Միխայիլ Վլադիմիրովիչ Ռոձյանկո (ռուս.՝ Михаилъ Владиміровичъ Родзянко, փետրվարի 21, 1859(1859-02-21), Popasne, Նովոմոսկովյան ուեզդ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 24, 1924(1924-01-24)[1], Q12748850?, Novi Bečej Municipality, Սերբիա), ռուս քաղաքական գործիչ, օկտյաբրիստների կուսակցության ղեկավարներից։ Եկատերինոսլավի նահանգի խոշոր կալվածատեր։ 1906-1907 թվականներին եղել է Պետական խորհրդի անդամ։ III և IV Պետական դումաների դեպուտատ (1907-1917 թթ.), 1911 թվականից՝ դումայի նախագահ։ 1914-1918 թթ. առաջին համաշխարհային պատերազմի տարիներին միացել է կադետներին։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո գլխավորել է Պետական դումայի ժամանակավոր կոմիտեն։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, քաղաքացիական պատերազմի (1918-1920 թթ.) ժամանակ, եղել է Դենիկինի մոտ։ 1920 թվականի վտարանդվել է Հարավսլավիա, որտեղ և մահացել է։ Թողել է հուշագրություններ («Կայսրության կործանումը», 1927 թ.)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։