Մթավարի արխի
Մթավարի արխի | |
---|---|
Տեսակ | հեռուստաալիք |
Երկիր | Վրաստան[1] |
Ղեկավարության կենտրոն | Թբիլիսի, Վրաստան |
Կայք | mtavari.tv |
Մթավարի արխի (վրաց.՝ მთავარი არხი, թարգմանաբար՝ «Հիմնական ալիք»), վրացական մասնավոր հեռուստաընկերություն։ Ստեղծվել է 2019 թվականի օգոստոսի 17-ին, իսկ հեռարձակումն սկսել է 2019 թվականի սեպտեմբերի 9-ից[2]։ Հեռուստաընկերության գործադիր տնօրենը Նիկա Գվարամիան է։ Հեռուստաընկերության բաժնետոմսերի 40 %-ը պատկանում է Զազա Օքուաշվիլիին[3], իսկ Նիկա Գվարամիային պատկանում է 12 %-ը։ Հեռուստաընկերության աշխատակիցների մեծ մասը Ռուսթավի 2 հեռուստաալիքի նախկին աշխատակիցներն են։
Համարվում է Վրաստանի գլխավոր ընդդիմադիր հեռուստաընկերությունը։
Հեռուստաընկերությունը հեռարձակվում է Վրաստանի ողջ տարածքում, ինչպես անալոգային տարբերակով, այնպես էլ՝ արբանյակային` մալուխային օպերատորների և IP հեռուստացույցների միջոցով։
2023 թվականին Վրաստանի խորհրդարանը մեկ ամսով դադարեցրել էր ընդդիմադիր Մթավարի արխիի, TV Pirveli-ի և Ֆորմուլա TV-ի 6 լրագրողների հավատարմագրումը, ինչն արժանացել էր իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությանը։ Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հերքել էր այն պնդումները, թե կասեցումը կապված է եղել լրագրողների քննադատական հարցերի հետ՝ արգելքը բացատրելով լրագրողների կողմից խորհրդարանի պատգամավորների վրա «ճնշմամբ»[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ «ნიკა გვარამიამ არხი დააფუძნა». fortuna.ge. 17 აგვისტო, 2019. Վերցված է 15 სექტემბერი, 2019-ին.
- ↑ Companies founded by Zaza Okuashvili, purchased 40% of shares of TV company “Mtavari Channel”
- ↑ «Парламент Грузии приостановил аккредитацию шести оппозиционных журналистов». Aravot. 18.04.2023. Վերցված է 24.12.2023-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեռուստաընկերության պաշտոնական կայք էջը
- Մթավարի արխի Ֆեյսբուքում
- Մթավարի արխի Ինստագրամում
- Մթավարի արխի Թվիթթերում
|