Алиса По. В ДК Горбунова открывается Театр мюзикла
- ↑ «Театр мюзикла» открыл новый сезон. Мюзиклы.Ru
- ↑ Ольга Еленская. Звёзды пришли в восторг от эпатажной Золушки.
- ↑ Пресс-конференция спецпредставителя Президента РВ по международному культурному сотрудничеству Михаила Швыдкого
- ↑ «Мир»: «Культурный обмен». Кто сыграет в мюзикле «Преступление и наказание».
- ↑ АНО Театр мюзикла. EventCatalog.ru.
- ↑ 10,0 10,1 Анна Гордеева. Бродвей Театру мюзикла не указчик
- ↑ АНО Театр мюзикла. EventCatalog.ru
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մյուզիքլի թատրոնի» պաշտոնական կայքը (ռուս.):
- «Մյուզիքլի թատրոնի» էջը Facebook կայքում (ռուս.):