Միքայել Անկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Անկեր
Ծնվել էհունիսի 9, 1849(1849-06-09)[1][2][3][…]
ԾննդավայրԲորնհոլմ, Բորնհոլմ, Դանիա
Վախճանվել էսեպտեմբերի 19, 1927(1927-09-19)[1][2][3][…] (78 տարեկան)
Մահվան վայրՍկագեն, Ֆրեդերիկսհավն, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա
Քաղաքացիություն Դանիա[4]
ԿրթությունԴանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներThe Lifeboat is Taken through the Dunes?, Christmas Day 1900?, Art Judges?, Portrait of my wife? և Will He Round the Point??
ՈւսուցիչC.V. Nielsen?[5]
ԱշակերտներԱննա Անկեր և Walter Schwartz?
Պարգևներ
ԱնդամակցությունSkagen Painters?
ԱմուսինԱննա Անկեր
ԶավակներՀելգա Անկեր
 Michael Ancher Վիքիպահեստում

Միքայել Անկեր (դան․՝ Michael Ancher, հունիսի 9, 1849(1849-06-09)[1][2][3][…], Բորնհոլմ, Բորնհոլմ, Դանիա - սեպտեմբերի 19, 1927(1927-09-19)[1][2][3][…], Սկագեն, Ֆրեդերիկսհավն, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա), դանիացի հայտնի նկարիչ, դանիական իմպրեսիոնիզմի ներկայացուցիչ, Սկագենի նկարիչների գաղութի հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտրային գործակալ Յնա Միքայելի Անկերի և Էլեն Էլիզավետ Մունկի տղան է։ Ծնվել է Բորնհոլմ կղզում գտնվող Ռուտսկեր գյուղում։ 1871-75 թվականներին սովորել է Կոպենհագենի կերպարվեստի ակադեմիայում, զբաղվել է նկարչությամբ Պեդեր Սեվերին Կրյոիերի արվեստանոցում։

Միքայել Անկերի ինքնանկարը

Որպես նկարիչ առաջին անգամ ելույթ է ունեցել 1874 թվականին և միանգամից ճամբորդություն է ձեռնարկել դեպի Փարիզ, որտեղ ուսումը շարունակել է Պիեռ Պյուվի դը Շավանի մոտ։ Անկերը Սկագեն է վերադարձել 1874 թվականին և միացել է այդ ժամանակ ձևավորվող նկարիչների գաղութին։ 1880 թվականին նա ամուսնացել է բնիկ Սկագենցի, նորաթուխ նկարչուհի Աննա Անկերի հետ։

Միքայել և Աննա Անկերների տունը Սկագենում
Անկերի տան ճաշասենյակը
Նկարչի արվեստանոցը

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկերը հայտնի է տեղացի ձկնորսների նկարներով և դիմանկարներով։ Նրա ստեղծագործության հիմնական մոտիվներից մեկը եղել է մարդու և տաղի միջև ընթացող պայքարը։ Անկերի աշխատանքների մեծ մասում պատկերված են Յուտլանդիայի ձկնորսների դրամատիկ և վտանգավոր տեսարանները։ Նրա աշխատանքները իրենցից ներկայացնում են իրականության ռեալիստական նկարագրությունը, դրանք միևնույն ժամանակ հոյակապ նկարներ են, հիմնված հերոսական թեմատիկայի վրա։ Մեծ ձևաչափով և բազմակերպար նկարներում նա զուգակցել է պատմական նկարների դասական հորինվածքային սկզբունքները ռեալիզմի հետ։

«Զբոսանք լողափում»
«Փրկարարական նավակը բերում են ավազաբլրակի վրայով» 1883
«Հիվանդ աղջիկը» 1882
«Սկագենցի ձկնորսը»

Ձկնորսական տեսարաններով հայտնի նկարներ՝

  • «Կանցնի՞ նա արդյոք հրվանդանը» («դան․՝ Vil han klare pynten?» 1880)
  • «Չորս ձկնորսները Սկագենում գտնվող ափի նավակում» («դան․՝ Fire fiskere ved en båd på Skagens strand», 1890),
  • «Ամառային օրը ծովում» («Sommerdag påhavet», 1894),
  • «Սկագենում ափին գտնվող ձկնորսները․ ձկան բաժանում» («դան․՝ Fiskere på Skagens Strand. Fangsten fordeles», մոտ 1875),

Անկերը ուշադրություն չէ դարձրել գյուղական կյանքին, նա ավելի շատ նկարել է գյուղացիներին, բերելով նրանց կերպարին ռոմանտիզմի էլեմենտներ, դանիական ազգային կոլորիտ և բանաստեղծականություն։

  • «Խորտակվողը» («դան․՝ Den druknede», 1895),
  • «Ֆրյու Կրյոերը անցնում է Քրիստաֆորի տան մոտով» («անգլ.՝ Fru Krøyer går forbi Kristoffers hus», 1892),
  • «Ձկնորսի կինը» («դան․՝ Fiskerkone», մոտ․ 1920)

Անկերի շատ նկարներում նաև պատկերված են մարդիկ հասարակության բարձր խավից

  • «Նախաճաշի հետ» («դան․՝ Ved frokostbordet», 1888)
  • «Ամառային օր ծովափին» («դան․՝ Sommerdag ved stranden», 1895-1896),
  • «Դերասանների նախաճաշը» («դան․՝ Skuespillerfrokost», 1902)

Աննա և Միքայել Անկերները պատկերված են Դանիական կրոնի 1000 թղտադրամանոցի վրա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]