Մկրտիչ Մարկոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարկոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մկրտիչ Մարկոսյան
Ծնվել էդեկտեմբերի 23, 1938(1938-12-23)
ԾննդավայրԴիարբեքիր, Թուրքիա
Վախճանվել էապրիլի 2, 2022(2022-04-02) (83 տարեկան)
Վախճանի վայրԹուրքիա
Մասնագիտությունգրող և վիպասան
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունՍտամբուլի համալսարան, Ստամբուլի համալսարանի գրականության ֆակուլտետ, Պեզճյան մայր վարժարան և Կեդրոնական վարժարան
ԱշխատավայրՍուրբ Խաչ դպրեվանք և Ժամանակ
 Mıgırdic Margosyan Վիքիպահեստում

Մկրտիչ Մարկոսյան (թուրքերեն՝ Mıgırdiç Margosyan, դեկտեմբերի 23, 1938(1938-12-23), Դիարբեքիր, Թուրքիա - ապրիլի 2, 2022(2022-04-02), Թուրքիա)[1], հայ գրող։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 23-ին, Դիարբեքիրի Հանչեփեք թաղամասում (Գյավուրի թաղ)։ Կրթությունն ստացել է Սուլեյման Նազիֆ նախակրթարանում, Զիա Գյոքալփի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև Ստամբուլի Պեզճյան միջնակարգ դպրոցում և Կեդրոնական վարժարանում։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի Գրականության ֆակուլտետի փիլիսոփայության բաժինը։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966-1972 թվականներին Սկյուտարի Սելամսըզում գտնվող Սուրբ Խաչ Դպրեվանքի հայկական վարժարանի տնօրենի պաշտոնը վարելու հետ մեկտեղ եղել է փիլիսոփայության, հոգեբանության, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Ուսուցչությունը թողնելով՝ հետագայում զբաղվել է առևտրով։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել սկսել է Կեդրոնական վարժարանում ուսանելու տարիներին։ 1959 թվականին Վարդգես Կարագյոզյանի հետ հրատարակել է «Թօ» ամսագիրը։ «Մարմարա» թերթում լույս տեսնող հայերեն պատմվածքների մի մասը 1984 թվականին լույս է տեսել «Մեր այդ կողմերը» վերնագրով գրքում։ 1988 թվականին այն Փարիզում արժանացել է «Էլիզ Քավուքչույան» գրական մրցանակին, որը տրվում էր հայերեն ստեղծագործող գրողներին։ Հրատարակվել են նաև «Գյավուրի թաղ» (1992)[2], «Ասա՛, Մարկո՛ս, որտեղացի՞ ես» (1995), «Մեր տոմսը հատեց Ստամբուլը» (1998) թուրքերեն գրքերը, որոնց հրատարակությունից հետո՝ 1999 թվականին, հաջորդել է երկրորդ հայերեն՝ «Տիգրիսի ափերեն» գիրքը։ «Գյավուրի թաղ»-ը «Ավեստա» հրատարակչության կողմից «Li Ba Me, Li Wan Deran: Taxa Filla» («Մեր այն կողմերը») վերնագրով քրդերեն է թարգմանվել 1999 թվականին։

Արտագաղթել նշանակում է վերացնել և աստիճանական անկման հասցնել որևէ մշակույթ։ Հաղթահարենք արգելքները` Դիարբեքիրի մշակութային ժառանգությանը տեր կանգնելու համար։ Հակառակ դեպքում լեզու սովորելու համար ստիպված կլինեք Ստամբուլ գնալ, ինչպես վարվեցի ես։
- Մկրտիչ Մարկոսյան

2006 թվականին թուրքերենով գրված «Համրիչի հատիկներ» հուշապատումը տարբեր թերթերում լույս տեսած հոդվածներից «Արաս» հրատարակչության կողմից գրքի վերածված երեք հատընտիրներն են` «Զուռնա» (2009, «Ակօս» թերթում լույս տեսած հոդվածներ), «Ատամնափորիչ» (2010, «Ենի Յուզյըլ» և «Գյունդեմ» թերթերի հոդվածներ) և «Կեռիկով ասեղ» (2010, «Էվրենսել» թերթի հոդվածներ)[3]։

2016 թվականին լույս է տեսել գրողի՝ աշխարհի ստեղծման պատմությունը երգիծանքով ներկայացրած գիրքը՝ «Աստծո մատյանը»։

2018 թվականին ծննդյան 80-ամյակի առթիվ «Արաս» հրատարակչությունը հրատարակել է «Ֆըլլանամե» ժողովածուն, որը ներառում է գրողի գրած հինգ ստեղծագործությունները, ինչպես նաև Էմրե Զեյթինօղլուի նկարներն ու զեկուցումը, որոնց հիմքում ընկած են Մարկոսյանի պատմությունները։

Հրատարակված գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգանքի տուրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիարբեքիրի Սուր գավառի տեղական ինքնակառավարման մարմնի խորհրդի 2009 թ. դեկտեմբերի 9-ի որոշմամբ Հասըրլը թաղամասի Դիրեքչի փողոցը վերանվանվել է հայ գրող Մկրտիչ Մարկոսյանի անվամբ։ Այդ կապակցությամբ Սուրի քաղաքապետ Աբդուլա Դեմիրթաշը հայտարարել է, որ «իրենք հարգում և տեր են կանգնում Դիարբեքիրի մտավորական անհատականություններին»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կյանքից հեռացել է «Տիգրանակերտի հայ պատմիչը»». arevelk.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.
  2. «Թուրքիայում լույս է տեսել Մկրտիչ Մարկոսյանի «Գյավուրի թաղ» գրքի անգլերեն թարգմանությունը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. «Մկրտիչ Մարկոսյանի անմահ ստեղծագործությունն այժմ երեք լեզվով».
  4. https://armenpress.am/arm/news/584108.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Մարկոսյան» հոդվածին։