Մթավարի արխի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մթավարի արխի
Տեսակհեռուստաալիք
Երկիր Վրաստան[1]
Ղեկավարության կենտրոնԹբիլիսի, Վրաստան
Կայքmtavari.tv

Մթավարի արխի (վրաց.՝ მთავარი არხი, թարգմանաբար՝ «Հիմնական ալիք»), վրացական մասնավոր հեռուստաընկերություն։ Ստեղծվել է 2019 թվականի օգոստոսի 17-ին, իսկ հեռարձակումն սկսել է 2019 թվականի սեպտեմբերի 9-ից[2]։ Հեռուստաընկերության գործադիր տնօրենը Նիկա Գվարամիան է։ Հեռուստաընկերության բաժնետոմսերի 40 %-ը պատկանում է Զազա Օքուաշվիլիին[3], իսկ Նիկա Գվարամիային պատկանում է 12 %-ը։ Հեռուստաընկերության աշխատակիցների մեծ մասը Ռուսթավի 2 հեռուստաալիքի նախկին աշխատակիցներն են։

Համարվում է Վրաստանի գլխավոր ընդդիմադիր հեռուստաընկերությունը։

Հեռուստաընկերությունը հեռարձակվում է Վրաստանի ողջ տարածքում, ինչպես անալոգային տարբերակով, այնպես էլ՝ արբանյակային` մալուխային օպերատորների և IP հեռուստացույցների միջոցով։

2023 թվականին Վրաստանի խորհրդարանը մեկ ամսով դադարեցրել էր ընդդիմադիր Մթավարի արխի, TV Pirveli և Ֆորմուլա TV-ի 6 լրագրողների հավատարմագրումը, ինչն արժանացել էր իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությանը։ Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հերքել էր այն պնդումները, թե կասեցումը կապված է եղել լրագրողների քննադատական հարցերի հետ՝ արգելքը բացատրելով լրագրողների կողմից խորհրդարանի պատգամավորների վրա «ճնշմամբ»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GEOnet Names Server — 2018.
  2. «ნიკა გვარამიამ არხი დააფუძნა». fortuna.ge. 17 აგვისტო, 2019. Վերցված է 15 სექტემბერი, 2019-ին.
  3. Companies founded by Zaza Okuashvili, purchased 40% of shares of TV company “Mtavari Channel”
  4. «Парламент Грузии приостановил аккредитацию шести оппозиционных журналистов». Aravot. 18.04.2023. Վերցված է 24.12.2023-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]