Միխայիլ Բուլգակովի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միխայիլ Բուլգակովի թանգարան (այլ կիրառումներ)
Միխայիլ Բուլգակովի թանգարան
Moscow, Bolshaya Sadovaya 10 May 2009 02.jpg
Տեսակկենսագրական թանգարան, շենք, Մշակութային ժառանգություն և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան[1]
ՏեղագրությունՄոսկվա
ՎայրՄոսկվա
Հիմնադրված է2007
Կոորդինատներ: 55°46′0.84″ հս․ լ. 37°35′34.80″ ավ. ե. / 55.7669000° հս․. լ. 37.5930000° ավ. ե. / 55.7669000; 37.5930000
Կայքbulgakovmuseum.ru

Միխայիլ Բուլգակովի թանգարան Մոսկվայում (ռուս.՝ Музей Михаила Булгакова), Միխայիլ Աֆանասևիչ Բուլգակովի կյանքին և գործունեությանը նվիրված առաջին և միակ պետական թանգարանը Ռուսաստանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի առաջին տնօրենը եղել է Իննա Օմարովնա Միշինան։ 2012 թվականի մայիսին հնգամյա պայմանագիրն այլևս չերկարաձգվեց։

2012 թվականի հունիսի 15-ին մեկնարկեց բաց մրցույթ Միխայիլ Բուլգակովի թանգարանի զարգացման հայեցակարգի համար[2]։ 2012 թվականի հոկտեմբերի 8-ին ամփոփվեցին դրա արդյունքները[3]։ 2013 թվականի ապրիլի 19-ին իտալացի ճարտարապետ Գաբրիել Ֆիլիպինը, հաղթելով մրցույթը, ներկայացրեց իր բարեփոխված նախագիծը[4]։

2013 թվականի ապրիլին Բուլգակովի թանգարանի տնօրենը դարձավ Պյոտր Մինսիլյա Կրուզը՝ «Афиша-Мир» ամսագրի նախկին գլխավոր խմբագիրը[5]։ Բուլգակովի թանգարանի զարգացման աշխատանքներին մասնակցում է նաև «Большой город» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Ֆիլիպ Ձյադկոն[6]։

Վատ բնակարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. Ա. Բուլգակովի թանգարանը գտնվում է № 50 բնակարանում, որտեղ էլ տեղի են ունենում Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի որոշ գործողություններ, ուր կայանում է Սատանայի պարահանդեսը։ «Վարպետը և Մարգարիտան» վեպի յոթերորդ գլուխը կոչվում է «Վատ բնակարան»։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուկգակովի թանգարանում գլխավորը փոփոխականությունը, ճկունությունը և «բաց լինելն» է։ Միտում կա զարգացնելու գիտալուսավորչական համակարգը։ Ութ ցուցադրական սենյակներից և ևս չորսում նախատեսվում են մշտական ցուցահանդեսներ։ Այժմ դրանք են.

  • Մ. Ա. Բուլգակով-գորղի առաջին աշխատասենյակը
  • «Կապույտ սենյակ» ցուցադրություն
  • «Կոմունալ խոհանոց» ցուցադրություն
  • Հյուրասենյակ
  • «Պիղատոսի տուն» ցուցադրություն
  • Վատ Սանդուղք
  • «Ստվերներ» ցուցահանդես-նախագիծ
  • «Վարպետը և Մարգարիտան» վեպի հիման վրա իսպանացի նկարիչ Իկեր Սպոցիոյի պատկերազարդումների ցուցադրությունը
  • «Նախօրեին» ցուցադրություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. «Последние новости»։ Музей Михаила Булгакова։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-10-ին։ Վերցված է 2013-05-15 
  3. «Творческая группа из Италии займётся разработкой концепции музея Булгакова»։ Московский институт социально-культурных программ։ 2012-10-09։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-10-ին։ Վերցված է 2013-05-15 
  4. Виктория Вяхорева (2013-04-22)։ «Каким будет Музей Булгакова: Видеопроекции и звуки коммуналки в коридорах, мультимедийный центр у Патриарших, озеленение Садового и другие детали»։ Город։ «Афиша»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-10-ին։ Վերցված է 2013-05-15 
  5. Василий Корецкий (2013-05-15)։ «Слоёное место»։ «Русский репортёр»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-10-ին։ Վերցված է 2013-05-15 
  6. Елена Ванина (2013-05-01)։ ««Чем лучше человек знает Булгакова, тем больше у него будет вопросов»: Пётр Мансилья-Круз о будущем музея Булгакова»։ «Афиша»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-10-ին։ Վերցված է 2013-05-15