Jump to content

Մելանխոլիայի անատոմիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելանխոլիայի անատոմիան
անգլ.՝ The Anatomy of Melancholy
1638 թվականի հրատարակության կազմը
ՀեղինակՌոբերտ Բարթոն
Տեսակգրավոր աշխատություն, ստեղծագործական աշխատանք, Կոմպիլյացիա և գրական ստեղծագործություն
Ժանրէսսե
Թեմամելանխոլիա
Բնօրինակ լեզուվաղ ժամանակակից անգլերեն
Լեզուանգլերեն
ՆկարազարդողՔրիստիան Լե Բլոն
ԵրկիրԲրիտանիա
Հրատարակման տարեթիվ1621
 The anatomy of melancholy (Book) Վիքիպահեստում

Մելանխոլիայի անատոմիան կամ Մելամաղձության կազմախոսությունը (անգլ.՝ The Anatomy of Melancholy, ամբողջական վերնագիրը՝ Մելանխոլիայի անատոմիան։ Ի՞նչ է դա։ Բոլոր ձևերը, պատճառները, ախտանիշները, նախանշանները և որոշ բուժումները։ Երեք հիմնական մասում՝ դրա մի քանի գլուխների, անդամների և ենթագլուխների հետ։ Փիլիսոփայության, բժշկության, պատմության տեսակետից բացահայտած և բացատրված:, անգլ.՝ The Anatomy of Melancholy, What it is: With all the Kinds, Causes, Symptomes, Prognostickes, and Several Cures of it. In Three Maine Partitions with their several Sections, Members, and Subsections. Philosophically, Medicinally, Historically, Opened and Cut Up), 1621 թվականին հրատարակված Ռոբերտ Բարթոնի գիրքը։

Գիրքը ներակայացված է որպես բժշկական դասագիրք, որտեղ Բարթոնը սխոլաստիկ ոճով առաջ է քաշում իր խորը և բազմակողմանի փորձը մելանխոլիայի վերաբերյալ, որը ներառում է ժամանակակից կլինիկական դեպրեսիան։ Չնայած գիրքը ներկայացված է որպես բժշկական տեքստ, այն իր տեսակում եզակի գրական ստեղծագործություն է։ Այն գիտական և փիլիսոփայական տեքստ է, որտեղ Բարթոնը թեմային անդրադառնում է ավելին քան փիլիսոփայական կամ գիտական տեսանկյունից։ «Անատոմիա» բառը օգտագործվում է՝ մելանխոլիայի ժամանակ մարդու բոլոր զգացմունքներն ու հույզերը մանրամասն հետազոտելը մատնանշելու նպատակով[1]։ Գիրքը իր բնույթով և ոճով հանրագիտարանային է։

Ընթերցողի համար գրված սարկաստիկ նախաբանում Բարթոնը Դեմոկրիտուս Կրտսեր ծածկանունի տակ գրում է՝ «Ես գրում եմ մելանխոլիայի մասին՝ զբաղվածության միջոցով մելանխոլիայից խուսափելու նպատակով»։ Սրանով նկարագրվում է գրքի ընդհանուր բնույթը, որի պատճառով գիրքը հաճախ կորցնում է իր գիտական և պատմական օբյեկտիվությունը[2]։ Բացի մելանխոլիայից գիրքը առնչվում է նաև այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ մարսողությունը, գոբլինները, Ամերիկայի աշխարհագրությունը և այլն[1]՝ օգտակար դառնալով այլ գիտական հետազոտությունների համար։

Հրատարակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարթոնը իր կյանքի ընթացքում հրատարակել է գրքի հինգ վերանայված և լրամշակված տարբերակներ։ 1676-1800 թվականներին գիրքը դուրս է եկել տպագրությունից[3]։ Քանի որ գրքի սկզբնական տարբերակն ու տեքստը չի պահպանվել ժամանակի ընթացքում հրատարակված նոր տարբերակները սկսել են տարբերվել Բարթոնի կյանքի ընթացքում տպագրված տարբերակներից[4]։ Վաղ հրատարակությունները այժմ հանրային սեփականություն են, որոնցից շատերը հասանելի են տարբեր առցանց գրադարաններում, օրինակ՝ Գուտենբերգ նախագծում։ Վերջին տարիներին գրքի հանդեպ հետաքրքրության պատճառով գիրքը սկսել է նորից վերահրատարակվել[1]։

Գրքի առաջին տարբերակի մի հատորն ունեցել է համարյա 900 էջ, հետագա տարբերակներում այս քանակը մեծացել է։ Տեքստը բաժանված է 3 հիմնական մասերի՝ նախաբանի հետ։ Նախաբանում ոչ միայն Բարթոնի խոսքն է, այլ նաև մի լատիներեն բանաստեղծություն՝ «Democritus Junior to His Book» անվանումով, որը զգուշացում է ընթերցողի համար և գրքի կազմի նկարը բացատրող մեկ այլ բանաստեղծություն։ Առաջին մասը պատմում է մելանխոլիայի պատճառների և ախտանիշների մասին, երկրորդ մասը՝ բուժման ձևերի, իսկ երրորդ մասը բացահայտում է ավելի բարդ և էզոտերիկ մելանխոլիաները, այդ թվում՝ սիրահարների, կրոնական մելանխոլիաները[5]): Ժամանակակից տարբերակների մեծ մասը ներառում են ծանոթագրություններ և նրանցում թարգմանված է գրքում հանդիպող լատիներենի մեծ մասը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Nicholas Lezard (2001 թ․ օգոստոսի 17). «The Book to End All Books». The Guardian. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  2. Émile Legouis, A History of English Literature (1926)
  3. The Complete Review discussion of The Anatomy of Melancholy
  4. William H. Gass, Introduction to The Anatomy of Melancholy, New York Review of Books 2001 ISBN 0-940322-66-8
  5. Thomas Mallon, The New York Times Book Review, October 3, 1991

Առցանց տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելանխոլիայի անատոմիան» հոդվածին։