Jump to content

Մեծ Բրիտանիայի Թագավորական բալետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ Բրիտանիայի Թագավորական բալետ
Տեսակբալետի ընկերություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Հիմնադրված1931
Գլխադասային գրասենյակԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՀիմնադիրՆինդետ դը Իդրիս Վալուա
Պարգևներ
Կայքroh.org.uk/about/the-royal-ballet(անգլ.)

Մեծ Բրիտանիայի Թագավորական բալետ, բրիտանական բալետի թատերախումբ է, որը գործում է Լոնդոնի Քովենթ գարդեն թագավորական թատրոնում։ Այն իր մեջ ներառում է նաև Լոնդոնի Թագավորական բալետի դպրոցը, որը բալետի արտիստներ է պատրաստում։ Տարբեր ժամանակահատվածներում թատերախումբը ստեղծել է նաև մի քանի տարբեր մասնաճյուղեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է Նինետ դը Վալուայի բալետի դպրոցի հիման վրա, որը ստեղծվել է 1926 թվականին։ Ստեղծման պաշտոնական ամսաթիվը 1931 թվականի մայիսի 5-ն է` առաջին ներկայացման ամսաթիվը։ Թատերախումբը սկզբում գործել է «Vic-Wells Ballet» Սենդլերի թատրոնում՝ Լիլիան Բեյլիի գլխավորությամբ։ Առաջին ներկայացումներից էին «Թեթևսոլիկի արկածները» (1935) և «Շախմատ» (1937) բալետները։ Բացի այդ ծրագրում ներառված էին նաև Սերգեյ Դյագիլևի և Մարիինյան թատրոնի բեմադրությունները։ Բալետային թատերախմբի առաջին աստղերից էին Ալիսիա Մարկովան (պրիմա-պարուհի էր մինչև 1935 թվականը) և Մարգո Ֆոնտեյնը։

Թատերախումբը Սենդլերի թատրոնում մնաց մինչև 1939 թվականը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա տեղակայվել է տարբեր թատրոններում, իսկ 1946 թվականի փետրվարին տեղափոխվել է Քովենթ գարդեն թագավորական թատրոն, ինչի պատվին ներկայացրել է Պյոտր Չայկովսկոււ «Քնած գեղեցկուհի» բալետը։ Բալետը առաջին անգամ ներկայացվել էր 1937 թվականին, սակայն նոր՝ լրացված տարբերակն էր, որ համաշխարհային ճանաչում բերեց նրան։ 1956 թվականին՝ 25-ամյակի կապակցությամբ թատերախումբը ստացավ իր ժամանակակից անվանումը[1]։ Թագավորական բալետը մինչև 1963 թվականը ղեկավարել է Նինետ դը Վալուան, ապա մինչև 1970 թվականը թատերախմբի ղեկավարն էր Ֆրեդերիկ Էշթոնը։ Նա և իր իրավահաջորդները էապես համալրեցին նրա խաղացանկը։ Թագավորական բալետի կատարողական ոճի գլխավոր առանձնահատկություններն են հանդիսանում զսպվածությունը, քնարերգությունը և դերասանական խաղը, իսկ խաղացանկում գերակշռում են բազմաակտ ներկայացումները։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական բալետը ունի պարողների վեց աստիճան.

  • Artist- թատերախմբի ամենացածր աստիճանն է։ Առաջատար արտիստների հետ միասին, այս աստիճանի պարողները կազմում են թատերախմբի հիմնական մասը։ Բալետի դպրոցի շրջանավարտները սովորաբար այս մակարդակում են մտնում թատերախումբ։
  • First Artist- կոչում թատերախմբի ավելի ավագ անդամների համար։ Այս աստիճանի պարողները հնարավորություն ունեն կատարելու առավել առանձնահատուկ դերեր։ Առաջատար արտիստ կարող է շնորհվել նաև սկսնակ արտիստին եթե նա առանձնահատուկ օժշտված է։
  • First soloist- թատերախմբում սովորաբար 15-20 պարողների կողմից զբաղեցրած կոչում, ովքեր կատարում են մենակատարի կամ երկրորդական մենակատարների դերերը, ինչպիսիք են Մերկուցիոն «Ռոմեո և Ջուլիետ» կամ փերիերից մեկը «Քնած գեղեցկուհի» բալետներում։
  • Principal character artist- այս կոչումը տրվում է այն պարողներին ովքեր երկար ժամանակ աշխատել են թատերախմբում և կատարել են առաջնային մենապարողների խաղացանկը։ Նրանց մեծ մասը արդեն տարիքով արտիստներն են, ովքեր չեն կարող կատարել բարդ ֆիզիկական դերեր։
  • Principal - այս աստիճանը ամենաբարձրն է թատերախմբում և շնորհվում է նրանց, ովքեր առաջատար մենապարողներ են, և, ընդհանուր առմամբ, կատարում են բալետում ամենապահանջված և նշանավոր դերապարերը։ Աշխարհի ամենահայտնի պարողներից շատերը այս կոչումն ունեն։

«Թագավորական բալետը» ունի նաև «հրավիրյալ արտիստ» և «հրավիրյալ առաջատար մենապարող» հատուկ կոչումները։ Հրավիրյալ արտիստ կոչումը շնորհվում է այն պարողին, ով դեր է խաղացել հատուկ բալետի կամ սահմանափակ սեզոնի համար։ Հրավիրյալ առաջատար մենապարող կոչումը տրվում է այն առաջատար պարողներին, ովքեր թատերախմբի հետ ելույթ են ունենում ավելի երկարաժամկետ հիմունքներով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Royal Ballet –British ballet company». Encyclopædia Britannica. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 22-ին.