Jump to content

Միխայիլ Բուլգակովի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միխայիլ Բուլգակովի թանգարան (այլ կիրառումներ)
Միխայիլ Բուլգակովի թանգարան
Տեսակհուշային թանգարան, մշակութային ժառանգություն և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՊրեսնենսկի շրջան
Մասն էBulgakov House?
ՀասցեМосква, ул. Большая Садовая, дом 10, 6-й подъезд, 4-й этаж, кв. 50
Հիմնադրվել է2007
Կայքbulgakovmuseum.ru
Քարտեզ
Քարտեզ

Միխայիլ Բուլգակովի թանգարան Մոսկվայում (ռուս.՝ Музей Михаила Булгакова), Միխայիլ Աֆանասևիչ Բուլգակովի կյանքին և գործունեությանը նվիրված առաջին և միակ պետական թանգարանը Ռուսաստանում։

Թանգարանի առաջին տնօրենը եղել է Իննա Օմարովնա Միշինան։ 2012 թվականի մայիսին հնգամյա պայմանագիրն այլևս չերկարաձգվեց։

2012 թվականի հունիսի 15-ին մեկնարկեց բաց մրցույթ Միխայիլ Բուլգակովի թանգարանի զարգացման հայեցակարգի համար[2]։ 2012 թվականի հոկտեմբերի 8-ին ամփոփվեցին դրա արդյունքները[3]։ 2013 թվականի ապրիլի 19-ին իտալացի ճարտարապետ Գաբրիել Ֆիլիպինը, հաղթելով մրցույթը, ներկայացրեց իր բարեփոխված նախագիծը[4]։

2013 թվականի ապրիլին Բուլգակովի թանգարանի տնօրենը դարձավ Պյոտր Մինսիլյա Կրուզը՝ «Афиша-Мир» ամսագրի նախկին գլխավոր խմբագիրը[5]։ Բուլգակովի թանգարանի զարգացման աշխատանքներին մասնակցում է նաև «Большой город» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Ֆիլիպ Ձյադկոն[6]։

Վատ բնակարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. Ա. Բուլգակովի թանգարանը գտնվում է № 50 բնակարանում, որտեղ էլ տեղի են ունենում Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի որոշ գործողություններ, ուր կայանում է Սատանայի պարահանդեսը։ «Վարպետը և Մարգարիտան» վեպի յոթերորդ գլուխը կոչվում է «Վատ բնակարան»։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուկգակովի թանգարանում գլխավորը փոփոխականությունը, ճկունությունը և «բաց լինելն» է։ Միտում կա զարգացնելու գիտալուսավորչական համակարգը։ Ութ ցուցադրական սենյակներից և ևս չորսում նախատեսվում են մշտական ցուցահանդեսներ։ Այժմ դրանք են.

  • Մ. Ա. Բուլգակով-գորղի առաջին աշխատասենյակը
  • «Կապույտ սենյակ» ցուցադրություն
  • «Կոմունալ խոհանոց» ցուցադրություն
  • Հյուրասենյակ
  • «Պիղատոսի տուն» ցուցադրություն
  • Վատ Սանդուղք
  • «Ստվերներ» ցուցահանդես-նախագիծ
  • «Վարպետը և Մարգարիտան» վեպի հիման վրա իսպանացի նկարիչ Իկեր Սպոցիոյի պատկերազարդումների ցուցադրությունը
  • «Նախօրեին» ցուցադրություն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GeoNames — 2005.
  2. «Последние новости». Музей Михаила Булгакова. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
  3. «Творческая группа из Италии займётся разработкой концепции музея Булгакова». Московский институт социально-культурных программ. 2012 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
  4. Виктория Вяхорева (2013 թ․ ապրիլի 22). «Каким будет Музей Булгакова: Видеопроекции и звуки коммуналки в коридорах, мультимедийный центр у Патриарших, озеленение Садового и другие детали». Город. «Афиша». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
  5. Василий Корецкий (2013 թ․ մայիսի 15). «Слоёное место». «Русский репортёр». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
  6. Елена Ванина (2013 թ․ մայիսի 1). ««Чем лучше человек знает Булгакова, тем больше у него будет вопросов»: Пётр Мансилья-Круз о будущем музея Булгакова». «Афиша». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Բուլգակովի թանգարան» հոդվածին։