Մեսրոպ Խանբաբյան
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1934 (89 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1959) |
Մասնագիտություն | ֆիզիոլոգ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1974) և պրոֆեսոր (1984) |
Աշխատավայր | Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ |
Մեսրոպ Վազգենի Խանբաբյան (դեկտեմբերի 7, 1934, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1984):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեսրոպ Խանբաբյանը ծնվել է Երևանում։ 1959 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1959 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 1979-1981 թվականներին՝ հիշողության մոլեկուլային և բջջային մեխանիզմների լաբորատորիայի, 1981 թվականից՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են գերհույզի (ստրես) մեխանիզմներում գլխուղեղի տարբեր գոյացությունների դերի ուսումնասիրմանը։
Գլխուղեղի հետազոտությունների միջազգային կազմակերպության և մի շարք ակադեմիաների անդամ է։ ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգների ընկերության փոխնախագահ, Բնապահպանության և կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիաների անդամ և փոխնախագահ։
Համահեղինակ է «Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ» (1998) բուհական դասագրքի[1][2]։ Շուրջ 121 գիտական հոդվածների և 2 մենագրությունների հեղինակ է։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստրեսը և առողջությունը, Երևան, 2000։
- Норадренергические механизмы мозга, Л., 1981.
- Механизмы анализа афферентной импульсации в задней доле мозжечка. (пути и механизмы зрительной афферентации):
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեսրոպ Խանբաբյան» հոդվածին։ |
|