Jump to content

Մեսրոպ Խանբաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեսրոպ Խանբաբյան
Ծնվել էդեկտեմբերի 7, 1934(1934-12-07) (91 տարեկան)
ԾննդավայրԵրևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1959)
Մասնագիտությունֆիզիոլոգ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1974) և պրոֆեսոր (1984)
ԱշխատավայրԼևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ

Մեսրոպ Վազգենի Խանբաբյան (դեկտեմբերի 7, 1934(1934-12-07), Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1984):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսրոպ Խանբաբյանը ծնվել է Երևանում։ 1959 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1959 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 1979-1981 թվականներին՝ հիշողության մոլեկուլային և բջջային մեխանիզմների լաբորատորիայի, 1981 թվականից՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են գերհույզի (ստրես) մեխանիզմներում գլխուղեղի տարբեր գոյացությունների դերի ուսումնասիրմանը։

Գլխուղեղի հետազոտությունների միջազգային կազմակերպության և մի շարք ակադեմիաների անդամ է։ ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգների ընկերության փոխնախագահ, Բնապահպանության և կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիաների անդամ և փոխնախագահ։

Համահեղինակ է «Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ» (1998) բուհական դասագրքի[1][2]։ Շուրջ 121 գիտական հոդվածների և 2 մենագրությունների հեղինակ է։

  • Ստրեսը և առողջությունը, Երևան, 2000։
  • Норадренергические механизмы мозга, Л., 1981.
  • Механизмы анализа афферентной импульсации в задней доле мозжечка. (пути и механизмы зрительной афферентации):

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան(չաշխատող հղում)
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Մեսրոպ Խանբաբյան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեսրոպ Խանբաբյան» հոդվածին։