Մարկուս Էնդրյու Հիսլոփ Քլարք
Մարկուս Էնդրյու Հիսլոփ Քլարք | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1846[1][2][3] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | օգոստոսի 2, 1881[1][2][3] (35 տարեկան) |
Մահվան վայր | Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա[4] |
Գերեզման | Melbourne General Cemetery[5] |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Հայգեյթի դպրոց |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, վիպասան, գրադարանավար, դրամատուրգ և լրագրող |
Marcus Andrew Hislop Clarke Վիքիպահեստում |
Մարկուս Էնդրյու Հիսլոփ Քլարք (անգլ.՝ Marcus Andrew Hislop Clarke, ապրիլի 24, 1846[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - օգոստոսի 2, 1881[1][2][3], Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա[4]), ավստրալիացի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկուս Էնդրյու Հիսլոփ Քլարքը ծնվել է 1846 թվականի ապրիլի 24-ին Լոնդոնում։ Փոքր տարիքում արտագաղթել է Ավստրալիա[6]։ Բանկում աշխատել է որպես գրագիր, այնուհետև փորձել է դառնալ ֆերմեր, 1867 թվականին սկսել է պատմվածքներ ուղարկել «Australian Magazine» ամսագրին։ Ավելի ուշ աշխատել է գրադանավար Մելբուռնի հանրային գրադարանում։
Նրա հայտնի լինելը հիմնված է իր վիպագրական ստեղծագործությունների վրա, որոնցում նա հանդես է եկել որպես նուրբ դիտորդ և իրական կենցաղագիր։ Դրանցից ամենաշատը առանձնանում է «Դեպի ցմահ աքսոր» վեպը, որտեղ նկարագրվում է 19 դարի սկզբին Թասմանիայում աքսորյալների անտանելի կյանքը և «Chidiok Tich hourne», «Heavy Odds», «The Mystery of Major Molinew», «Twist Shadow and Shine» պատմվածքներ[6]։
1868 թվականին հիմնել է «Yorick Club» գրական խմբակը, որը ժամանակի ընթացքում բազմաթիվ նշանավոր ավստրալիացի հեղինակներ է հավաքել իր շարքերում։ Նա ծանոթ էր ռոմանտիկ բանաստեղծ Վիկտոր Դեյլի հետ։
Մարկուս Էնդրյու Հիսլոփ Քլարքը մահացել է 1881 թվականի օգոստոսի 2-ին Մելբուռնում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Кларк Маркес Эндрю // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 6,0 6,1 Рапопорт С. И. (1890–1907). «Кларк, Маркус». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Clarke, Marcus Andrew Hislop // Encyclopædia Britannica (անգլ.).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Clarke, Marcus Andrew Hislop // Dictionary of National Biography (անգլ.).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկուս Էնդրյու Հիսլոփ Քլարք» հոդվածին։ |
|