Jump to content

Մարտական դանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հետախույզի դանակ «Բալ»

Մարտական դանակ, նախատեսված հակառակորդի կենդանի ուժի ճնշման համար մարտական գործողությունների կամ հատուկ գործողությունների ժամանակ և պաշտոնապես սկսվել է կիրառվել բանակի կամ այլ ուժային կառույցների կողմից։ Այլ դանակները դրանցից տարբերվում են ոչ միայն իրավական կարգավիճակով, այլ նաև գործառնությամբ և կարող են դասակարգվել որպես կտրատող, որսորդական, գոյատևման, հատուկ և այլն[1]։ Կառուցվածքով մարտական դանակը իրենից ներկայացնում է կոնտակտային շեղբավոր ծակող-կտրող զենք կարճ միասայր շեղբով[2]։

Մարտական սառը զենք՝ ռազմական սառը զենք, որը ներառված է պետական ռազմական կազմակերպությունների սպառազինության մեջ և նախատեսված է մարտական և օպերատիվ-ծառայողական խնդիրները լուծելու համար (ԳՕՍՏ Ռ 51215-98 «Սառը զենք։ Տերմինները և սահմանումները»)։

Մարտական դանակների նախագծման և պատրաստման ժամանակ հաշվի է առնվում դրանց առաջնային գործառույթը՝ հակառակորդի կենդանի ուժի ոչնչացումը։ Մարտական դանակների շարքին է դասվում նաև սվին-դանակը։

Մարտական դանակները լինում են տարբեր կառուցվածքների։ Կան մարտական դանակներ, որոնք հիմնականում նախատեսված են ծակող հարվածների համար, միակողմանի սրվածքով դանակներ և այլն։ Արևմտյան տերմինաբանության մեջ երբեմն առանձնացնում են ունիվերսալ մարտավարական դանակներ (այդ թվում նաև ծալովի), նմանատիպ անվանումը նախատեսում է անհրաժեշտության դեպքում այդպիսի դանակների կիրառումը մարտական պայմաններում։

Մարտական դանակներին ներկայացվող պահանջները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իհարկե, մարտում կարելի է օգտագործել գրեթե ցանկացած դանակ, սակայն առավելագույն արդյունավետության համար ժամանակակից մարտական դանակը պետք է հաշվի առնի դանակով մարտի տեխնիկայի բոլոր առանձնահատկությունները[3]։ Այդ պատճառով իդեալական մարտական դանակը պետք է համապատասխանի ստորև նշված բոլոր պահանջներին։

  1. Դանակի բռնակը պետք է լինի օվալաձև կամ ձվաձև (ոչ կլոր), որպեսզի ձեռքը զգա շեղբի դիրքը։
  2. Սայրի երկկողմ սրվածք կամ մասնակի սրվածք (մեկուկեսանոց)։ Միակողմանի սրվածքը բավականին դժվարեցնում է մարտի տեխնիկան՝ ստիպելով ամեն անգամ շրջել դանակը ճիշտ կողմով։
  3. Շեղբի լայնությունը պետք է լինի առնվազն 30 մմ, ինչը ապահովում է սրվածքի անկյան նվազեցումը սայրի էջքի լայնության հաշվին։ Դա ապահովում է կտրող հատկությունների բարելավումը։
  4. Սայրի տերևաձև տեսքը կամ շերտավորված սրվածքը արդյունավետ կտրող հարվածներ հասցնելու համար։ Տերևաձև սայրը թույլ է տալիս հասցնել խորը և լայն ծակող վերքեր և դրա հետ մեկտեղ ունի հիանալի կտրող հատկություն։ Շերտավորված և հետադարձ սրվածքների համատեղումը նույնպես տալիս են դանակին հիանալի կտրող հատկություն։ Երբեմն մարտական դանակները ունենում են նաև ատամնավոր սրվածք։

Ծանոթագրություն. Շերտավորված սրվածքը իրենից չի ներկայացնում ալիքաձև կտրող եզրաշերտ կամ ատամնավոր սրվածք։ Շեղբը, որի մոտ սայրի հատվածները սրված են տարբեր անկյունների տակ, նույնպես ունի շերտավորված սրվածք։

