Մեղավորը (ֆիլմ, 2021)
Մեղավորը անգլ.՝ The Guilty | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | թրիլեր |
Հիմք | Մեղավորը (ֆիլմ) |
Թվական | 2021 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Անտուան Ֆուքուա |
Պրոդյուսեր | Ջեյք Ջիլենհոլ, Riva Marker?, David Litvák?, Michel Litvak?, Սվետլանա Մետկինա և Անտուան Ֆուքուա |
Սցենարի հեղինակ | Նիկ Պիցոլատո |
Դերակատարներ | Ջեյք Ջիլենհոլ, Christina Vidal? և Ադրիան Մարտինես |
Օպերատոր | Maz Makhani? |
Երաժշտություն | Մարչելո Զարվոս |
Մոնտաժ | Ջեյսոն Բոլենթայն |
Կինոընկերություն | Bold Films և Nine Stories Productions? |
Տևողություն | 90 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Մեղավորը» (անգլ.՝ The Guilty), ամերիկյան դրամատիկական ֆիլմ, որը նկարահանել է Անտուան Ֆուկուան՝ Նիկ Պիցոլատոյի սցենարով։ 2018 թվականի դանիական համանուն ֆիլմի ռիմեյքը։ Գլխավոր դերում Ջեյք Ջիլենհոլն է։
Ֆիլմը սահմանափակ վարձույթ է դուրս եկել 2021 թվականի սեպտեմբերի 24-ին, իսկ թվային ձևաչափով Նեթֆլիքսով հոկտեմբերի 1-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոս Անջելեսի ոստիկանության մտահոգ սպա Ջո Բեյլորը գիշերային հերթափոխով աշխատում է փրկարար ծառայության զանգերի կենտրոնում։ Ջոն սպասում է դատական լսմանը 8 ամիս առաջ աշխատավայրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Նա պատասխանում է Էմիլի Լայթոն անունով մի կնոջ զանգին, ով հայտնում է, որ իրեն առևանգել են։ Ջոն իմանում է, որ Էմիլին և նրան առևանգողը սպիտակ ֆուրգոնով են գնում, բայց Էմիլին չի հասցնում ավելի մանրամասն տեղեկություններ տալ և ստիպված է անջատել հեռախոսը։ Ջոն տեղեկատվությունը փոխանցում է Կալիֆորնիայի ճանապարհային պարեկին, բայց նրանք չեն կարող գտնել ֆուրգոնը առանց պետհամարանիշի։
Ջոն զանգում է Էմիլիի տան հեռախոսին և խոսում նրա վեցամյա դստեր՝ Էբիի հետ, որը հայտնում է Ջոյին, որ իր մայրը հայր Հենրի Ֆիշերի հետ լքել է տունը։ Էբիից Հենրիի բջջային հեռախոսահամարը ստանալուց հետո Ջոյին հաջողվում է գտնել ֆուրգոնի պետհամարանիշը, որը նա փոխանցում է ճանապարհային պարեկին։ Նա նաև պարեկային մեքենա է ուղարկում՝ ստուգելու Էբիին և նրա կրտսեր եղբորը՝ Օլիվերին։ Ջոն իմանում է, որ Հենրին հարձակման մասին գրառումներ ունի։ Նա զանգում է Հենրիին և պահանջում տեղեկացնել, թե ուր է տանում Էմիլիին, բայց Հենրին անջատում է հեռախոսը։ Այնուհետև Ջոն զանգահարում է իր նախկին գործընկեր Ռիկին, որը ծառայողական պարտականությունների կատարման պրոցեսում չէր, և խնդրում է նրան այցելել Հենրիի տուն։ Ռիկը մտահոգություն է հայտնում Ջոյի լսումների վերաբերյալ, որտեղ նա պետք է ցուցմունք տա։
Ջոն խուճապային զանգ է ստանում Էբիից, երբ երկու սպաներ գալիս են նրա տուն. նա հրամայում է նրանց ներս թողնել։ Սպաները արյուն են նկատում Էբիի վրա և գույքը հետախուզելիս գտնում են Օլիվերի ննջասենյակում կա՛մ ծանր վիրավոր, կա՛մ մահացած մարդու։ Այնուհետև Ջոն հետ է զանգում Էմիլիին և համոզում նրան սեղմել ֆուրգոնի ձեռքի արգելակը, ինչը նա անում է, բայց չի կարողանում ջարդել մեքենան։ Հենրին Էմիլիին նստեցնում է ֆուրգոնի հետնամասում։ Նա արցունքներն աչքերին ասում է Ջոյին, որ կարծում է՝ Օլիվերը «օձեր է ունեցել իր ստամոքսում», և նա «դուրս է հանել դրանք»։ Երբ Հենրին կանգնեցնում է ֆուրգոնը և փորձում Էմիլիին հեռացնել մեջքից, նա աղյուսով հարվածում է Հենրիին և փախչում։
Սյդ ընթացքում Ռիկը ներխուժում է Հենրիի բնակարան և գտնում փաստաթղթեր Սան Բերնարդինոյի հոգեբուժական հաստատությունից, որտեղ Էմիլին հիվանդ էր։ Ջոն կրկին զանգահարում է Հենրիին, որը բացատրում է, որ Էմիլիին հետ է տանում հաստատություն. նա մի քանի շաբաթ դեղեր չի ընդունել, քանի որ նրանք չէին կարող իրենց թույլ տալ գնել դրանք, և հոգեբանական նոպայի ժամանակ ակամայից վնասել է Օլիվերին։ Հենրին ասում է, որ միջադեպի մասին ոստիկանություն չի հայտնել, քանի որ չի վստահում քրեական արդարադատության համակարգին։
