Մեթի Ջեյմս
Մեթի Ջեյմս անգլ.՝ Matty James | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 22, 1991[1][2] (33 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Bacup, Rossendale, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||||||||||||||||||||
Հասակ | 178 սանտիմետր | ||||||||||||||||||||
Քաշ | 73 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 3.8.2020: |
Մեթյու Լի Ջեյմս (անգլ.՝ Matthew Lee James, ավելի հայտնի է որպես Մեթի Ջեյմս (անգլ.՝ Matty James), հուլիսի 22, 1991[1][2], Bacup, Rossendale, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, Պրեմիեր լիգայի «Լեսթեր Սիթի» ակումբի կիսապաշտպան, որը վարձավճարով հանդես է գալիս «Բարնսլիում»։ «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է, նույնպես «Յունայթեդի» սան Ռիս Ջեյմսի եղբայրը։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմսը «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայում հանդես է եկել վաղ տարիքից, իսկ 2005 թվականի հոկտեմբերին նշել է նորամուտը «Յունայթեդի» մինչև 18 տարեկանների թիմում։ 2007 թվականի նոյեմբերին Մեթին առաջին անգամ խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդի» պահեստայինների թիմում։ 2009 թվականի մայիսին հրավիրվել էր հիմնական կազմ՝ ստանալով «47» համարի մարզաշապիկը։ 2009 թվականի մայիսի 24-ին հայտավորվել է «Հալ Սիթիի» դեմ Պրեմիեր լիգայի հանդիպմանը, սակայն ամբողջ հանդիպումն անցկացրել է պահեստայինների նստարանին[3]։
2009 թվականի հուլիսին առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ[4]։ Օգոստոսի 17-ին Լանկաշիրի մեծ գավաթի եզրափակչում խաղացել է «Բոլթոն Ուոնդերերսի» դեմ, որտեղ «Յունայթեդը» հաղթել է 1:0 հաշվով՝ Ֆեդերիկո Մակեդայի գոլի շնորհիվ[5]։ 2009 թվականի հոկտեմբերի 27-ին հայտավորվել է առաջին թիմում՝ մասնակցելու «Բարնսլիի» դեմ Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղին, սակայն խաղադաշտ դուրս չի եկել[6]։
2010 թվականի փետրվարին Ջեյմսը վարձավճարով տեղափոխվել է «Փրեսթոն Նորթ Էնդ» մինչև մրցաշրջանի ավարտը[7]։ Փետրվարի 9-ին «Փրեսթոնի» կազմում նորամուտը նշել է «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղում, և արդեն հանդիպման 10-րդ րոպեին գոլ է խփել, իսկ «Փրեսթոնն» արդյունքում հաղթել է 2:1 հաշվով[8]։ 2009/10 մրցաշրջանի ավարտից հետո Ջեյմսը վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն 2010 թվականի հուլիսի 2-ին կրկին վարձավճարով տեղափոխվել է «Փրեսթոն»[9]։
2010 թվականի դեկտեմբերի 30-ին սըր Ալեքս Ֆերգյուսոնը «Փրեսթոնի» գլխավոր մարզչի պաշտոնից իր որդու՝ Դարրեն Ֆերգյուսոնի հեռացվելուց հետո հետ է կանչել Ռիչի դե Լատին, Ջոշուա Քինգին և Մեթի Ջեյմսին[10]։
2012 թվականի մայիսի 15-ին Մեթի Ջեյմսը և նրա թիմակից Ռիչի դե Լատը տեղափոխվել են «Լեսթեր Սիթի», տրանսֆերի գումարը չի հրապարակվել։ Երկու ֆուտբոլիստներն էլ երեք տարվա պայմանագիր են կնքել «աղվեսների» հետ[11]։ Ջեյմսը Դե Լատի և Ջեյմի Վարդիի հետ նոր ակումբում նորամուտը նշել է 2012 թվականի օգոստոսի 14-ին «Տորկի Յունայթեդի» դեմ Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղում։ «Աղվեսների» կազմում անցկացրած իր նորամուտային խաղում Ջեյմսը գոլ է խփել հանդիպման 50-րդ րոպեին[12]։
2013/14 մրցաշրջանում Ջեյմսը 35 հանդիպում է անցկացրել Չեմպիոնշիպում և օգնել է իր թիմին դուրս գալ Պրեմիեր լիգա։
2014 թվականի սեպտեմբերի 21-ին Մեթին իր առաջին խաղն է անցկացրել Պրեմիեր լիգայում՝ փոխարինման դուրս գալով իր նախկին «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի դեմ խաղում, որտեղ «աղվեսները» հաղթել են 5:3 հաշվով[13]։
2017 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Բարնսլի»։
Հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմսը հանդես է եկել Անգլիայի Մ-16, Մ-17, Մ-19 և Մ-20 հավաքականներում։ Մասնակցել է 2009 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությանը։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեսթեր Սիթի
- Չեմպիոնշիպի հաղթող – 2013\14
Անձնական ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մրցաշրջանի երիտասարդ ֆուտբոլիստ «Լեսթեր Սիթիում»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Hughes, Ian (2009 թ․ մայիսի 24). «Hull 0–1 Man Utd» (անգլերեն). BBC Sport.
- ↑ Coppack, Nick (2009 թ․ հուլիսի 2). «Teen trio turn pro» (անգլերեն). ManUtd.com.
- ↑ Bartram, Steve (2009 թ․ օգոստոսի 17). «Reserves: Bolton 0 Utd 1» (անգլերեն). ManUtd.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Stevenson, Jonathan (2009 թ․ հոկտեմբերի 27). «Barnsley 0–2 Man Utd» (անգլերեն). BBC Sport.
- ↑ «Preston North End set to sign Man Utd's Matthew James» (անգլերեն). BBC Sport. 2010 թ․ փետրվարի 8.
- ↑ «Preston 2–1 Sheff Utd» (անգլերեն). BBC Sport. 2010 թ․ փետրվարի 9.
- ↑ «Manchester United's Matthew James rejoins Preston» (անգլերեն). BBC Sport. 2010 թ․ հուլիսի 2.
- ↑ «Fergie recalls Preston loans after son is sacked» (անգլերեն). The Mirror. 2010 թ․ դեկտեմբերի 30.
- ↑ «Leicester buy Man Utd's Ritchie De Laet & Matthew James» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ մայիսի 16.
- ↑ «Torquay 0-4 Leicester» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ օգոստոսի 14.
- ↑ «Leicester City 5-3 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2014 թ․ սեպտեմբերի 21.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը «Լեսթեր Սիթիի» պաշտոնական կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթի Ջեյմս» հոդվածին։ |
|
- Հուլիսի 22 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Բարնսլիի ֆուտբոլիստներ
- Բրիստոլ Սիթիի ֆուտբոլիստներ
- Լեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