Jump to content

Մեհդի Հաշեմի Ռաֆսանջանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեհդի Հաշեմի Ռաֆսանջանի
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 20, 1969(1969-09-20) (55 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
ԿրթությունԹեհրանի համալսարան, Շարիֆ տեխնոլոգիայի համալսարան, Wolfson College? և Իսլամական Ազադ համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր և քաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանի, մայր՝ Effat Marashi?
 Mehdi Hashemi Rafsanjani Վիքիպահեստում

Մեհդի Հաշեմի Ռաֆսանջանի (պարս.՝ مهدی هاشمی رفسنجانی, սեպտեմբերի 20, 1969(1969-09-20), Թեհրան, Իրան), իրանցի գործարար, Իրանի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի չորրորդ երեխան։ Հայտնի է որպես իրանցի «աղազադե»[1]։

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆսանջանին ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 20 Թեհրանում։ Նա սովորել է Նիքան ավագ դպրոցում՝ այն ավարտելով 1987 թվականին։ Նա ընդունվել է Թեհրանի համալսարան, որտեղ սովորել է հեռահաղորդակցություն և բակալավրի աստիճան ստացել 1992 թվականին։ Էներգետիկ ինժեների մագիստրոսի աստիճան է ստացել Շարիֆի տեխնոլոգիական համալսարանից և Իսլամական Ազատ համալսարանում ասպիրանտուրայում է սովորել՝ էներգետիկ ինժեներության ոլորտում։

2010 թվականի հոկտեմբերին նա սկսել է Օքսֆորդի Վոլֆսոն քոլեջում ասպիրանտուրայում սովորել՝ արևելագիտության ոլորտում՝ կենտրոնանալով Իրանի սահմանադրության վրա[2][3][4]։

Դատավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են Total S.A. նավթային ընկերության գործադիր տնօրենին և այլ պաշտոնյաների՝ մեղադրելով, որ Total-ը կաշառք է տվել իրանցի պաշտոնյաներին։ 1997 թվականից մինչև 2003 թվականը Total-ը վճարել է 60,000,000 եվրո (80,000,000 ԱՄՆ դոլար)՝ PSEEZ օֆշորային բնական գազի հանքավայրի համար բարենպաստ պայմանագիր կնքելու նպատակով։ Այս գումարի մեծ մասը, իբր, վճարվել է բանկային հաշիվներին, որոնք վերահսկվել են Մեհդի Ռաֆսանջանիի կողմից, որն այն ժամանակ պետական ​​«Գազ Իրան» ընկերության ղեկավարն է եղել[5]։

Ռաֆսանջանին հերքել է այս պնդումները և սպառնացել թերթերին, որը հաղորդում է տվել դատախազությանը[6]։

Ռաֆսանջանին աքսորից վերադարձել է Իրան՝ պատասխանելու 2009 թվականի վիճելի ընտրություններից հետո անկարգություններ հրահրելու մեղադրանքներին, ինչը առաջացրել է ենթադրություններ, որ Ռաֆսանջանիի ազդեցությունը Թեհրանում կրկին կարող է աճել[7]։ 2012 թվականի սեպտեմբերին նա ձերբակալվել է բազմապիսի մեղադրանքներով և ազատ է արձակվել 2012 թվականի դեկտեմբերին[8][9]։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Eskandar Sadeghi-Boroujerdi (2012 թ․ սեպտեմբերի 25), «Rafsanjani reacts to his Son's Arrest; Ahmadinejad's Last Visit to New York», Al-Monitor, Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին, Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին
  2. Rajeev Syal (2011 թ․ մարտի 27). «Oxford investigates former Iranian president's son over DPhil application». The Guardian. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
  3. «The torturer Oxford 'bent over backwards' to admit». The Oxford Student. 2011 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. «Record 2011» (PDF). Wolfson Oxford. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
  5. «Oil chief held in second corruption investigation – Times Online. Charles Bremner in Paris. 22 March 2007». Արխիվացված է օրիգինալից 9 January 2009-ին. Վերցված է 25 May 2024-ին.
  6. تكذيب هرگونه ارتباط با توتال :: RajaNews Արխիվացված 2 Հունիս 2008 Wayback Machine
  7. «Son of Iran's former president detained after return from exile». The Telegraph. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 25-ին.
  8. Sadeghi-Boroujerdi, Eskandar (2012 թ․ սեպտեմբերի 25). «Rafsanjani reacts to his Son's Arrest». Al Monitor. Արխիվացված է օրիգինալից 2017-05-26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
  9. Sadeghi-Boroujerdi, Eskandar (2012 թ․ դեկտեմբերի 20). «Former Ahmadinejad Deputy Calls for Mehdi Hashemi's Execution». Al Monitor. Արխիվացված է օրիգինալից 2016-04-07-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.