Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Կոլոմբ (ֆր. ՝ Michel Colombe , մոտ 1430 [1] [2] [3] , Բուրժ - ոչ վաղ քան 1515 , Տուր ), ֆրանսիացի քանդակագործ։
Աշխատել է Տուրում և Նանտում ։ Գործերից են՝ Լյուդովիկոս XII թագավորի՝ Տուր քաղաքը մտնելու պատվին ստեղծած մեդալը (բրոնզ , մոտ 1500), դուքս Ֆրանսուա II Բրետոնացու և Մարգարիտ դը Ֆուայի մահարձանը իրենց պատկերաքանդակներով և 4 առաքինությունների արձաններով (ըստ Ժ. Պեռեալի գծանկարի, մարմար , 1502—07, Նանտի տաճար), «Վիշապին հաղթող Ս. Գևորգը» բարձրաքանդակը՝ բնապատկերի ֆոնով (մարմար, 1508—09, Լուվր , Փարիզ )։ Օգտագործելով գոթական ոճի ավանդույթները և իտալ. Վերածննդի կերպարվեստի տարրերը (հատկապես զարդաքանդակում)՝ Կոլոմբը սկիզբ է դրել ֆրանս. Վերածննդի քանդակագործությանը ։
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 514 )։