Մյուզիքլի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մյուզիքլի թատրոն
Театр мюзикла
Տեսակթատրոն
տնօրենԱլեքսանդր Նովիկով
ԵրկիրՌուսաստան
Գտնվելու վայրըՄոսկվա, Ռուսաստան
Հիմնադրման ամսաթիվ1929-1938
ՃարտարապետՅակով Կորնֆելդ
Կայքteamuz.ru
 The Musical Theatre Վիքիպահեստում

Մյուզիքլի թատրոն (ինչպես նաև` Մոսկվայի մյուզիքլի թատրոն), թատրոն Մոսկվայում, Ռուսաստանում։ Գտնվում է «Ս. Պ. Գորբունովի անվան մշակույթի պալատ»-ի շենքում, որը պատկանում է Խրունիչովի անվան պետական տիեզերական գիտա-արտադրական կենտրոնին[1]։ Ղեկավարվում է «Մյուզիքլի թատրոն» ընկերության կողմից։ Այն այստեղ ներկայացումներ է բեմադրում և կազմակերպում է այլ միջոցառումերի անցկացումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հացի կոշտ կտոր» ("Горбушка")[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի առաջին ակումբային շինություններից մեկը կառուցվել է 1929-1938 թվականներին ճարտարապետ Յակով Կորնֆելդի նախագծով։ Արտաքին տեսքը 20-րդ դարի 20-ական թվականների նովատորյան ձևով է, իսկ ներքին հարդարանքը ար-դեկո ոճով է[2]։ Այս պալատը տասնամյակներ շարունակ եղել է Մոսկվայի արևմտյան մասի գլխավոր թատերա-համերգային տարածքը։ Այստեղ ելույթ են ունեցել Մեծ թատրոնի, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի, «Սովրեմեննիկ» թատրոնի խմբերը[3]։ 80-ականների կեսերին պալատը գործունեության տարածք է դարձել ինքնագործ երաժշտության ակումբի համար, իսկ ավելի ուշ` հիմնական համերգային դահլիճ ռոքերների համար։ Այստեղ անց են կացվել այս երաժշտական ուղղության համերգներ ու փառատոններ մինչև 2010 թվականի հունիս, իսկ հետո այն փակվել է վերակառուցման համար։

«Մյուզիքլի թատրոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Горбушка» վերակառուցված շենքը բացվել է նոր «Մյուզիքլի թատրոն» անվամբ Մաքսիմ Լեոնիդովի «Պիտերից Մոսկվա» հոբելյանական համերգով 2012 թվականի փետրվարի 17-ին։ Վերակառուցման վրա ծախսվել է կես տարի և 100 միլիոն ռուբլի[4]։ Նախասրահի ու հանդիսասրահի ներքին հարդարանքը ժամանակակից տեսք է ձեռք բերել։ Առաջին թատերական ներկայացումն է եղել «Ժամանակները չեն ընտրում» մյուզիքլը։ Այն բեմադրվել է փետրվարի 21-ին։

Հանդիսասրահի տեսքը բեմից

Մայիսի 29-ին այստեղ կայացել է ՏԷՖԻ հեռուստատեսային արվեստի ոլորտի մրցանակաբաշխության 17-րդ հանդիսակարգը։ 2012 թվականի նոյեմբերին «Մյուզիքլի թատրոնը» բացել է թատերական սեզոնը «Վատնողները» մյուզիքլի առաջնախաղով։ 2013 թվականի սեպտեմբերի 20-ին խաղացանկին ավելացել է «Կյանքը հիասքանչ է» ռեվյուն[5] 2014 թվականի հոկտեմբերի 22-ին թատրոնը բացել է չորրորդ խաղաշրջանը Ռայմոնդ Պաուլսի երաժշտությամբ գրված «Ամեն ինչ Մոխրոտիկի մասին» կատակերգական մյուզիքլով[6]։ 2015 թվականին թատրոնում թարմացվել են հնչունային սարքավորումները[7]։ 2016 թվականի մարտի 17-ին կայացել է «Ոճիր և պատիժ» ռոք-օպերայի առաջնախաղն ըստ Ֆ. Դոստոևսկու համանուն վեպի[8], իսկ աշնանը կայացել է «Կրկեսի արքայադուստրը» մյուզիքլի առաջնախաղը, որը բեմադրվել է 7 Fingers (Կանադա) թատրոն-կրկեսի հետ համատեղ։ 2017 թվականին «Ոճիր և պատիժ» ռոք-օպերան ներկայացվել է ազգային թատերական «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխությանը 6 անվանակարգերում[9]։ Անվանակարգերի հաղթող են դարձել Էդուարդ Արտեմևը և Մարիա Բրյուկը[10]։ 2016/17 թվականների թատերաշրջանը թատրոնն ավարտել է «Կրկեսի արքայադուստրը» մյուզիքլի երկու ցուցադրությամբ Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում։ Դա թատրոնի վերջին խաղաշրջանն էր նախկին շենքում։ Թատրոնը հայտարարել է Մշակույթի պալատից նախկին «Ռոսիա» կինոթատրոնի շենք տեղափոխվելու մասին։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուզիքլի թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամեն ինչ Մոխրոտիկի մասին» մյուզիքլի դերասանները խոնարհվում են
Բացման ամսաթիվ Փակման ամսաթիվ Բեմադրություն Ժանր
21.02.2012 վարձույթ «Ժամանակները չեն ընտրում» մյուզիքլ
18.11.2012 20.12.2015 «Վատնողները» մյուզիքլ
20.09.2013 վարձույթ «Կյանքը հիասքանչ է» ռեվյու
22.10.2014 վարձույթ «Ամեն ինչ Մոխրոտիկի մասին» մյուզիքլ
17.03.2016 վարձույթ «Ոճիր և պատիժ» ռոք-օպերա
12.10.2016 վարձույթ «Կրկեսի արքայադուստրը» մյուզիքլ

Համերգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացման ամսաթիվ Փակման ամսաթիվ Ընկերություն Բեմադրություն Ժանր
18.10.2013 01.12.2013 «Ռուսական մյուզիքլ» «Ալ առագաստներ» մյուզիքլ
30.10.2013 17.11.2013 «7 մատ» «Հետքեր» կրկեսային ներկայացում
10.02.2015 01.03.2015 «7 մատ» «Խոհանոց։ Բացահայտումներ» կրկեսային ներկայացում

Համերգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012: «Պիտերից Մոսկվա» — Մաքսիմ Լեոնիդով։
  • 2014: «Մաեստրո» — Ռայմոնդ Պաուլս, «Սերգեյ Մազաև. 55» — Սերգեյ Մազաև։
  • 2015: «Ուիթնի Հյուսթոնի հիշատակին» — ռուսական էստրադայի աստղեր, «Դասականի խաղ» — Եվգենի Մարգուլիս, «Լյուդմիլա Գուրչենկոն բոլոր ժամանակների համար» — կինոյի և թատրոնի դերասաններ, «Պիաֆ։ Սինատրա։ 100» — կինոյի և թատրոնի դերասաններ։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանդիսասրահը տեղավորում է 1206 մարդ,
  • Բեմի մակերեսը։ 304м²[11]:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մյուզիքլի թատրոնը» դարձել է երկրորդ թատրոնը Մոսկվայում Մոսկվայի հրեական թատրոնից հետո, որտեղ ներկայացումների ծրագրերը բաժանվում են հանդիսատեսին անվճար[10]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]