Մեծ Բլասկետ (իռլանդերեն՝ An Blascaod Mór[1]անգլ.՝ Great Blasket), կղզի Իռլանդիայի հարավ-արևմուտքում, ամենամեծ կղզին Բլասկետի կղզիների մեջ։ Այժմ կղզին անմարդաբնակ է, սակայն մարդիկ կարող են այցելել այնտեղ լաստանավով։
Չարլզ Սմիթի The Ancient and the Present State of the County of Kerry֊ի (1756) համաձայն, կղզին անմարդաբնակ է եղել մինչև 1710 թվականը, եթե չհաշվենք վանականներին, որոնք այտնեղ ապրել են հնագույն ժամանակներում։ Կան նաև արձանագրություններ այն մասին, որ կղզին բնակեցված է եղել նաև 1597 թվականին։ 1840 թվականին կղզում ապրել են մոտավորապես 150 բնակիչներ, սովից հետո նրանք դարձել են 100-ը։ 1916 թվականին կղզում բնակվել է 176 բնակիչ (ինչը ամենամեծ թիվն է կղզում պատմության ընթացքում), հետո մինչև 1953/54 թվականները անկում է գրանցվել, և արդյունքում կղզին լքվել է[2]։
↑Fiontar (DCU) and The Placenames Branch (Department of Community, Equality и Gaeltacht Affairs). «Placenames Database of Ireland» (իռլանդերեն and անգլերեն). Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.