Էմիլին զանգում է Ջոյին էստակադայից՝ ակնարկելով, որ պատրաստվում է ինքնասպանության։ Ջոն սպաներին ուղղորդում է դեպի իր տեղը՝ փորձելով հետ պահել նրան։ Ջոն փորձում է շեղել Էմիլիին՝ պատմելով, որ նա սպանել է 19-ամյա մի տղայի իր ծառայողական պարտականությունները կատարելիս, քանի որ բարկացել է նրա վրա ինչ-որ մեկին վիրավորելու համար, և «որովհետև ինքը կարող էի»։ Ջոն Էմիլիին ասում է, որ Էբին իրեն պետք է, և որ նա խոստացել է Էբիին, որ նրա մայրը տուն կգա։ Երբ սպաները ժամանում են, Էմիլին ասում է, որ «կգնա Օլիվերի հետ», և զանգն ընդհատվում է։ Ջոն կարծում է, որ նա ցատկել է, բայց հետագայում նա հաղորդագրություն է ստանում սպաներից՝ տեղեկանալով, որ նրանք ստիպել են Էմիլիին ապահով իջնել։ Նա նաև իմանում է, որ Օլիվերը ողջ է և գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։
Զուգարանում կատաղած Ջոն զանգահարում է Ռիկին և խնդրում նրան հրաժարվել դեպքի մասին իր նախորդ հայտարարությունից։ Նա խնդրում է Ռիկին ասել ճշմարտությունը լսումների ժամանակ, նույնիսկ եթե դա նշանակում է, որ նա տարիներ կանցկացնի բանտում։ Այնուհետև Ջոն զանգահարում է Los Angeles Times-ին՝ լրագրողին տեղեկացնելու, որ իրեն մեղավոր է ճանաչում չկանխամտածված սպանության մեղադրանքով։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյք Ջիլենհոլ - Ջո Բեյլոր
- Ռայլի Քիո - Էմիլի Լայթոն
- Փիթեր Սարսգաարդ - Հենրի Ֆիշեր
- Իթան Հոուք - սերժանտ Բիլի Միլեր
- Քրիստինա Վիդալ - սերժանտ Դենիզ Ուեյդ
- Փոլ Դանո - Մեթյու Ֆոնթենոտ
- Բայրոն Բաուերս
- Դավայն Ջոյ Ռանդոլֆ
- Դեվիդ Կաստանեդա
- Ադրիան Մարտինես
- Բիլ Բուր
- Բո Նափ
- Էդի Փաթերսոն
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Անտուան Ֆուկուան հանդես կգա որպես ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր՝ Նիկ Պիցոլատոյի սցենարով, իսկ Նեթֆլիքսը կզբաղվի դրա տարածմամբ[1][2]։ 2020 թվականի նոյեմբերին Իթան Հոուքը, Փիթեր Սարսգաարդը, Ռայլի Քիոն, Փոլ Դանոն, Բայրոն Բաուերսը, Դավայն Ջոյ Ռանդոլֆը, Քրիստինա Վիդալը, Ադրիան Մարտինեսը, Բիլ Բուրը, Բո Նափը և Էդի Փաթերսոնը միացել են ֆիլմի դերասանական կազմին[3]։
Նկարահանման շրջանը սկսվել է 2020 թվականի նոյեմբերին[4][5]։
Կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ, ֆիլմը դրական արձագանք է ստացել քննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում այն ունի 73% վարկանիշ՝ հիմնված 165 քննադատական կարծիքների վրա։ Metacritic կայքում ֆիլմի վարկանիշը 100-ից 63 է՝ հիմնված 35 կարծիքների վրա[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fleming Jr, Mike (2020 թ․ սեպտեմբերի 15). «'Southpaw' Duo Джейк Джилленхол & Антуан Факуа To Re-Team On Tense Thriller 'The Guilty'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Fleming Jr, Mike (2020 թ․ սեպտեմբերի 23). «Netflix Lands Джейк Джилленхол-Антуан Факуа Package 'The Guilty' In $30 Million WW Deal». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ N'Duka, Amanda (2020 թ․ նոյեմբերի 13). «'The Guilty': Ethan Hawke, Peter Sarsgaard, Riley Keough & More Join Джейк Джилленхол In Антуан Факуа-Directed Netflix Drama». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «The Guilty». Backstage. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Kroll, Justin (2020 թ․ նոյեմբերի 11). «Michael Bay To Direct Action-Thriller 'Ambulance' With Джейк Джилленхол In Talks To Star». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «The Guilty». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2020-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2020-ականների անգլերեն ֆիլմեր
- 2021 ֆիլմեր
- Netflix-ի արտադրության ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան ռիմեյք ֆիլմեր
- Ամերիկյան քրեական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան քրեական թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Դետեկտիվ ֆիլմեր
- Դրամա ֆիլմեր
- Թրիլեր ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ռիմեյք ֆիլմեր
- Քրեական ֆիլմեր
- Ֆիլմեր ոստիկանների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում