Jump to content

Միջադեպ հայկական Յակ-40-ի հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջադեպ հայկական Յակ-40-ի հետ
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիացիոն միջադեպ
Թվականմայիսի 9, 1992
ՎայրՍիսիան, ,
Թռիչքի վայրՍտեփանակերտ
Վերջնական կետԵրևան
Զոհվածներ0 մարդ
Օդանավ
Կենդանի մնացած33

Միջադեպ հայկական Յակ-40 ինքնաթիռի հետ, 1992 թվականի մայիսի 9-ին, ադրբեջանական օդուժի Սու-25 ինքնաթիռի հարձակումը` Ստեփանակերտից[1] վիրավորներ և փախստականներ տեղափոխող քաղաքացիական Յակ-40 ինքնաթիռի վրա։ Վերջինս ստիպված է եղել վթարային վայրէջք կատարելու։ Միջադեպը Արցախյան ազատամարտի տարիներին տեղի ունեցած խոշորագույն ավիավթարներից մեկն էր։

1992 թվականի մայիսի 9-ին, մարդատար Յակ-40 ինքնաթիռը, նախապես ծրագրված չվերթ պետք է իրականացներ Ստեփանակերտից դեպի Երևան` տեղափոխելով վիրավորների և փախստականների։ Թռիչքի ժամանակ ինքնաթիռը ենթարկվել է գնդակոծման, իսկ երբ մտել է Հայաստանի օդային տարածք, ենթարկվել է ադրբեջանական ռազմական Սու-25 «Գրաչ» ինքնաթիռի հարձակմանը[1]։

Յակ-40 ինքնաթիռում գտնվում էին 33 մարդ` 4 անձնակազմի անդամներ և 29 ուղևորներ։ Արդյունքում վնասվել էր ինքնաթիռի թևը և այն սկսել էր այրվել։ Անձնակազմի խելամիտ գործողությունների շնորհիվ հաջողվել է վթարային վայրէջք կատարել Սիսիանում և փրկել ուղևորների կյանքը։ Բոլոր ուղևորները բարեհաջող տարհանվել են, սակայն ինքնաթիռն ամբողջությամբ այրվել է[1]։

Ադրբեջանական ինքնաթիռի օդաչուն Վագիֆ Կուրբանովն էր, ում ինքնաթիռը հետագայում զարկվել է Ասկերանում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 U.S. Department of Transportation «Criminal Acts Against Civil Aviation» Արխիվացված 2012-10-01 Wayback Machine-page 13
  2. Жирохов Михаил «Воздушная война в Нагорном Карабахе» журнал «Авиамастер» № 6//2000 г. стр 4