Պատվերով պատրաստված մարտական դանակներ
  1. Բռնակի սահմանափակչի և խաչարդի առկայությունը։ Սակայն դրանք չպետք է շատ մեծ լինեն, հակառակ դեպքում դրանք կխանգարեն դանակը տեղափոխել մի ձեռքից մյուսը (սահմանափակիչը ծառայում է նրա համար, որպեսզի ծակող հարվածի ժամանակ ձեռքը չսայթակի սայրի վրա, այդ պատճառով սառը զենքը տարբերվում է կենցաղային դանակից սահմանափակչի մեծությամբ)։
  2. Դանակի ընդհանուր երկարությունը պետք է լինի 22-23-ից մինչև 30 սմ։ 22 սմ-ից կարճ դանակը ունի մարտի չափազանց մոտ հեռավորություն։ 30 սմ-ից երկար դանակը անհարմար է, և այն ավելի հեշտ է հակառակորդի ձեռքից այն հարվածով դուրս գցելը։
  3. Շեղբի ամրությունը պետք է լինի առնվազն HRC 50-55: Շեղբի ամրությունը թույլ է տալիս ծակել հաստ հագուստը, ինչպես նաև կարող է ծակել կևլարից գործված զրահաբաճկոնը։

Ծանոթագրություն. Շեղբի ծակող հատկությունը ավելի շատ կախված է դրա ձևից սայրի կողմից առաջին մի քանի սանտիմետրերի վրա, քան մետաղի ամրությունից։

  1. Շեղբի սայրը պետք է ինչքան հնարավոր է մոտ գտնվի դանակի սիմետրիայի առանցքին։
  2. Դանակի քաշը պետք է լինի մոտ 200-300 գրամ[4]։ Թեթև դանակով ավելի դժվար է հասցնել խորը ծակող հարված, եթե դանակը ծանր է, ապա այն դանդաղեցնում է շարժումը։
  3. Մարտական դանակի պատյանը չպետք է ունենա դանակը պահող ճարմանդներ։ Դանակը պատյանի մեջ պետք է պահվի բացառապես շփման ուժի հաշվին, միայն այս դեպքում կարելի է արագ, մեկ շարժումով հանել այն պատյանից։ Ընդ որում, դանակը չպետք է ընկնի կամ սայթակի պատյանի միջից, անկախ դիրքից և թեքությունից։ Պատյանին առաջադրվող գլխավոր պահանջն է՝ դանակը արագորեն հանելու հնարավորությունը, ինչպես նաև ցանկալի է, որ դանակը հնարավոր լինի հանել մեկ ձեռքով, առանց երկրորդ ձեռքի օգնության։ Պատյանի մեջ դրված դանակը չպետք է խանգարի շարժումներին։ Պատյանից հանելու պահին, այն չպետք է ոչ մի ձայն հանի, որոնք կարող են ձախողել քողարկումը։
  4. Ծանրության կենտրոնը ճիշտ նախագծված դանակում պետք է առավելագույնս մոտ գտնվի բռնակին, այլ ոչ թե շեղբի ծայրին՝ այդպիսով մեծանում է դանակի փոխկապակցվածությունը դաստակի հետ և ձեռքի ուժի ազդեցությունը զենքի վրա և, որպես կանոն, կտրվածքի ուժը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. стр. 8. Травников А. И. Школа ножевого боя. (И. П. Вольная, 2008. Краснодар, см. стр. 8 Травников А. И. Школа ножевого боя. Хваты, боевые стойки….., М., АСТ, 2009
  2. ГОСТ Р № 51500-99 НОЖИ И КИНЖАЛЫ ОХОТНИЧЬИ.
  3. Боевой нож, развитие боевых ножей, боевые ножи американских и британских коммандос, частей спецназа, сравнительные характеристики боевых ножей
  4. «Холодное оружие. Боевые ножи». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. Боевые ножи — ОРУЖЕЙНАЯ ПАЛАТА

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]