Jump to content

Մեքենայից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեքենայից
անգլ.՝ Ex Machina
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1], հոգեբանական թրիլեր ֆիլմ, դրամա և գիտաֆանտաստիկ արտհաուս ֆիլմ
Թեմախենթ գիտնական, անդրոիդ, արհեստական բանականություն և rogue AI?
Թվականապրիլի 23, 2015[2], հունվարի 21, 2015[3], ապրիլի 10, 2015, հունվարի 23, 2015, ապրիլի 12, 2015[4], դեկտեմբերի 16, 2014[2] և հունիսի 3, 2015
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱլեքս Գարլենդ
ՊրոդյուսերԷնդրյու ՄակԴոնալդ և Սքոթ Ռուդին
Սցենարի հեղինակԱլեքս Գարլենդ
ԴերակատարներԱլիսյա Վիկանդեր[5], Քորի Ջոնսոն[5], Դոնալ Գլիսոն[5], Օսկար Այզեկ[5], Սոնոյա Միզունո[5], Chelsea Li?[5], Evie Wray?[5], Tiffany Pisani?, Դեբորա Ռոսան[6] և Գանա Բայարսայկան
ՕպերատորՌոբ Հարդի
ԵրաժշտությունԲեն Սալիսբերի և Ջեֆ Բարրոու
ՄոնտաժՄարկ Դեյ
Պատմվածքի վայրԱլյասկա
Նկարահանման վայրԼոնդոն, Pinewood Studios[3], Սոգնե ֆյորդ[3] և Valldal?
ԿինոընկերությունFilm4 Productions, DNA Films և Universal Studios
Տևողություն108 րոպե[7]
Բյուջե15 000 000 ± 1 000 000 $
Պաշտոնական կայքէջ

«Մեքենայից» (լատին․՝ Ex machina), բրիտանական գիտաֆանտաստիկ ֆիլմ՝ նկարահանված 2015 թվականին։ Ռեժիսորը և սցենարիստը Ալեքս Հարլենդն է. սա նրա առաջին ֆիլմն է։

Ծրագրավորող Կալեբը ստանում է հնարավորություն, որպեսզի անցկացնի իր հանգիստը լեռներում գտնվող տանը, որը պատկանում է ծրագրավորողական ընկերությանը (Նատան), որտեղ նա աշխատում է։ Տեղ հասնելով նա իմանում է, որ նա պետք է մասնակցություն ունենա աշխարհում առաջին գիտական արհեստական բանականության փորձարկմանը։ Փորձարկումը հիմնված է Թյուրինգի թեստի վրա։ Սակայն այդ թեստը պլանավորված է ընկերության կողմից այնպես, որ Կալեբը ամենասկզբից իմանա, թե ով է իր առջև (Ռոբոտ՝ Ավան), իսկ մեքենայի նպատակն է՝ նրան ապացուցել, որ ինքը կարող է ոչ միայն ընդունել տեղեկություն, այլ նաև հասկանալ, թե այդ տեղեկությունը իրականում ինչ է նշանակում նաև զգալ։ Այդ կերպ, այդ փորձարկման մեջ երկու փորձարկու են. ոչ միայն մեքենան, այլ նաև նրա հետ համագործակցող ծրագրավորողը։

Թեստի անցկացման ժամանակ Կալեբը սիրահարվում է Ավային, որովհետև Նատանը ստեղծել էր նրան Կալեբի նախընտրությունների հիման վրա։ Բայց Ավան, խաբելով Կալեբին, դուրս է գալիս լաբորատորիայից և, պայմանավորվելով Կիոկոյի հետ (ես մեկ կին-ռոբոտի հետ), սպանում են սեփական ստեղծողին։ Դրանից հետո Ավան թռչում է ուղղաթիռով՝ թողնելով Կալեբին փակված լաբորատորիայի մեջ։

Դերասան Դեր
Դոնալ Գլիսոն Կալեբ Սմիթ Կալեբ Սմիթ
Օսկար Աիզեկ Նատան Նատան
Ալիսիա Վիկանդեր Ավա Ավա
Սոնոյա Միձունո Կիոկո Կիոկո
Կորի Ջոնսոն Ջեյ Ջեյ ուղղաթիռի վարորդը

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները անց են կացվել Նորվեգիայի Վալդալա քաղաքի Ջուվետ Լենդսքեյփ հյուրանոցում[8]։ Ֆիլմի սաունդթրեքը գրել են Ջեֆ Բերրոուն և Բեն Սոլսբերին, որի հետ Հարլենդը աշխատել է «Դատավոր Դրեդ 3D» ֆիլմում[9]։

