Միրեյ Բալեստրազի
Միրեյ Բալեստրազի ֆր.՝ Mireille Ballestrazzi | |
Կրթություն՝ | France's National Police College? |
---|---|
Մասնագիտություն՝ | police officer |
Ծննդյան օր | սեպտեմբերի 2, 1954[2] (70 տարեկան) |
Ծննդավայր | Օրանժ (Ֆրանսիա) |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ի ծնե անուն | ֆր.՝ Mireille Dominique Anne Choquet[1] |
Պարգևներ | |
Միրեյ Բալեստրազի (ֆր.՝ Mireille Ballestrazzi, սեպտեմբերի 2, 1954[2], Օրանժ (Ֆրանսիա)), ֆրանսիացի պետական գործիչ, Ինտերպոլի նախագահ (2012-ից 2016 թվականներ), առաջին կինը, որը ղեկավարում էր այդ կազմակերպությունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիկ գրականության և հին լեզուների ուղղությամբ կրթություն է ստացել։ Այն բանից հետո, երբ սկսել են Ֆրանսիայի ոստիկանության ազգային դպրոց ընդունել նաև կանանց, դասընթաց է անցել և 1976 թվականին դարձել է ոստիկանության կոմիսար։ 1978 թվականից ծառայել է Բորդոյում, որտեղ գլխավորել է դատական ոստիկանության կենտրոնական վարչության բանդիտիզմի դեմ պայքարի խումբը (DCPJ)[4][5]:
Միրեյ Բալեստրազին նաև ղեկավարել է Արվեստի գործերի հափշտակության դեմ պայքարի կենտրոնական բյուրոն (OCRVOOA): Այդ պաշտոնում լայն ճանաչում է ձեռք բերել 1987 թվականին, երբ իրականացրել է գործողությունը՝ գտնելով Ժան Բատիստ Կորոյի չորս նկարները, որոնք գողացել էր Սեմյուր-Ան-Օսուան[5]։
1991 թվականին նրան շնորհվել է դիվիզիոնային կոմիսարի կոչում, 1993 թվականին Բալեստրազին դարձել է առաջին կինը, որը գլխավորել է Այաչչոյի ոստիկանությունը։ 1996-ից 1998 թվականներին եղել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Ժ.-Պ. Շևենմանայի տնտեսական և ֆինանսական հարցերի գծով։ Դա ամենաբարձր պաշտոնն էր, որը երբևիցե կին էր զբաղեցնում ֆրանսիական ոստիկանությունում[6]։
2010 թվականին Միրեյ Բալեստրազին նշանակվել է Ազգային ոստիկանության գլխավոր տեսուչ և Ինտերպոլի գործադիր կոմիտեի Եվրոպայի գծով փոխնախագահի օգնական։
2012 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2016 թվականի նոյեմբերի 10-ը Ինտերպոլի գործադիր կոմիտեի նախագահն է։ Եղել է այդ պաշտոնը զբաղեցրած առաջին կինը[7]։
2013 թվականին դարձել Է Ֆրանսիայի Պատվավոր լեգեոնի շքանշանի հրամանատար[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000027697948
- ↑ 2,0 2,1 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-janvier-2015
- ↑ Le Figaro — France : Une Française attendue à la tête d’Interpol
- ↑ 5,0 5,1 Mireille Ballestrazzi, première femme à la tête d’Interpol
- ↑ Souvenirs souvenirs
- ↑ http://www.itar-tass.com/c1/567025.html Президентом Интерпола впервые избрана женщина
- ↑ «Mireille Ballestrazzi / Structure and governance / About INTERPOL / Internet / Home - INTERPOL» (անգլերեն). www.interpol.int. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրեյ Բալեստրազի» հոդվածին։ |