Միկոյան եղբայրների տուն-թանգարան
Միկոյան եղբայրների տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Սանահին |
Հիմնադրվել է | 1971 |
Տնօրեն | Հայկուհի Աղբալյան |
Միկոյան եղբայրների տուն-թանգարան, թանգարան Լոռու մարզի Սանահին գյուղում, հիմնադրվել է 1971 թվականին՝ հավերժացնելու Անաստաս և Արտեմ (Անուշավան) Միկոյանների հայրենիքի հանդեպ ունեցած ծառայությունները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշահամալիրը և թանգարանը բացվել են 1982 թվականի հունիսի 17-ին։ Թանգարանի բացման օրը Մոսկվայից թանգարան են բերվել ամենաազդեցիկ երկու ցուցադրանմուշները՝ ՄԻԳ ինքնաթիռը և Արտեմ Միկոյանի ծառայողական մեքենան։ Տուն-թանգարանը տարիների ընթացքում հարստացվել է նաև այլ ցուցադրանմուշներով։
Թանգարանը հիմնադրել է Միկոյանների հորեղբոր աղջիկը՝ Նուշիկ Միկոյանը։
2017 թվականին թանգարանը նորոգվել է «Looking forward» հիմնադրամի ֆինանսավորմամբ[1]։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանում ցուցադրված են Միկոյանների ընտանիքի անձնական իրերը, նրանց աշխատանքային գործունեության մասին պատմող վավերագրական նյութերը։ Թանգարանի բակում են գտնվում Արտեմ (քանդակագործ` Սուրեն Նազարյան, ճարտարապետ՝ Սարգիս Գուրզադյան) և Անաստաս Միկոյանների հուշարձանները, ՄիԳ ինքնաթիռը։
Թանգարանy պայմանականորեն բաժանված է երկու մասի, որոնցից մեկում ներկայացվում է Արտեմ, մյուսում` Անաստաս Միկոյանների կյանքն ու գործունեությունը։
Գրադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանում կա բազմալեզու գրադարան, որը վերաբերում է եղբայրների գործունեությանը։ Այցելուները կարող են տեղում նստել ու օգտվել գրադարանից։ Թեմատիկ գրքեր պատվիրվել են տարբեր երկրներից։ Կան նաև արխիվային փաստաթղթեր։
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը Լոռու մարզի Սանահին գյուղում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ LLC, Helix Consulting. «Միկոյանների տուն-թանգարան Սանահինում. այցելության պարտադիր վայր` պատմությամբ ու ավիացիայով հետաքրքրվողների համար (Լուսանկարներ) - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկոյան եղբայրների տուն-թանգարան» հոդվածին։ |