Ֆիլմը ստացել է դրական արձագանքներ քննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունի 92 % ռեյտինգ՝ հիմնված 221 գրախոսության վրա՝ 10-ից 8 միջին բալով[10]։ Metacritic կայքում ֆիլմը ունի 100-ից 78 բալ՝ հիմնված քննադատների 42 գրախոսության վրա, ինչը համապատասխանում է դրական արձագանքի կարգավիճակին[11]։

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Awards
Մրցանակ Կատեգորիա Ստացող Արդյունք
«Օսկար»[12]
Լավագույն օրիգինալ սցենար Ալեքս Հարլենդ Առաջադրված
Լավագույն վիզուալ էֆեկտներ Էնդրյու Ուայթհերսթ, Փոլ Նորրիս, Մարկ Արթինգթոն, Սառա Բեննետ Հաղթանակ
Austin Film Critics Association Լավագույն օրիգինալ սցենար Ալեքս Հարլենդ Առաջադրված
Լավագույն դեբյուտային ֆիլմ Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասան Օսկար Այզեք Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Ալիսիա Վիկանդեր Հաղթանակ
Արվեստական պատռվածք Առաջադրված
Բոստոնի կինոքննադատների խորհուրդ Լավագույն ռեժիսոր-դեբյուտանտ Ալեքս Հարլենդ Առաջադրված
Broadcast Film Critics Association Լավագույն օրիգինալ սցենար Առաջադրված
Լավագույն գիտա-ֆանտաստիկ ֆիլմ կամ սարսափ ֆիլմեր Հաղթանակ
Լավագույն վիզուալ էֆեկտներ Առաջադրված
BAFTA Երկրորդ պլանի լավագույն կանացի կատարում Ալիսիա Վիկանդեր Առաջադրված
Լավագույն օրիգինալ սցենար Ալեքս Հարլենդ Առաջադրված
Բրիտանացի սցենարիստի, ռեճիսորի կամ պրոդյուսերի լավագույն դեբյուտ Առաջադրված
Լավագույն բրիտանական ֆիլմ Ալեքս Հարլենս, Էնդրյու Մաքդոնալդ, Էլլոն Րեյխ Առաջադրված
Լավագույն վիզուալ էֆեկտներ Էնդրյու ՈՒայթհերսթ, Փոլ Նորրիս, ՄարկԱրդինգթոն, Սառա Բեննետ Առաջադրված
Բրիտանական անկախ կինոյի մրցանակ Լավագույն բրիտանական անկախ ֆիլմ Հաղթանակ
Բրիտանական անկախ ֆիլմի ռեժիսոր Ալեքս Հարլենդ Հաղթանակ
Լավագույն սցենարներ Հաղթանակ
Լավագույն տեխնիկական մրցանակ Մարկ Դիբգի – նկարչի աշխատանք Առաջադրված
Էնդրյու Ուայթհերսթ՝ վիզուալ էֆեկտներ Հաղթանակ
Բրիտանիայի կինոոպերատորների խորհրդի մրցանակ Լավագույն օպերատորային աշխատանք գեղարվեստական ֆիլմում Ռոբ Հարդի Առաջադրված
ԱՄՆ-ի ռեժիսորների հիլդայի մրցանակ Լավագույն ռեժիսորական դեբյուտ Ալեքս Հարլենդ Հաղթանակ
Եվրոպական կինոակադեմիայի մրցանակաբաշխություն Լավագույն Եվրոպացի սցենարիստ Ալեքս Հարլենդ Առաջադրված
Լավագույն Եվրոպացի դերասանուհի Ալիսիա Վիկանդեր Առաջադրված
Կինոփառատոն Ժերարմերայում Ժյուրիի մրցանակ Ալեքս Գարլենդ Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.nytimes.com/2015/04/10/movies/review-in-ex-machina-a-mogul-fashions-the-droid-of-his-dreams.html
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
  4. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Internet Movie Database — 1990.
  6. ČSFD (չեխերեն) — 2001.
  7. Internet Movie Database — 1990.
  8. «Movie premiere at Juvet». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  9. «Invada UK To Release 'Ex-Machina' Soundtrack».
  10. «Ex Machina». Rotten Tomatoes.
  11. «Ex Machina Reviews». Metacritic.
  12. «Oscar Nominations: The Complete List». Deadline.com. 2016 թ․ հունվարի 14. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]